Գլխավոր տեղեկություն
Номер
N 371-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.05.15/16(585) Հոդ.174
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
13.04.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
13.04.2017
Дата вступления в силу
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2017 թ.

N 371-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման մասին»,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի ապրիլի 13-ի
N 371-Ն հրամանի


«Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թվականի հուլիսի 21-ի N
1167-Ն հրամանի

 

 

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:

2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ՝ Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական:

3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):

4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը՝ հետազոտական աշխատանքին:

5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:

 

 

Ձև N 1

 
 

ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

ԿՐԵԴԻՏ

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

50

ՊԴ.00

Պարտադիր դասընթացներ և քննություններ

30

ՊԴ.01

Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով

8

ՊԴ.02

Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն

4

ՊԴ.03

Մասնագիտական օտար լեզու

4

ՊԴ.04

Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ

4

Պ.00

Պրակտիկա1

10

ԸԴ.00

Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ2

20

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

130

ՀԱ.00

Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ նվազագույն աշխատություններ3

30

ՏԱ.00

Տարեկան ատեստավորումներ

20

ԱԴԵ.00

Ատենախոսություն4 և թեմա հաստատած հիմնարկի դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ

80

ԸՆԴՀԱՆՈՒՐ

180

 

1 6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:

2 Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:

3 «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:

4 Ատենախոսության 80 կրեդիտը ասպիրանտը ստանում է գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում:»: