Գլխավոր տեղեկություն
Номер
N 839-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.08.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.09.20/57(1332) Հատուկ բաժին
Принят
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата принятия
24.08.2017
Подписан
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата подписания
24.08.2017
Дата вступления в силу
25.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2017 թ.
ք. Երևան

N 839-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՓՅՈՒՐԴԱՅՄ» ՍՊԸ-ԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի օգոստոսի 30-ի N 919-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 21-ի N 4 եզրակացությունը, ինչպես նաև «ՓՅՈՒՐԴԱՅՄ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՓՅՈՒՐԴԱՅՄ» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» լիցենզիա:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ս. Կարայան