«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2017 թ. ք. Երևան |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան թեմային նվիրված «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ՌԻՈ 2016. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ARTUR ALEKSANYAN. ՀԱՅԱՍՏԱՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ. OLYMPIC CHAMPIONS RIO 2016. THE BEST ATHLETE OF ARMENIA OF 2016» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Նիկոլ Դումանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՄՅԱԿ. 150. ANNIVERSARY. ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ NIKOL DUMAN. Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան Nikoghayos Ter-Hovhannisian. Նիկոլ Դումանի ջոկատը Nikol Duman`s brigade. 1867-1914» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան թեմային նվիրված «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ՌԻՈ 2016. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ARTUR ALEKSANYAN. ՀԱՅԱՍՏԱՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ. OLYMPIC CHAMPIONS RIO 2016. THE BEST ATHLETE OF ARMENIA OF 2016» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ.
2) Նիկոլ Դումանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՄՅԱԿ. 150. ANNIVERSARY. ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ NIKOL DUMAN. Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան Nikoghayos Ter-Hovhannisian. Նիկոլ Դումանի ջոկատը Nikol Duman`s brigade. 1867-1914» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 թիվ 192-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 թիվ 192-Ն հրամանի |