Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2017-01.03.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.03.15/3(25) Հոդ.119
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
26.01.2007
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
26.01.2007
Дата вступления в силу
25.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով` ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքների, խմբերի խտության, նորմատիվների կարգավորման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները (համաձայն 1, 2 հավելվածների)։

2. ՀՀ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները համապատասխանեցնել սույն օրինակելի հաստիքացուցակին:

3. Սահմանել, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների կամ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար սույն հաստիքացուցակը, խմբերի խտությունը և նորմատիվները ունեն կողմնորոշիչ ֆունկցիա:

4. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

Նախարար`

L. Մկրտչյան

Հավելված 1
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

N

Պաշտոնի անվանումը

 

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

1 խումբ

2 խումբ

3 խումբ

4 խումբ

5 խումբ

6 խումբ

7 խումբ

8 խումբ

9 խումբ

10 խումբ

11 խումբ

12 խումբ

1.

Տնօրեն

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

2.

Մեթոդիստ ուս.գծով
տնօրենի տեղակալ

0.25

0.25

0.5

1

1

1

1

1

1

1,25

1,25

1,25

3.

Բուժքույր

0.5

0.5

0.75

0.75

1

1

1

1

1

1

1

1

4.

Գլխ. հաշվապահ

0.5

0,5

0,5

0.5

1

1

1

1

1

1

1

1

6.

Տնտեսվար

0.25

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

7.

Պահեստապետ

-

-

-

-

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,51

0,5

0,5

8.

Գործավար

-

-

-

-

0.25

0.25

0.5

0.5

0.5

1

1

1

9.

Շեֆ խոհարար

-

-

-

-

-

-

-

--

-

1

1

1

10.

Խոհարար

1

1

1

1

1

1

2

2

2

2

2

2

11.

Խոհարարի օգնական

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

1

1

1

12.

Օժանդակ բանվոր

0.25

0,5

0,5

0,5

0,5

0.5

1

1

1

2

2

2

14.

Դերձակ

-

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

15.

Լվացարար (շուրջօրյա
հաճախում ունեցող
մանկապարտեզում)

-

0,75

1

1

1,5

2

2,25

2,5

2,5

2,5

3

3

16.

Լվացարար

-

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

17.

Հավաքարար

0.5

0.5

0.5

0.5

0,5

0,5

0,5

1

1

1

1

1

18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:

19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:

20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:

21. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2 տարածության համար` 1 միավոր:

22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:

23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։

25. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։

26. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։

27. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։

28. Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։

29. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:

30. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։

31. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:

 

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ

N

Նախադպրոցական խմբեր
Պաշտոնի անվանումը

6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում

5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում

 8 ժամ

9 ժամ 

10
ժամ

12
ժամ

24
ժամ

8 ժամ

9 ժամ

10,5 ժամ

12 ժամ

24 ժամ

1.

Դաստիարակ

1,17

1,5

1,67

2

2,2

1,12

1,25

1,55

2

2

2.

դաստիարակի օգնական

1

1,25

1,25

1,5

1,5

1

1,1

1,15

1,25

1,5

3.

Մսուրային խմբեր
(Վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր)

դաստիարակ

դաստիարակի օգնական

8 ժամ

9 ժամ



1,4,

1,5

1,3,

1,33

10,5
ժամ



1,67

1,45

12
ժամ



2

1,75

24
ժամ



3.6

2,75

8 ժամ

9 ժամ

 

1,12

1,25

1

1,1

10,5

 


1,55

1,3

12 ժամ

 

2

1,5

24 ժամ

 

3

2,5

(հավելվածը խմբ. 16.11.17 N 1318-Ն)

Հավելված 2
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԹԻՎԸ

1.

Ընդհանուր նշանակության նախադպրոցական հաստատություններում(մանկապարտեզներում, որտեղ իրականացվում են նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովվում է երեխաների խնամքը)
մինչև 1 տարեկան
1-ից 3 տարեկան
3-ից 6 տարեկան

10-15
15-20
25-30

2.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական և հոգեկան զարգացման շտկողական աշխատանքների կարիք ունեցող) երեխաների թվի ծանրաբեռնվածության առավելագույն խտությունը սահմանվում է՝

մինչև 1 տարեկան

1-ից 3 տարեկան

3-ից 6 տարեկան





1 երեխա

մինչև 2 երեխա

մինչև 3 երեխա

3.

Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով խմբերի գործարկումը թերկոմպլեկտավորված համակազմի խտությամբ։

8-10

4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ խմբեր՝ հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում։

5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից:

 (հավելվածը խմբ. 16.11.17 N 1318-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2022, N 09-Ն 01.03.2022, N 29-Ն
16.11.2017, N 1318-Ն 11.12.2017, N 29-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան