Գլխավոր տեղեկություն
Номер
N 904-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.298
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
11.08.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
11.08.2017
Дата вступления в силу
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2017 թ.

N 904-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի «Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի հավելվածով հաստատված Ձև N 1-ի`

1) ԱԴԵ.00 տողում «Ատենախոսություն4» բառը փոխարինել «Ատենախոսություն» բառով,

2) «4Ատենախոսության 80 կրեդիտը ասպիրանտը ստանում է գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում» նախադասությունը հանել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  Լ. Մկրտչյան