Գլխավոր տեղեկություն
Номер
N 1197-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2017-11.12.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.22
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
31.10.2011
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
31.10.2011
Дата вступления в силу
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011506

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2011 թ. 

N 1197-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 13-ՔՆ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ժէ ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով

 

Հրամայում եմ `

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետական քննական հանձնաժողովների մասին» կանոնակարգը հաստատելու մասին» N 13-ՔՆ հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը, սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2011 թ. հոկտեմբերի 31-ի

N 1197-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը տարածվում է ուսուցման բոլոր ձևերով բարձրագույն կրթություն ստացող շրջանավարտների վրա:

2. Ամփոփիչ ատեստավորման նպատակն է պարզել շրջանավարտի պատրաստման մակարդակի համապատասխանությունը բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին:

 

II. Ամփոփիչ ատեստավորման ձԵՎերը

 

3. Ամփոփիչ ատեստավորումը ներառում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման հետևյալ ձևերը`

1) ամփոփիչ քննություն

2) ավարտական աշխատանքի (դիպլոմային աշխատանք կամ նախագիծ, մագիստրոսական թեզ) պաշտպանություն:

4. Յուրաքանչյուր մասնագիտության համար, ըստ որակավորման աստիճանների, ամփոփիչ քննությունների և ավարտական աշխատանքների քանակը չպետք է գերազանցի 3-ից: Դրանց ցանկը որոշում է հաստատությունը` ելնելով պետական կրթական չափորոշիչների պահանջներից, այն ամրագրելով ուսումնական պլաններում:

5. Բակալավրի որակավորման աստիճանի համար ավարտական աշխատանքը պարտադիր չէ: Ավարտական աշխատանքի անհրաժեշտության վերաբերյալ որոշումը ընդունվում է հաստատության գիտական խորհրդի կողմից: Մագիստրոսի որակավորման աստիճանի համար ավարտական (մագիստրոսական) աշխատանքի պաշտպանությունը պարտադիր է:

6. Ամփոփիչ քննությունը կարող է անցկացվել առանձին մասնագիտական առարկաների համար՝ բանավոր կամ գրավոր:

(6-րդ կետը խմբ. 16.02.17 N 145-Ն)

7. Ամփոփիչ քննությունների հարցաշարերը և ավարտական աշխատանքի թեմաները կազմում են մասնագիտական ամբիոնները, հաստատում է հաստատության ֆակուլտետի խորհուրդը և համապատասխան ամբիոնների կողմից շրջանավարտներին է տրամադրվում ոչ ուշ, քան ամփոփիչ ատեստավորումից 3 ամիս առաջ: Շրջանավարտի ավարտական աշխատանքի կատարման համար նշանակվում է ղեկավար՝ համաձայն տվյալ հաստատության կողմից սահմանած կարգի: Ավարտական աշխատանքները, ղեկավարի գրավոր կարծիքի առկայությամբ ենթակա են գրախոսման` արտադրության, գիտական հիմնարկների և հաստատությունների համապատասխան փորձառու մասնագետների կողմից, որոնց կազմը ամբիոնի վարիչի ներկայացմամբ հաստատվում է ամբիոնի նիստում: Գրախոսման կարգը հաստատում է ֆակուլտետի խորհուրդը:

 

III. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները

 

8. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը /նախագահ, տեղակալ(ներ) և անդամներ/ կազմավորվում է յուրաքանչյուր մասնագիտության գծով` ուսուցման բոլոր ձևերի համար:

9. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին նշանակում է հաստատության ղեկավարը: Նախագահը ընտրվում է համապատասխան ոլորտի /բնագավառի/ գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, գիտական հիմնարկների մասնագետներից և գիտնականներից, ովքեր չեն հանդիսանում տվյալ հաստատության աշխատողներ և երեք տարի անընդմեջ չեն հանդիսացել տվյալ հաստատության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:

(9-րդ կետը փոփ. 16.02.17 N 145-Ն)

10. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստերը արձանագրում է քարտուղարը, որը հանձնաժողովի անդամ չէ և նշանակվում է հաստատության ղեկավարի հրամանով:

11. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատում է հաստատության ղեկավարը, ամփոփիչ ատեստավորման քննությունները սկսելուց առնվազն 10 օր առաջ:

12. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կարող է կազմված լինել առարկայական քննական հանձնաժողովներից` յուրաքանչյուր ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքի պաշտպանության համար: Առարկայական քննական հանձնաժողովների կազմերը հաստատում է հաստատության ղեկավարը:

Առարկայական քննական հանձնաժողովների նախագահները հանդիսանում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի տեղակալներ:

Հաստատության մասնաճյուղի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակվում է հաստատության ներկայացուցիչը:

13. Ամփոփիչ ատեստավորման, ինչպես նաև առարկայական քննական հանձնաժողովների կազմերում ընդգրկվում են հաստատության ղեկավարը /բուհի ռեկտորը/ և /կամ/ ուսումնական կամ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, համապատասխան ֆակուլտետի դեկանը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատողներ, տվյալ ոլորտի կազմակերպությունների, գիտական հիմնարկների, գերատեսչությունների և բուհերի մասնագետներ:

Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովների կազմերի առնվազն 50 տոկոսը պետք է լինեն ոչ տվյալ հաստատության աշխատակիցներ: Մասնագիտությունների առանձնահատկությունները հաշվի առնելով համապատասխան հաստատության ղեկավարի գրավոր հիմնավորմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի թույլտվությամբ հանձնաժողովի կազմը կարող է ձևավորվել այլ համամասնությամբ:

14. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով, բարձրագույն կրթության համապատասխան մասնագիտության պետական կրթական չափորոշչով և դրանց հիման վրա հաստատության կողմից մշակված ուսումնամեթոդական փաստաթղթերով:

15. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն են`

1) շրջանավարտի պատրաստման մակարդակի և բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջներին դրա համապատասխանության ստուգումը,

2) ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու (կամ չշնորհելու) և նրան բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ տալու (կամ չտալու) մասին որոշման կայացումը,

3) տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:

16. Յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը, համաձայնեցված հանձնաժողովի նախագահի հետ, ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ հաստատում է հաստատության ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը և ամփոփիչ քննություններից կամ ավարտական թեզերի պաշտպանությունից առնվազն 10 օր առաջ տեղեկացվում շրջանավարտներին:

 

IV. Ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը ԵՎ անցկացումը

 

17. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն շրջանավարտները, ովքեր ավարտել են հիմնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման լրիվ դասընթացը և հաջողությամբ հանձնել ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված բոլոր քննություններն ու ստուգարքները և կուտակել համապատասխան կրեդիտներ:

Ամփոփիչ ատեստավորման ենթակա շրջանավարտների ցանկը հաստատվում է հաստատության ղեկավարի հրամանով` ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ:

18. Ամփոփիչ քննությունների հարցաշարերը կազմվում են պետական կրթական չափորոշիչների հիման վրա մշակված առարկայական ծրագրերին համապատասխան։

19. Ավարտական աշխատանքների պաշտպանությունը և առարկայական ամփոփիչ քննությունները անցկացվում են ուսումնական պլանով սահմանված ժամկետներում:

20. Ավարտական աշխատանքների պաշտպանությունը և առարկայական ամփոփիչ քննությունները անցկացվում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի երկու երրորդից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կարող է տեղի ունենալ ինչպես բուհում, այնպես էլ հիմնարկներում և կազմակերպություններում, որոնց համար այդ աշխատանքները ներկայացնում են գիտական կամ գործնական հետաքրքրություն:

21. Ավարտական աշխատանքի պաշտպանությունից կամ ամփոփիչ քննությունների սկսելուց առաջ քննական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ցանկը (համապատասխան հրամաններ, շրջանավարտների ուսումնառությանը վերաբերող ամփոփիչ տվյալներ, դիպլոմի ղեկավարի և գրախոսողի(ների) կարծիքներ և այլն) սահմանում է հաստատության ղեկավարը:

22. Ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի պաշտպանությունը և ամփոփիչ քննություններն անցկացվում են հետևյալ ընթացակարգային պահանջների համաձայն.

1) Ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի բովանդակությունը ներկայացնելու համար յուրաքանչյուր շրջանավարտին տրվում է մինչև 20 րոպե ժամանակ: Ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի բովանդակությունը ներկայացնելուց հետո հանձնաժողովի անդամներին շրջանավարտին հարցեր տալու և պատասխանների համար տրվում է 30 րոպե ժամանակ:

2) Ամփոփիչ քննությունները անցկացվում են տոմսերով կամ թեստերով` ուսումնական ծրագրին և տվյալ որակավորմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

3) Բանավոր քննություններին նախապատրաստվելու համար յուրաքանչյուր շրջանավարտին տրվում է առնվազն 20 րոպե ժամանակ:

4) Ամփոփիչ քննական օրվա տևողությունը չպետք է գերազանցի 8 ժամը:

5) Ամփոփիչ ատեստավորման, ընթացքը (բացառությամբ թեստերով քննությունների) արձանագրվում և ձայնագրվում է: Ձայնագրությունը պահվում է արդյունքները հրապարակելուց հետո 24 ժամ:

23. Ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի պաշտպանության և ամփոփիչ քննությունների արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար» գնահատականներով` տվյալ հաստատությունում ընդունված գնահատման սանդղակով և հայտարարվում նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:

24. Ամփոփիչ քննության (քննությունների), ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական («բավարար», «լավ», «գերազանց») արդյունքների հիման վրա, որոնք ձևակերպված են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների արձանագրություններով, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական («անբավարար») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:

25. Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին:

26. Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովների որոշումները ընդունվում են հանձնաժողովների փակ նիստերում: Շրջանավարտի գիտելիքների գնահատման մասին որոշումը ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:

27. Նախագահի բացակայության դեպքում հաստատության ղեկավարի /ռեկտորի/ ներկայացմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, նշանակվում է փոխարինող:

28. Ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի պաշտպանության և ամփոփիչ քննությունների հանձնաժողովների բոլոր որոշումները քարտուղարի կողմից արձանագրվում են արձանագրությունների հատուկ մատյանում: Արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին մասնակցած անդամները: Արձանագրությունները պահվում են հաստատությունում /ձևերը կցվում են 1, 2, 3/: Արձանագրության մեջ նշվում են ավարտական աշխատանքի կամ ամփոփիչ քննությունների գնահատականները, ինչպես նաև տրված հարցերը, հատուկ կարծիքները և այլն: Արձանագրության մեջ նշվում է շնորհված որակավորումը, աստիճանը և հաստատությունը ավարտողի դիպլոմի տեսակը:

29. Ամփոփիչ քննությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին մյուս ամփոփիչ քննությունները հանձնելու կամ ավարտական աշխատանքը պաշտպանելու իրավունքից, ինչպես նաև ավարտական աշխատանքի պաշտպանությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին ամփոփիչ քննություններ հանձնելու իրավունքից:

30. Ամփոփիչ ատեստավորումից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտին իր ցանկությամբ տրվում է սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք, որը տրվում է անվճար, հաստատության ղեկավարին շրջանավարտի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

31. Ավարտական աշխատանքը չպաշտպանած կամ ամփոփիչ քննությունները չհանձնած կամ «անբավարար» ստացած շրջանավարտին թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի պաշտպանությունը կամ ամփոփիչ քննությունները հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին՝ այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով: Ավարտական աշխատանքի վերահանձնման դեպքում շրջանավարտը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի նոր թեմա: Ամփոփիչ քննությունների վերահանձնումը կատարվում է միայն այն առարկաներից, որոնց քննությանը չեն ներկայացել կամ ստացել են «անբավարար» գնահատականներ:

32. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հաշվետվությունը /ձև 4/ հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ քննարկվում է հաստատության /բուհի (ֆակուլտետի)/ գիտական խորհրդում և մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ արված առաջարկությունների հետ միասին ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Հաշվետվության պատճենը պահվում է բուհում:

33. Ամփոփիչ ատեստավորման արդյունքի բողոքարկման ընթացակարգային պահանջները.

1) շրջանավարտը կարող է բողոքարկել ամփոփիչ ատեստավորման կամ ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի գնահատականը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի, կամ առարկայական հանձնաժողովի նախագահին, արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում,

2) գրավոր բողոքը ներկայացվում է հանձնաժողովի նախագահին, որի քննարկումը կազմակերպվում է նույն օրը,

3) գրավոր բողոքի քննարկմանը մասնակցում են հաստատության վարչական անձնակազմի, տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատակիցը և հաստատության ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից,

4) շրջանավարտի ներկայությամբ լսվում է պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում`

ա) գնահատականը թողնել անփոփոխ,

բ) գնահատականը բարձրացնել,

5) ընդունած որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների և շրջանավարտի կողմից: Կայացված որոշմանը անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցում է արձանագրությանը,

6) գնահատականի փոփոխման դեպքում արձանագրությունների հատուկ մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

 

Ձև 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N____

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

«____» _____________ 20___ թ.

 

կայացած նիստի (ժամը __________ րոպեից մինչև ժամը __________րոպեն)

Շրջանավարտ ____________________________________________________________________

               (ազգանուն, անուն, հայրանուն, ֆակուլտետ /դեպարտամենտ/ և մասնագիտություն)

__________________________________________________________________

__________________________________________________________________

_________________________________________________________________ թեմայով

ավարտական աշխատանքի քննարկման վերաբերյալ

Մասնակցում էին՝ նախագահ _____________________________________________________

անդամներ __________________________________________________________________

           __________________________________________________________________

           __________________________________________________________________

           __________________________________________________________________

 

(յուրաքանչյուր ավարտական աշխատանքի պաշտպանությանը հատկացվում է առանձին թերթ).

Թեզը կատարվել է ______________________ ղեկավարությամբ

խորհրդատու(ներ) ________________________________________________________________

 

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին ներկայացված են հետևյալ նյութերը՝

 

ա)______________________________ ֆակուլտետի (դեպարտամենտի) դեկանատի 20__ թ. __________________տեղեկանքը շրջանավարտի հանձնած քննությունների, ստուգարքների և ուսումնական պլանի պահանջների կատարման մասին:

բ) Հաշվարկային-բացատրագիրը ______________________ էջ ___________________ :

գ) Թեզի գծագրեր (աղյուսակներ) ______________ թերթ:

դ) Ավարտական աշխատանքի վերաբերյալ ղեկավարի կարծիքը _____________________:

ե) Թեզի վերաբերյալ գրախոսականը ____________________________________:

զ) Համառոտ եզրակացություն աշխատանքի վերաբերյալ:

 

Կատարված թեզի մասին ( ______ րոպե) հաղորդումից հետո, շրջանավարտին տրվել են հետևյալ հարցերը՝

1. ______________________________________________________________________________

________________________________________________________________________________

               (հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

2. ______________________________________________________________________________

________________________________________________________________________________

               (հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

3. ______________________________________________________________________________

________________________________________________________________________________

               (հարց տվող անձի ազգանունը, հարցի բովանդակությունը)

 

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշումը

1. Համարել, որ շրջանավարտ _______________________________________________________

կատարել և պաշտպանել է ավարտական աշխատանքը «__________________» գնահատականով:

2. Շնորհել ________________________________________________________________________

____________________________________ որակավորում ________________________________

_______________________________________________________________ մասնագիտությամբ:

3. Հանձնել դիպլոմ ________________________________________________________________

                                                          (գերազանցության)

4. Նշել, որ _______________________________________________________________________

 

ԱԱՀ նախագահ ____________________________________________________ (ստորագրություն)

                                                       (անուն, ազգանուն)

ԱԱՀ անդամներ (անուն, ազգանուն)

1. ________________________________ (ստորագրություն)

2. ________________________________ (ստորագրություն

3. ________________________________ (ստորագրություն)

4. ________________________________ (ստորագրություն)

5. ________________________________ (ստորագրություն)

6. ________________________________ (ստորագրություն)

 

Քարտուղար, անուն, ազգանուն և պաշտոն ________________________________

________________________________________________________________ (ստորագրություն)

 

Ձև 2

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N____

 

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

(լրացվում է յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման քննության ժամանակ)

 

«____» _____________ 20___ թ.

 

կայացած նիստի (ժամը __________ րոպեից մինչև ժամը __________րոպեն)

_________________________________________________________________________________

_______________________________________ առարկայի ամփոփիչ քննություն հանձնելու մասին

_________________________________________________________________________________

                            (ֆակուլտետ/դեպարտամենտ/ և մասնագիտություն)

Քննվող շրջանավարտ _____________________________________________________________

                                                           (ազգանուն, անուն, հայրանուն)

Հարցեր

1. _______________________________________________________________________________

2. _______________________________________________________________________________

3. _______________________________________________________________________________

4. _______________________________________________________________________________

 

Շրջանավարտին տրված հարցերի ընդհանուր բնութագիրը ______________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Ընդունել, որ շրջանավարտը հանձնել է ամփոփիչ քննությունը ___________ գնահատականով:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքը ________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

      Նախագահ՝ __________________________________(ստորագրություն)

Ամփոփիչ ատեստավորման 1. ________________________________ (ստորագրություն)

հանձնաժողովի անդամներ՝ 2. ________________________________ (ստորագրություն)

                        3. ________________________________ (ստորագրություն)

                        4. ________________________________ (ստորագրություն)

                        5. ________________________________ (ստորագրություն)

                        6. _________________________________(ստորագրություն)

 

Քարտուղարի ստորագրությունը __________________________________

 

Ձև 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N____

 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

«____» _____________ 20___ թ.

 

Ատեստավորման բոլոր քննությունները հանձնած շրջանավարտներին որակավորում շնորհելու մասին

 

Մասնակցությամբ՝ նախագահ _____________________________________________________

           անդամներ _____________________________________________________

                            _____________________________________________________

                            _____________________________________________________

1. Շրջանավարտ _________________________________________________________________

                                                           (ազգանուն, անուն, հայրանուն)

 

հանձնել է ամփոփիչ ավարտական քննություններ հետևյալ գնահատականով՝

1. ______________________________________________________________________________

(քննական առարկայի անվանումը)            (գնահատական)            (հանձնման ամսաթիվը)

2. ______________________________________________________________________________

(քննական առարկայի անվանումը)            (գնահատական)            (հանձնման ամսաթիվը)

3_______________________________________________________________________________

(քննական առարկայի անվանումը)            (գնահատական)            (հանձնման ամսաթիվը)

 

Ընդունել, որ շրջանավարտ _________________________________________________ հանձնել է

                                                              (ազգանուն, անուն, հայրանուն)

_________________________________________________________________________________

_______________________________________________ մասնագիտության համար ուսումնական

ծրագրով նախատեսված ամփոփիչ ատեստավորման քննական բոլոր առարկաները:

____________________________________ -ին շնորհել __________________________________

_______________________________________որակավորում: _____________________________

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների մասնավոր կարծիքը

__________________________

_________________________________________________________________________________

Տալ դիպլոմ ______________________________________________________________________

                                          (գերազանցության, ոչ գերազանցության)

2. Շրջանավարտ __________________________________________________________________

                                                 (ազգանուն, անուն, հայրանուն)

և այլն

 

ԱԱՀ ՆԱԽԱԳԱՀ՝ __________________________ (ստորագրություն)

 

ԱԱՀ ԱՆԴԱՄՆԵՐ՝ 1. ________________________________ (ստորագրություն)

            2. ________________________________ (ստորագրություն)

            3. ________________________________ (ստորագրություն)

            4. ________________________________ (ստորագրություն)

            5. ________________________________ (ստորագրություն)

            6. ________________________________ (ստորագրություն)

 

Քարտուղարի ստորագրությունը ________________________________

 

Ձև 4

 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

«____» _____________ 20___ թ.

 

Ամփոփիչ ատեստավորման քննությանը մասնակցած շրջանավարտների թիվը ______

 

Քննությունը հանձնած շրջանավարտների ստացած գնահատականները.

«գերազանց»__________________________________________________________

«լավ»________________________________________________________________

«բավարար»__________________________________________________________

«անբավարար»________________________________________________________

Բողոքարկման արդյունքում փոփոխված գնահատականներ_________________

 

Հանձնաժողովի առաջարկությունները մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ.

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

ԱԱՀ ՆԱԽԱԳԱՀ՝ ____________________________ (ստորագրություն)

 

(հավելվածը խմբ., փոփ. 16.02.17 N 145-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2017, N 1282-Ն 11.12.2017, N 1197-Ն
16.02.2017, N 145-Ն 11.03.2017, N 1197-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան