Գլխավոր տեղեկություն
Номер
N 137-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.03/8(577) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
14.02.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
14.02.2017
Дата вступления в силу
15.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվարի 2017 թ.

N 137-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ-Ի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 89/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ԵՐԵՎԱԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ-ին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 20, 20, 20 տեղերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան