Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2017-16.05.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.15/16(528).1 Հոդ.146.1
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
26.05.2015
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
26.05.2015
Дата вступления в силу
25.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10515215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 26 մայիսի 2015 թ.
ք. Երևան

N 121-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը

.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2015 թվականի մայիսի 26-ի
N 121-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու կողմնորոշիչ միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:

3. Մեթոդական ուղեցույցի 6-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու կողմնորոշիչ միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

4. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:

5. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`

1) կատարված աշխատանքների բնութագրերը.

2) կատարված աշխատանքների ժամկետները.

3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները.

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.

5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:

6. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.

 

Հ/հ

Բնապահպանական չափորոշիչները

Կողմնորոշիչ
առավելագույն
միավորը

Կողմնորոշիչ միավորը

Գնահատող
մարմինը (մարմինները)

1

2

3

4

5

 

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ԲՆ

1.

ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում`

1.2

   
 

1.1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում

0,4

   
 

1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում

0,3

   
 

1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժիններին իրազեկում

0,3

   
 

1.4. ՀՀ կառավարության 30.09.2004 թ. թիվ 1782-Ն որոշման պահանջների ապահովում` ՀՀ բնապահպանության նախարարություն օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվության ներկայացում

0,2

   

2.

ՀՀ գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

0,7

   
 

2.1. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում:
Հաշվետու ժամանակահատվածի համար համապատասխան տեղեկատվություն չստանալու դեպքում մարզպետի աշխատանքն այդ մասով գնահատվում է որպես կատարված աշխատանք

0,3

   
 

2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն

0,4

   

3.

Մարզում աղբահանության կազմակերպում և
ընդհանուր սանիտարահամաճարակային
իրավիճակի
բարելավման ապահովում

0,9

   
 

3.1. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում

0,3

   
 

3.2. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում

0,3

   
 

3.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում)

0,3

   

4.

Մթնոլորտային օդի աղտոտվածության
կանխմանն ուղղված միջոցառումների
իրականացման
աջակցություն

0,1

   
 

4.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն

0,1

   

5.

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում /ջրային ռեսուրսների կայուն օգտագործում, հողերի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն/

0,9

   
 

5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում

0,3

   
 

5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում

0,2

   
 

5.3. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում

0,2

   
 

5.4. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում

0,2

   

6.

Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցություն

0,8

   
 

6.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանն աջակցություն

0,2

   
 

6.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն

0,2

   
 

6.3. Բնության հատուկ պահպանվող տարածքների ճշգրտման, ստեղծման վերաբերյալ համապատասխան ծրագրերի մշակմանը մասնակցություն և իրականացման ապահովում:

0,2

   
 

6.4. Բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերում, անտառպարկերում, դենդրոպարկերում էկոտուրիզմի զարգացմանն աջակցություն:

0,2

   

7.

Հողերի պահպանության և ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում

0,4

   
 

7.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում

0,2

   
 

7.2. Ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ մարզպետների ենթակա կառույցների կողմից հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժիններին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում

0,2

   
 

ԸՆԴԱՄԵՆԸ

5,0

   

(6-րդ կետը փոփ. 31.08.17 N 299-Ն)

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները, այն նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով: Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացվող եզրակացության և հաշվետվության հետ միասին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքը:

8. Մարզպետների կողմից հաշվետվությունները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):

(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն)