«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32017165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 ապրիլի 2017 թ. |
N 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության պահանջներ» ՋԱՌ-26-ի մասին» թիվ 187-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ի մասին»,
2) Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ը (Part-26) և դրա կիրարկումն ապահովող «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջների համար սահմանված սերտիֆիկացման պահանջները և ուղեցույց նյութերը» ՍիՍ-26-ը (CS-26)՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:»,
3) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,
4) Հրամանը լրացնել նոր հավելված 2-ով՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Ավետիսյան |
Հավելված 1 |
«Հավելված 1 |
Հավելված 2 |
«Հավելված 2 |