Գլխավոր տեղեկություն
Номер
N 468-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.10.02/28(597) Հոդ.328
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
15.09.2017
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
15.09.2017
Дата вступления в силу
12.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817380

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 սեպտեմբերի 2017 թ.

N 468-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1045-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով`

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտի», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց և նրանց կողմից վճարված գումարների վերաբերյալ տեղեկությունների», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց մասով առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունների» ձևերը, «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի» մեթոդիկան, «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի» ցանկը և «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու մասին» տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 1045-Ն հրամանում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

 

   Վ. Արամյան

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի սեպտեմբերի 15-ի

N 468-Ն հրամանի

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի

15 սեպտեմբերի 2017 թվականի
N468-Ն հրամանով

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ

20 սեպտեմբերի 2017 թվական

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ

20 սեպտեմբերի
2017 թվական

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ

20 սեպտեմբերի 2017 թվական

Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ

20 սեպտեմբերի 2017 թվական

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1045-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N1

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2013 թվականի նոյեմբերի 27-ի
N 1045-Ն հրամանի

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթի հերթական համարը

__________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

ԴԻՄԱՅԻՆ ՄԱՍ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

[1]

Վճարողը

[1.1]

 

Վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

[1.2]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

[1.3]

                     

Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը

[1.4]

                         

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

[1.5]

տարի

       

եռամսյակ

   

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 [2]

ՆՇՈՒՄ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Հաշվարկված վճարը չափաքանակների սահմաններում
(դրամ)

Հաշվարկված վճարը չափաքանակները գերազանցող մասի համար (դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքանակների դեպքում
(դրամ)

Ընդամենը հաշվարկված վճարը
(դրամ)

[2.1]

[2.2]

[2.3]

[2.4]

Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար

[2.5]

       

Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար

[2.6]

       

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար

[2.7]

       

 Մակերևութային ջրերի օգտագործման համար

[2.8]

       

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար

[2.9]

       

Կենսապաշարների օգտագործման համար

[2.10]

       

Աղի արդյունահանված պաշարների համար

[2.11]

       

Հանքային ջրերի հանքավայրերից արդյունահանված հանքային ջրերի և ածխաթթու գազի պաշարների համար

[2.12]

       

Ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար

[2.13]

       

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար

[2.14]

   

Ընդամենը

[2.15]

       

Վճարների գծով արտոնություններ ________________________

[2.16]

 

Վճարման ենթակա բնապահպանական և բնօգտագործման վճարներ

[2.17]

 

 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը (այսուհետ` հաշվարկ-հաշվետվություն) լրացվում և ներկայացվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 111-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշմամբ հաստատված կարգով:

 2. Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները՝ համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ):

 3. Հաշվարկ-հաշվետվությունը բաղկացած է դիմային մասից և հավելվածից:

 4. Հաշվարկ-հաշվետվության (այդ թվում` ճշտված) բացառապես դիմային մասով նախատեսված վճար վճարող համարվելու դեպքում [2] բաժնում կատարվում է համապատասխան նշում:

 5. Հաշվարկ-հաշվետվության դիմային մասի [1] բաժնում լրացվում են`

 [1.1] հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով).

 [1.2] իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը.

 [1.3] Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

 [1.4] ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը).

 [1.5] համապատասխան տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը կամ ճշտված հաշվարկ-հաշվետվությունը:

 5. Հաշվարկ-հաշվետվության դիմային մասի [2] բաժնում արտացոլվում են դիմային մասին և (կամ) հավելվածին համապատասխան հաշվետու եռամսյակում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկային ցուցանիշներն ըստ դրանց տեսակների`

 [2.5]-ից [2.13] տողերի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում լրացվում են հավելվածի [5]-ից [13] բաժինների «Ընդամենը» տողերի սյունակներին համապատասխանող վանդակների համապատասխան հաշվարկային ցուցանիշները.

 [2.14]-րդ տողի [2.4] սյունակին համապատասխանող վանդակում լրացվում է դիմային մասի [3] բաժնի [3.14] տողի հաշվարկային ցուցանիշը.

 [2.15] տողի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում լրացվում են [2.5]-ից [2.14] սյունակների տողերի համապատասխան ցուցանիշների հանրագումարները.

 [2.16] տողին համապատասխանող վանդակում լրացվում է վճարների գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարողին վերապահված արտոնությունների ընդհանուր գումարը՝ հաշվարկված հաշվետու եռամսյակի համար ([2.16] տողում լրացնելով արտոնվող վճարատեսակների՝ [2.5]-ից [2.14] տողերից համապատասխան տողերի համարները և նշելով իրավական ակտի անվանումը, հոդվածը, կետը): Արտոնություններ նախատեսված չլինելու դեպքում [2.6] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0».

 [2.17] տողին համապատասխանող վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա վճարների ընդհանուր գումարը ([2.15] տողի [2.4] սյունակին և [2.16] տողին համապատասխանող վանդակների մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.17] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»:

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

[3]

Ապրանքի ծածկա-գիրն ըստ արտաքին տնտե-սական գործու-նեության ապրան-քային անվա-նացանկի

Ապրանքի համառոտ անվանումը

Իրացման շրջանա-ռությունը

Բնապահ-պանական վճարի դրույքա-չափը (%)

Հաշվարկված բնապահ-պանական վճարի գումարը

Հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակասեցվող գումարը

Վճարման ենթակա բնապա-հպա-նական վճարի գումարը

ԵՏՄ անդամ չհամար-վող պետու-թյուն-ներից ներմուծ-ված ապրանք-ների մասով

ԵՏՄ անդամ համար-վող պետու-թյուն-ներից ներմուծ-ված ապրանք-ների մասով

Ներմուծող իրաց-նողներից և (կամ) արտա-դրող իրաց-նողներից ձեռք-բերված ապրանք-ների մասով

Հաշ-վանց-վող (պակա-սեցվող) ընդ-հանուր գումարը

[3.1]

[3.2]

[3.3]

[3.4]

[3.5]

[3.6]

[3.7]

[3.8]

[3.9]

[3.10]

Արտադրող իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար (1-ին ենթաբաժին)

                   
                   
                   
                   
                   
                   
                   

Ընդամենը

[3.11]

 

Ներմուծող իրացնողների կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար (2-րդ ենթաբաժին)

                 
               
               
               
               
               
               

Ընդամենը

[3.12]

 

Ներմուծող իրացնողների կողմից ԵՏՄ անդամ համարվող պետություններից ներմուծված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար (3-րդ ենթաբաժին)

                   
               
               
               
               
               
               

Ընդամենը

[3.13]

 

Ընդամենը շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար

[3.14]

 

 6. Հաշվարկ-հաշվետվության դիմային մասի [3] բաժնում (ըստ համապատասխան ենթաբաժինների) լրացվում է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկը` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան`

 [3.1] սյունակում, պարտադիր առանձնացված ըստ համապատասխան ենթաբաժինների, լրացվում է արտադրողի իրացնողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներից հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում իրացված և (կամ) ներմուծող իրացնողի կողմից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ չհամարվող պետություններից և (կամ) ԵՏՄ անդամ համարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներից Հայաստանի Հանրապետությունում հաշվետու եռամսյակում իրացված` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի աղյուսակում նշված շրջակա միջավայրին վնաս պատճառող յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի: Ներմուծող իրացնողների կողմից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները չեն լրացվում.

 [3.2] սյունակում լրացվում է [3.1] սյունակում նշված ծածկագրերին դասվող` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի աղյուսակում նշված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքի համառոտ անվանումը.

 [3.1] և [3.2] սյունակներում չեն լրացվում ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները.

 [3.3] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող իրացնողի կողմից իրացված և (կամ) ներմուծող իրացնողի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից և (կամ) ԵՏՄ անդամ համարվող պետություններից ներմուծված և հաշվետու եռամսյակում իրացված` շրջակա միջավայրին վնաս պատճառող համապատասխան ապրանքի իրացման շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի).

 [3.4] սյունակում յուրաքանչյուր ապրանքի համար լրացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի աղյուսակով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող համապատասխան ապրանքի համար դրա իրացման շրջանառության նկատմամբ սահմանված համապատասխան դրույքաչափը.

 [3.5] սյունակում լրացվում է յուրանչյուր ապրանքի համար հաշվարկված վճարը` [3.3] սյունակի համապատասխան տողի նկատմամբ [3.4] սյունակի համապատասխան տողի դրույքաչափով հաշվարկված գումարը.

 7. Արտադրող իրացնողները յուրաքանչյուր ապրանքի մասով 1-ին ենթաբաժնում`

 [3.6] սյունակում լրացնում են իրացված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից իրենց կողմից ներմուծված` շրջակա միջավայրի վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի գումարը.

 [3.7] սյունակում լրացնում են իրացված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից իրենց կողմից ներմուծված` շրջակա միջավայրի վնաս պատճառող ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի գումարը.

 [3.8] սյունակում լրացնում են իրացված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` շրջակա միջավայրի վնաս պատճառող ապրանքների` Հայաստանի Հանրապետության մատակարարների (ներմուծող իրացնողների և արտադրող իրացնողների) հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարի գումարը.

 [3.9] սյունակում լրացնում են [3.6], [3.7] և [3.8] սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.

 [3.10] սյունակում լրացնում են հաշվետու եռամսյակում հաշվարկված` վճարման ենթակա բնապահպանական վճարի գումարը ([3.5]-[3.9]), որը չպետք է գերազանցի իրացված ապրանքի համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարին (եթե ([3.5]-[3.9]) ≥ [3.5], ապա [3.10]=0).

 [3.11] սյունակի «ընդամենը» տողում լրացնում են [3.10] սյունակի բոլոր տողերի հանրագումարը.

 8. Ներմուծող իրացնողները, պարտադիր առանձնացված ըստ համապատասխան ենթաբաժինների, յուրաքանչյուր ապրանքի մասով`

 1) 2-րդ ենթաբաժնում [3.6] և [3.9] սյունակների համապատասխան տողերում ([3.6]=[3.9]) լրացնում են ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված և իրացված` [3.1] սյունակում նշված ապրանքի ներմուծման համար մաքսային հայտարարագրում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի գումարը` հաշվետու եռամսյակում իրացված ապրանքին համամասնորեն.

 2) 3-րդ ենթաբաժնում [3.7] և [3.9] սյունակների համապատասխան տողերում ([3.7]=[3.9]) լրացնում են ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծված և իրացված` [3.1] սյունակում նշված ապրանքի ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի գումարը` հաշվետու եռամսյակում իրացված ապրանքին համամասնորեն.

 3) 2-րդ և 3-րդ ենթաբաժինների համապատասխանաբար [3.10] սյունակում լրացնում են հաշվետու եռամսյակի համար յուրաքանչյուր ապրանքի համար հաշվարկված` վճարման ենթակա բնապահպանական վճարի գումարը ([3.5] -[3.9]), որը չպետք է գերազանցի իրացված ապրանքի համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարին (եթե ([3.5] -[3.9]) ≥ [3.5], ապա [3.10]=0.

 [3.12] և [3.13] սյունակների համապատասխանաբար «ընդամենը» տողերում լրացնում են [3.10] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

 9. [3.14] սյունակի «ընդամենը» տողում լրացվում է [3.11], [3.12] և [3.13] տողերի հանրագումարը:

 

Պաշտոնատար անձ (ֆիզիկական անձ)

__________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Հավելված
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2013 թվականի նոյեմբերի 27-ի
N 1045-Ն հրամանով հաստատված
բնապահպանական
և բնօգտագործման
վճարների եռամսյակային
հաշվարկ-հաշվետվության

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ
ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարվող գրանցման մատյանում գրանցման հերթական համարը
N __________________
«_________» ______________ 20 ____թ.

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

[4]

Վճարողը

[4.1]

 

Վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

[4.2]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

[4.3]

               

Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը

[4.4]

                               

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

[4.5]

տարի

       

եռամսյակ

    

 

10. Հաշվարկ-հաշվետվության հավելվածն էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

11. Հաշվարկում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները՝ համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ):

12. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [4] բաժնում լրացվում են`

[4.1] հավելվածը ներկայացնող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով).

[4.2] իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը.

[4.3] Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

[4.4] ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը).

[4.5] համապատասխան տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը կամ ճշտված հաշվարկ-հաշվետվությունը:

 

 ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[5]

Հաշվետու եռամս-յակում օդային ավազան արտա-նետված վնասակար նյութի անվանումը (օրենքով սահմանված դեպքում` նաև արտա-նետման աղբյուրի գտնվելու վայրը)

Հաշվետու եռամս-յակում արտա-նետված վնա-սակար նյութի համա-պատաս-խան փաս-տացի ամբողջ ծավալը (տոննա)

Փաստացի ծավալները չափաքանակներ
սահմանված լինելու դեպքում (տոննա)

Փաստացի ծավալները զրոյական չափաքանակների
դեպքում (տոննա)

Բնա-պահ-պանա-կան վճարի դրույ-քաչա-փերը

Հաշվարկված բնապահպանական
վճարը

Չափա-քանակ-ները

Ժամա-նա-կավոր չափա-քանակ-ները

Փաս-տացի ծավալ-ները չափաքա-նակների սահման-ներում

Չափաքա-նակները մինչև 5 անգամ գերա-զանցող փաս-տացի ծավալ-ները

Չափաքա-նակները 5 անգամից ավելի անգամ գերա-զանցող փաս-տացի ծավալ-ները

Օրենքով սահ-մանված չափաքա-նակները չգերա-զանցող արտանե-տումների փաստացի ծավալ-ները

Օրենքով սահ-մանված չափաքա-նակներին հավասար կամ դրանք գերա-զանցող արտանե-տումների փաս-տացի ծավալ-ները

Չափա-քանակ-ների սահման-ներում

Չափաքա-նակները գերա-զանցող ծավալ-ների համար

Զրոյական չափաքա-նակների դեպքում

Ընդա-մենը

[5.1]

[5.1.1]

[5.2]

[5.3]

[5.4]

[5.5]

[5.6]

[5.7]

[5.8]

[5.9]

[5.10]

[5.11]

[5.12]

[5.13]

[5.14]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

ԸՆԴԱՄԵՆԸ

[5.15]

       

 13. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [5] բաժնում լրացվում են `

 [5.1] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում ամրակայված աղբյուրներից օդային ավազան փաստացի արտանետված՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված վնասակար նյութի համապատասխան անվանումը: Երևան քաղաքում և ազգային պարկերի տարածքներում գտնվող ամրակայված աղբյուրների դեպքում օդային ավազան փաստացի արտանետված վնասակար նյութի անվանումը լրացվում է առանձին տողով (անվանմանը կից [5.1.1] սյունակում նշելով ամրակայված աղբյուրի գտնվելու վայրը` «Երևան քաղաք» կամ «ազգային պարկ»).

 [5.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում [5.1] սյունակում նշված վնասակար նյութերի արտանետման փաստացի ամբողջ ծավալները (տոննաներով).

 [5.3] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային աղտոտող նյութերի արտանետումների համար փաստացի արտանետումների կամ ՍԹԱ նախագծերի հիման վրա սահմանված արտանետումների ծավալները` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (այս դեպքում [5.4] սյունակում լրացվում է «0»).

 [5.4] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով (ժամանակավոր չափաքանակներ) սահմանված արտանետումների ծավալները՝ հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (այս դեպքում [5.3] սյունակում լրացվում է «0»).

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն (չափաքանակ) չունենալու՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.3] և [5.4] սյունակներում լրացվում է «0».

 [5.5] սյունակում լրացվում են [5.2] սյունակում նշված ծավալների` [5.3] կամ [5.4] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.5] սյունակում լրացվում է «0».

 [5.6] սյունակում լրացվում են [5.2] սյունակում նշված ծավալների` [5.3] սյունակի չափաքանակները մինչև 5 անգամ գերազանցող համապատասխան ծավալները (([5.2]-[5.3])/[5.3])≤5), իսկ [5.7] սյունակում` դրանք 5 անգամից ավելի անգամ գերազանցող համապատասխան ծավալները (([5.2]-[5.3])/[5.3])>5): Ժամանակավոր չափաքանակներ սահմանված լինելու դեպքում [5.4] սյունակի չափաքանակները գերազանցող ամբողջ ծավալները լրացվում են միայն [5.6] սյունակում (այս դեպքում [5.7] սյունակում լրացվում է «0»): Բացառապես չափաքանակների սահմաններում փաստացի արտանետումների, ինչպես նաև զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.6] և [5.7] սյունակներում լրացվում է «0».

 Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում արտանետված վնասակար նյութերի համապատասխան փաստացի ամբողջ` [5.2] սյունակում նշված ծավալները լրացվում են [5.8] սյունակում, եթե արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված՝ ըստ վճարի օբյեկտների համապատասխան չափաքանակները: Այդ չափաքանակներին հավասար կամ դրանք գերազանցող համապատասխան փաստացի արտանետումների ամբողջ ծավալները լրացվում են [5.9] սյունակում.

 [5.10] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված և «բ» կետով նախատեսված կարգով հաշվարկված դրույքաչափերը, իսկ նույն մասի «գ» կետով նախատեսված դեպքերում դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.

 [5.11] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([5.5] սյունակի) համար հաշվարկված վճարի գումարները ([5.5]X[5.10]).

 [5.12] սյունակում լրացվում են չափաքանակները (այդ թվում՝ ժամանակավոր չափաքանակները) գերազանցող փաստացի ծավալների ([5.6] և [5.7] սյունակների) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([5.10] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված վճարի գումարները (([5.6] X [5.10] X համապատասխան բազմապատիկ մեծություն) և ([5.7] X [5.10] X համապատասխան բազմապատիկ մեծություն) մեծությունների հանրագումարը)).

 [5.13] սյունակում լրացվում են զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.8] կամ [5.9] սյունակների համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([5.10] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված վճարի գումարները՝ ([5.8] X [5.10] X համապատասխան բազմապատիկ մեծություն) կամ ([5.9] X [5.10] X համապասխան բազմապատիկ մեծություն).

 [5.14] սյունակի տողերում լրացվում են [5.11], [5.12] և [5.13] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [5.15] «ընդամենը» տողերում` [5.11], [5.12], [5.13] և [5.14] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[6]

Հաշվետու եռամսյակում
ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների անվանումները
(օրենքով սահմանված դեպքում` նաև ջրային ավազանի կամ մարզի անվանումը)

Հաշվետու եռամս-յակում արտանե-տումների համապա-տասխան փաստացի ամբողջ ծավալները (տոննա)

Չափաքա-նակները
(տոննա)

Արտանե-տում-ների փաս-տացի ծավալ-ները չափաքա-նակների սահման-ներում (տոննա)

Չափա-քա-նակները գերա-զանցող արտանե-տում-ների փաս-տացի ծավալ-ները (տոննա)

Բնապահ-պանա-կան վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնապահպանական
վճարը

Չափաքա-նակների սահման-ներում

Չափաքա-նակները գերա-զանցող ծավալ-ների համար

Զրոյական չափաքա-նակների դեպքում

Ընդ-ամենը

[6.1]

[6.1.1]

[6.1.2]

[6.2]

[6.3]

[6.4]

[6.5]

[6.6]

[6.7]

[6.8]

[6.9]

[6.10]

                       
                       
                       
                       
                       
                       

ԸՆԴԱՄԵՆԸ

[6.11]

       

 14. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [6] բաժնում լրացվում են `

 [6.1] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում ջրային ավազան փաստացի արտանետված՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված վնասակար նյութի և միացության համապատասխան անվանումը: Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնողները (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) ջրային ավազան փաստացի արտանետված վնասակար նյութի և միացության անվանումը լրացնում են առանձին տողով (անվանմանը կից [6.1.1] սյունակում նշելով` «Սևանա լճի ջրահավաք ավազան», «Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան գետ» կամ «Հրազդանի կիրճի տարածքում Գետառ գետ»): Եթե արտանետումները կատարվում են Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա փաստացի արտանետված վնասակար նյութի և միացության անվանումը լրացնում են առանձին տողով (անվանմանը կից [6.1.2] սյունակում նշելով` «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ»).

 [6.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում [6.1] սյունակում նշված փաստացի արտանետված վնասակար նյութերի և միացությունների համապատասխան ամբողջ ծավալները (տոննաներով).

 [6.3] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները՝ հաշվարկված հաշվետու եռամսյակի համար: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [6.3] սյունակում լրացվում է «0».

 [6.4] սյունակում լրացվում են [6.2] սյունակում ծավալների` [6.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [6.4] սյունակում լրացվում է «0».

 [6.5] սյունակում լրացվում են [6.2] սյունակում ծավալների` [6.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([6.2] և [6.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [6.5] սյունակում լրացվում է «0».

 [6.6] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված և «բ» կետին համապատասխան հաշվարկված դրույքաչափերը, իսկ նույն մասի «գ» կետով սահմանված դեպքերում (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) դրույքաչափերը կրկնապատկվում են.

 [6.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([6.4] սյունակի) համար հաշվարկված վճարի գումարները ([6.4] X [6.6]).

 [6.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([6.5] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([6.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([6.5] X [6.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [6.9] սյունակում լրացվում են զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([6.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([6.2] սյունակի համապատասխան տող X [6.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [6.10] սյունակի տողերում լրացվում են [6.7], [6.8] և [6.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [6.11] «ընդամենը» տողերում` [6.7], [6.8], [6.9] և [6.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[7]

Հաշվետու եռամսյակում
շրջակա միջավայրում տեղադրված թափոնների դասերն ըստ վտանգավորության աստիճանի և տեղադրման ժամանակա-հատվածների

Տեղա-դրված թափոն-ների փաստացի ամբողջ ծավալ-ները (տոննա)

Տեղա-դրված թափոն-ների փաստացի ծավալները չափա-քանակ-ների սահման-ներում (տոննա)

Տեղա-դրված թափոն-ների չափաքա-նակները գերա-զանցող փաստացի ծավալները (տոննա)

Բնապահ-պանական վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնապահպանական
վճարը

Չափաքա-նակների սահման-ներում

Չափա-քանակները գերազանցող ծավալների համար

Ընդամենը

[7.1]

[7.2]

[7.3]

[7.4]

[7.5]

[7.6]

[7.7]

[7.8]

Հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար

Առաջին դասի

             

Երկրորդ դասի

             

Երրորդ դասի

             

Չորրորդ դասի

             

Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների)

             

Լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ

             

Հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների

             

Արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար

Առաջին դասի

մինչև 1 տարի

             

1-ից երեք տարի ներառյալ

             

երեք տարուց ավելի

             

Երկրորդ դասի

մինչև 1 տարի

             

1-ից երեք տարի ներառյալ

             

երեք տարուց ավելի

             

Երրորդ դասի

մինչև 1 տարի

             

1-ից երեք տարի ներառյալ

             

երեք տարուց ավելի

             

Չորրորդ դասի

մինչև 1 տարի

             

1-ից երեք տարի ներառյալ

             

երեք տարուց ավելի

             

Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների)

մինչև 1 տարի

             

1-ից երեք տարի ներառյալ

             

երեք տարուց ավելի

             

ԸՆԴԱՄԵՆԸ

[7.9]

     

 15. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [7] բաժնում լրացվում են `

 [7.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրված փաստացի ամբողջ ծավալներն ըստ [7.1] սյունակում նշված` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դասերի (թափոնների տեսակները համախմբելով ըստ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վտանգավորության դասերի) և տեղադրման ժամանակահատվածների (թափոնների առաջացման պահից հաշվարկած մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում) կամ թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում կամ թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում).

 [7.3] սյունակում լրացվում են թափոնների տեղադրման համար վտանգավորության տվյալ դասին (այդ թվում` տեղադրման ժամանակահատվածին) համապատասխանող թափոնների տեսակների համար «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատված թափոնների տեղադրման սահմանաքանակներով նախատեսված թույլատրելի քանակները չգերազանցող ծավալները: Թափոնների տեղադրման սահմանաքանակներ հաստատված չլինելու դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0».

 [7.4] սյունակում լրացվում են թափոնների տեղադրման համար վտանգավորության տվյալ դասին (այդ թվում` տեղադրման ժամանակահատվածին) համապատասխանող թափոնների տեսակների համար «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատված թափոնների տեղադրման սահմանաքանակներով նախատեսված թույլատրելի քանակները գերազանցող ծավալները: Չափաքանակները գերազանցող ծավալների բացակայության դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0»: Թափոնների տեղադրման սահմանաքանակներ հաստատված չլինելու դեպքում [7.4] սյունակում լրացվում են [7.2] սյունակում նշված ամբողջ ծավալները.

 [7.5] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերը.

 [7.6] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([7.3] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([7.3] X [7.5]).

 [7.7] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող (այդ թվում` թափոնների տեղադրման սահմանաքանակներ հաստատված չլինելու դեպքում) փաստացի ծավալների ([7.4] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([7.5] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([7.4] X [7.5] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [7.8] սյունակի տողերում լրացվում են [7.6] և [7.7] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [7.9] «ընդամենը» տողերում` [7.6], [7.7] և [7.8] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[8]

Հաշվետու եռամսյակում մակերևութային ջրերի օգտագործման տեսակներն
ըստ օգտագործման նպատակների (օրենքով սահմանված դեպքում` նաև մարզի անվանումը)

Հաշ-վետու եռամս-յակում ջրօգտա-գործման փաս-տացի ամբողջ ծավալ-ները(մ3)

Չափա-քանակ-ները (մ3)

Ջրօգտա-գործման փաս-տացի ծավալ-ները չափաքա-նակների սահման-ներում (մ3)

Չափաքա-նակները գերա-զանցող ջրօգտա-գործման փաս-տացի ծավալ-ները (մ3)

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափաքա-նակների սահման-ներում

Չափաքա-նակները գերա-զանցող ծավալ-ների համար բազմա-պատիկ դրույքա-չափով

Զրոո-յական չափա-քանակ-ների դեպքում բազմա-պատիկ դրույքա-չափով

Ընդա-մենը

[8.1]

[8.1.1]

[8.2]

 [8.3]

[8.4]

[8.5]

[8.6]

[8.7]

[8.8]

[8.9]

[8.10]

Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար

1. Ձկնաբուծության նպատակով

                   

2. Արդյունաբերական նպատակներով

                   

3.Խմելու-կենցաղային նպատակներով, բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի

                   

4. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

                   

5. Ոռոգման նպատակով

                   

Սևանա լճից ջրօգտագործման համար

1. Ոռոգման նպատակով

                 

2. Այլ նպատակներով

                 

ԸՆԴԱՄԵՆԸ

[8.11]

       

 16. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [8] բաժնում լրացվում են`

 Եթե ջրօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (այսուհետ` հավելվածում Դրույքաչափեր) I բաժնով սահմանված` [8.1] սյունակում նշված օգտագործման համապատասխան նպատակին կից [8.1.1] սյունակում նշվում է «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ»).

 [8.2] սյունակում լրացվում են ըստ Դրույքաչափերով սահմանված օգտագործման նպատակների` [8.1] սյունակում նշված ջրօգտագործման յուրաքանչյուր տեսակի մասով հաշվետու եռամսյակում օգտագործված մակերևութային ջրերի համապատասխան փաստացի ամբողջ ծավալները.

 [8.3] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված` ջրօգտագործման համապատասխան տեսակների համար ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները՝ հաշվարկված եռամսյակի համար: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.3] սյունակում լրացվում է «0».

 [8.4] սյունակում լրացվում են [8.2] սյունակում նշված ծավալների` [8.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.4] սյունակում լրացվում է «0».

 [8.5] սյունակում լրացվում են [8.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([8.2] և [8.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.5] սյունակում լրացվում է «0».

 [8.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի I բաժնով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը.

 [8.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([8.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.4] X [8.6]).

 [8.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([8.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([8.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.5] X [8.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [8.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում ամբողջ փաստացի ծավալների ([8.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([8.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.2] X [8.6] X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ).

 [8.10] սյունակի տողերում լրացվում են [8.7], [8.8] և [8.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, [8.11] «Ընդամենը» տողերում` [8.7], [8.8], [8.9] և [8.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[9]

Հաշվետու եռամսյակում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի
արդյունահանման տեսակներն ըստ նպատակների (օրենքով սահմանված դեպքում` նաև մարզի անվանումը)

Հաշ-վետու եռամ-սյակում արդյու-նահան-ված ջրերի փաս-տացի ամբողջ ծավալ-ները (մ3)

Չափա-քանակ-ները (մ3)

Արդյու-նահան-ման փաս-տացի ծավալ-ները չափա-քանակ-ների սահման-ներում (մ3 )

Չափա-քանակ-ները գերա-զանցող արդյու-նա-հան-ման փաս-տացի ծավալ-ները (մ3 )

Բնօգտա-գործման վճարի դրույ-քաչա-փերը (դրամ)

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափաքա-նակների սահման-ներում

Չափա-քանակ-ները գերա-զանցող ծավալների համար

Զրո-յական չափա-քանակ-ների դեպքում

Ընդամենը

[9.1]

[9.1.1]

[9.2]

 [9.3]

[9.4]

[9.5]

[9.6]

[9.7]

[9.8]

[9.9]

[9.10]

Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրեր

1. Ցանկացած նպատակներով, բացառությամբ 2-րդ կետում նշված դեպքի

                   

2. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

                   

Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրեր

1. Ոռոգման նպատակով

                   

2. Այլ նպատակներով

                   

Ստորերկրյա թերմալ ջրեր

Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով

                   

ԸՆԴԱՄԵՆԸ

[9.11]

       

 17. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [9] բաժնում լրացվում են`

 Եթե արդյունահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա ըստ Դրույքաչափերի I բաժնով սահմանված` [9.1] սյունակում նշված արդյունահանման համապատասխան նպատակին կից [9.1.1] սյունակում նշվում է «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ»).

 [9.2] ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքը մեկ նպատակով շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնական ջրաչափ տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում ըստ [9.1] սյունակում նշված նպատակի` լրացվում է հաշվետու եռամսյակում հիմնական ջրաչափով հաշվառված ջրի ծավալը: Հիմնական և (կամ) առանձնացված ջրաչափ տեղադրված չլինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) համապատասխան ծավալները` հաշվարկված եռամսյակի համար: Հորատանցքը մեկից ավելի նպատակով շահագործելիս տեղադրված հիմնական ջրաչափից հետո յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված ջրաչափ տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում առանձնացված ջրաչափերով հաշվառված ջրի համապատասխան ծավալները.

 [9.3] սյունակում լրացվում են ջրօգտագործման համար Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները՝ հաշվարկված եռամսյակի համար: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.3] սյունակում լրացվում է «0».

 [9.4] սյունակում լրացվում են [9.2] սյունակում նշված ծավալների` [9.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.4] սյունակում լրացվում է «0».

 [9.5] սյունակում լրացվում են [9.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([9.2] և [9.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.5] սյունակում լրացվում է «0».

 [9.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի I բաժնով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը.

 [9.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([9.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.4] X [9.6]).

 [9.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([9.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([9.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.5] X [9.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [9.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում ամբողջ փաստացի ծավալների ([10.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([9.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.2] X [9.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [9.10] սյունակի տողերում լրացվում են [9.7], [9.8] և [9.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [9.11] «Ընդամենը» տողերում` [9.7], [9.8], [9.9] և [9.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[10]

Հաշվետու եռամս-յակում օգտա-գործված կենսա-պա-շարների տեսակ-ները

Համա-պատաս-խան չափման միավորը

Հաշվետու եռամս-յակում օգտա-գործված կենսա-պա-շարների փաս-տացի համապա-տասխան ամբողջ ծավալ-ները

Չափաքա-նակներն արտա-հայտված համապա-տասխան չափման միա-վորով

Օգտա-գործված կենսա-պա-շարների փաս-տացի ծավալ-ները չափաքա-նակների սահման-ներում

Չափաքա-նակները գերազան-ցող` օգտա-գործված կենսա-պաշար-ների փաս-տացի ծավալ-ները

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափա-քանակ-ների սահման-ներում

Չափա-քանակ-ները գերա-զանցելու համար

Զրո-յական չափա-քանակ-ների դեպքում

Ընդ-ամենը

[10.1]

[10.2]

[10.3]

[10.4]

[10.5]

[10.6]

[10.7]

[10.8]

[10.9]

[10.10]

[10.11]

                     
                     
                     
                     
                     
                     
                     

ԸՆԴԱՄԵՆԸ

[10.12]

       

 18. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [10] բաժնում լրացվում են`

 [10.1] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում օգտագործված` Դրույքաչափերի III բաժնով սահմանված կենսապաշարների տեսակները,

 [10.2] սյունակում լրացվում են կենսապաշարների համար սահմանված համապատասխան չափման միավորները (մ3, կգ, հատ, հեկտար, գլուխ և այլն),

 [10.3] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում օգտագործված կենսապաշարների փաստացի համապատասխան ծավալները,

 [10.4] սյունակում լրացվում են կենսապաշարների տեսակների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված չափաքանակները: Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում՝ անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու, ինչպես նաև օրենսդրության համաձայն կենսապաշարների մնացած տեսակների օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.4] սյունակում լրացվում է «0».

 [10.5] սյունակում լրացվում են [10.3] սյունակում նշված ծավալների` [10.4] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.5] սյունակում լրացվում է «0».

 [10.6] սյունակում լրացվում են [10.4] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([10.3] և [10.4] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.6] սյունակում լրացվում է «0».

 [10.7] սյունակում լրացվում են Դրույքաչափերի III բաժնով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը.

 [10.8] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([10.5] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([10.5] X [10.7], իսկ Դրույքաչափերով սահմանված դեպքերում` X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [10.9] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([10.6] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Դրույքաչափերով սահմանված համապատասխան ([10.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([10.6] X [10.7] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [10.10] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում ամբողջ փաստացի ծավալների ([10.3] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Դրույքաչափերով սահմանված համապատասխան ([10.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([10.3] X [10.7] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [10.11] սյունակի տողերում լրացվում են [10.8], [10.9] և [10.10] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [10.12] «Ընդամենը» տողերում` [10.8], [10.9], [10.10] և [10.11] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

 ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[11]

Հաշվետու եռամս-յակում աղի արդյու-նա-հանման տեսակ-ները

Հաշվետու եռամս-յակում արդյու-նահան-ված աղի փաս-տացի ամբողջ ծավալ-ները (տոննա)

Չափա-քանակ-ները(տոննա)

Չափաքա-նակները չգերա-զանցող արդյունա-հանման փաս-տացի ծավալ-ները (տոննա)

Չափա-քանակ-ները գերա-զանցող արդյու-նահան-ման փաս-տացի ծավալ-ները (տոննա)

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափա-քանակ-ների սահման-ներում

Չափաքա-նակները գերա-զանցող ծավալ-ների համար

Զզրո-յական չափա-քանակ-ների դեպքում

Ընդամենը

[11.1]

[11.2]

[11.3]

[11.4]

[11.5]

[11.6]

[11.7]

[11.8]

[11.9]

[11.10]

                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

[11.11]

       

 19. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [11] բաժնում լրացվում են`

 [11.1] սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (այսուհետ` Դրույքաչափեր) II բաժնով աղի արդյունահանման փաստացի իրականացված տեսակները ըստ տրամադրված (համապատասխան) թույլատվությունների հաշվետու եռամսյակում.

 [11.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում աղի արդյունահանված համապատասխան ամբողջ պաշարները (ըստ [11.1] սյունակում նշված արդյունահանման տեսակների.

 [11.3] սյունակում լրացվում են չափաքանակները` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված աղի արդյունահանման ծավալները, հաշվարկված հաշվետու եռամսյակի համար: Ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.3] սյունակում լրացվում է «0».

 [11.4] սյունակում լրացվում են [11.2] սյունակում նշված ծավալների` [11.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.4] սյունակում լրացվում է «0».

 [11.5] սյունակում լրացվում են [11.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([11.2] և [11.3.] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.5] սյունակում լրացվում է «0».

 [11.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված համապատասխան դրույքաչափերը.

 [11.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([11.4] սյունակի) համար հաշվարկված վճարի գումարները ([11.4] X [11.6]).

 [11.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([11.5] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([11.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([11.5] X [11.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [11.9] սյունակում լրացվում են զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում արդյունահանված փաստացի ամբողջ ծավալների ([11.2] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([11.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([11.2] X [11.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [11.10] սյունակի տողերում լրացվում են [11.7], [11.8] և [11.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [11.11] «Ընդամենը» տողերում լրացվում են [11.7], [11.8], [11.9] և [11.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

հանքային ջրերի ԵՎ ածխաթթու գազի արդյունահանված ծավալները ԵՎ բնօգտագործման վճարի հաշվարկը

[12]

Հաշվետու եռամսյակում հանքային ջրի և ածխաթթու գազի արդյունա-հանման տեսակներն ըստ օգտագործման նպատակների

Հաշվետու եռամսյակում արդյունա-հանված հանքային ջրերի և ածխաթթու գազի փաստացի համապա-տասխան ամբողջ ծավալը՝ (մ3)

Չափա-քանակ-ները (մ3)

Արդյունա-հանված հանքային ջրերի և ածխաթթու գազի փաստացի ծավալները չափա-քանակների սահման-ներում՝ (մ3)

Արդյունա-հանված հանքային ջրերի և ածխաթթու գազի չափաքա-նակները գերազանցող փաստացի ծավալները՝ (մ3)

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափա-քանակների սահման-ներում

Չափա-քանակները գերազանցող ծավալների համար

Զրոյական չափա-քանակների դեպքում

Ընդամենը

[12.1]

[12.2]

[12.3]

[12.4]

[12.5]

[12.6]

[12.7]

[12.8]

[12.9]

[12.10]

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

[12.11]

       

 20. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [12] բաժնում լրացվում են`

 [12.1] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով ըստ նպատակների սահմանված՝ հաշվետու եռամսյակում հանքային ջրի հորատանցքի (աղբյուրի) շահագործման փաստացի իրականացման տեսակները ըստ տրամադրված (համապատասխան) թույլատվությունների, հաշվի առնելով [12.2] սյունակի լրացման կարգը: Անկախ հորատանցքը (աղբյուրը) շահագործելու նպատակներից, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), [12.1] սյունակում պարտադիր լրացվում է ածխաթթու գազ արտադրելու (ստանալու) նպատակը.

 [12.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում արդյունահանված հանքային ջրի և արտադրված (ստացված) ածխաթթու գազի փաստացի ամբողջ ծավալները: Միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջնային ջրահաշվիչ տեղադրված լինելու դեպքում [12.2] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ամբողջ ծավալը, իսկ առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում՝ հաշվետու եռամսյակում հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ամբողջ ծավալը: Միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված ջրահաշվիչ տեղադրված լինելու դեպքում [12.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում առանձնացված ջրահաշվիչներով հաշվառված ջրի համապատասխան ծավալները ([12.1] սյունակում լրացնելով համապատասխան նպատակները), յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում [12.1] սյունակում լրացվում է տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման տեսակներից Դրույքաչափերի II բաժնով ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող նպատակը` [12.2] սյունակում լրացնելով հաշվետու եռամսյակում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ամբողջ ծավալը, իսկ առաջնային ջրահաշվիչի բացակայության դեպքում՝ հաշվետու եռամսյակում հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ամբողջ ծավալը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում, երբ սահմանված կարգով տեղադրված է գազաչափ՝ [12.2] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը, իսկ գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ հաշվետու եռամսյակում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի ամբողջ ծավալը (անկախ հորատանցքը (աղբյուրը) շահագործելու նպատակներից).

 [12.3] սյունակում լրացվում են չափաքանակները` ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան կնքված ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված արդյունահանման ծավալները, հաշվարկված հաշվետու եռամսյակի համար: Ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [12.3] սյունակում լրացվում է «0».

 [12.4] սյունակում լրացվում են [12.2] սյունակում նշված ծավալների` [12.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [12.4] սյունակում լրացվում է «0».

 [12.5] սյունակում լրացվում են [12.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([12.2] և [12.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [12.5] սյունակում լրացվում է «0».

 [12.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված համապատասխան դրույքաչափերը: Առաջնային ջրահաշվիչ և առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված լինելու դեպքում [12.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի շահագործման համապատասխան նպատակի համար սահմանված դրույքաչափը: Միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում [12.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի շահագործման տվյալ նպատակի համար սահմանված դրույքաչափը: Միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս որևէ առանձնացված ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում [12.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված՝ տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման տեսակներից ամենաբարձր դրույքաչափը: Գազաչափ տեղադրված լինելու դեպքում [12.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով ածխաթթու գազ ստանալու նպատակով տվյալ հանքավայրի համար սահմանված համապատասխան դրույքաչափը, իսկ գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ Դրույքաչափերի II բաժնով ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված դրույքաչափը:

 [12.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([12.4] սյունակի) համար հաշվարկված վճարի գումարները ([12.4] X [12.6]).

 [12.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([12.5] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([12.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([12.5] X [12.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն),

 [12.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում արդյունահանված հանքային ջրի ամբողջ փաստացի ծավալների ([12.2] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([12.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված վճարի գումարները ([12.2] X [12.6] X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ).

 [12.10] սյունակի տողերում լրացվում են [12.7], [12.8] և [12.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, [12.11] «Ընդամենը» տողերում լրացվում են [12.7], [12.8], [12.9] և [12.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԻ) ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[13]

Հաշվետու եռամսյակում մարված պինդ օգտակար հանածոների տեսակներն ըստ օգտագործման նպատակների

Համա-պատասխան չափման միավորը

Հաշվետու եռամսյակում պինդ օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալները

Չափա-քանակները գերազանցող մարված օգտակար հանածոների փաստացի ծավալները

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը (%)

Բնօգտա-գործման վճարի հաստա-տագրված դրույքա-չափերը

Հաշվարկված բնօգտագործման վճարը

Չափա-քանակների սահման-ներում

Չափա-քանակները գերա-զանցելու համար

Զրոյական չափա-քանակների դեպքում

Ընդամենը

[13.1]

[13.2]

[13.3]

[13.4]

[13.5]

[13.6]

[13.7]

[13.8]

[13.9]

[13.10]

                   
                   
                   
                   
                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

[13.11]

       

 

 21. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [13] բաժնում լրացվում են`

 [13.1] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված ոչ մետաղական պինդ (բացառությամբ աղի) օգտակար հանածոների (այսուհետ` հանածո) հաշվետու եռամսյակում փաստացի մարված տեսակները ըստ տրամադրված (համապատասխան) թույլատվությունների, դրանք առանձնացնելով ըստ [13.5] և [13.6] սյունակներում կիրառվող դրույքաչափերի.

 [13.2] սյունակում լրացվում են հանածոների համար սահմանված համապատասխան չափման միավորները (կգ, տոննա, մ3),

 [13.3] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում հանածոյի փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալները: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրի առկայության դեպքում [13.3] սյունակում լրացվում է միայն չափաքանակի (ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում) սահմաններում հանածոյի պաշարների մարված ծավալը.

 [13.4] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող` հաշվետու եռամսյակում մարված պաշարների փաստացի ծավալները այն եռամսյակից սկսած, երբ գերազանցվել են ընդերքօգտագործման պայմանագրերով տվյալ հանածոյի մարման ընդհանուր պայմանագրային ծավալները: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում մարման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [13.4] սյունակում լրացվում է «0».

 [13.5] սյունակում լրացվում են վճարի հաշվարկման համար Դրույքաչափերի II բաժնի համապատասխան դրույքաչափերը, եթե հաշվետու եռամսյակում հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ԱԱՀ) և Դրույքաչափերի II բաժնով տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (այսուհետ` դրույքաչափ) արտադրյալը գերազանցում է Դրույքաչափերի IV բաժնով տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (այսուհետ` հաստատագրված դրույքաչափ): [13.5] սյունակի տողում դրույքաչափ լրացված լինելու դեպքում [13.6] սյունակի համապատասխան տողում լրացում չի կատարվում: Ընդ որում, Դրույքաչափերով սահմանված այն գունագեղ քարերի տեսակների մասով, որոնց համար վճարը հաշվարկվում է հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված տվյալ քարի միջազգային շուկայական միջին գինը (արտարժույթով), դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու եռամսյակին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը: Դրույքաչափերի II բաժնով տվյալ քարի տեսակի համար սահմանված համապատասխան դրույքաչափերը լրացվում են միայն [13.5] սյունակում.

 [13.6] սյունակում լրացվում են վճարի հաշվարկման համար Դրույքաչափերի IV բաժնով սահմանված համապատասխան հաստատագրված դրույքաչափերը, եթե հաշվետու եռամսյակում տվյալ հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ԱԱՀ) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը կամ մարված պաշարների իրացում չի կատարվել (հաշվետու եռամսյակում մարված պաշարներից հաշվետու եռամսյակում չիրացված պաշարների մասով) կամ իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը կամ հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար: [13.6] սյունակի տողում դրույքաչափ լրացված լինելու դեպքում [13.5] սյունակի համապատասխան տողում լրացում չի կատարվում: Եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, դրանք կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերին համապատասխանող մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ (որոնք պետք է լրացվեն [13.3] սյունակում): Ընդ որում, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է Դրույքաչափերի IV բաժնով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը, իսկ հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրանց համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը.

 [13.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([13.3] սյունակի) համար հաշվարկված վճարի գումարները (դրույքաչափերի կիրառման դեպքում [13.3] X հանածոյի իրացման փաստացի գին (առանց ԱԱՀ) և X [13.5], իսկ հաստատագրված դրույքաչափերի կիրառման դեպքում` [13.3] X [13.6]).

 [13.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([13.4] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([13.5] և [13.6] սյունակների նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված վճարի գումարները (դրույքաչափերի կիրառման դեպքում` [13.4] X հանածոյի իրացման փաստացի գին (առանց ԱԱՀ) X [13.5] X համապատասխան բազմապատիկ մեծություն, իսկ հաստատագրված դրույքաչափերի կիրառման դեպքում` [13.4] X [13.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

 [13.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում փաստացի մարված ամբողջ ծավալների ([13.3] սյունակի) համար օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([13.5] և [13.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված վճարի գումարները (դրույքաչափերի կիրառման դեպքում` [13.3] X հանածոյի իրացման փաստացի գին (առանց ԱԱՀ) X [13.5] X համապատասխան բազմապատիկ մեծություն, իսկ հաստատագրված դրույքաչափերի կիրառման դեպքում` [13.3] X [13.6] X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ).

 [13.10] սյունակի տողերում լրացվում են [13.7], [13.8] և [13.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [13.11] «Ընդամենը» տողերում լրացվում են [13.7], [13.8], [13.9] և [13.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 22. Հաշվարկ-հաշվետվության հավելվածի [5]-ից [13]-րդ բաժիններում`

 1) նույն հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող` հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև չափաքանակների (սահմանափակումների) սահմանումը (թույլտվությունների տրամադրումը) և դրանից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի ավարտը բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալները արտացոլվում են առանձին տողերով,

 2) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սահմանված (տրամադրված) չափաքանակները (սահմանափակումները) կիրառվում ու արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի` չափաքանակների (սահմանափակումների) սահմանմանը (թույլտվությունների տրամադրմանը) հաջորդող ժամանակահատվածի կտրվածքով` դրա սահմանումից (տրամադրումից) մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած օրացուցային օրերին համապատասխան:

 

Պաշտոնատար անձ (ֆիզիկական անձ)

__________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան