«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2017 թ. |
N 334-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 521 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը հաստատելու մասին» թիվ 521 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 12 x 12 չափերի փաստաթուղթ է (ձևը կցվում է):»:
2. Կարգում սահմանված ապոստիլի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
»: |
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան