Գլխավոր տեղեկություն
Номер
N 351-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.03/8(577) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.02.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.02.2017
Дата вступления в силу
11.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 փետրվարի 2017 թ.

N 351-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ԱՐՄԻՆԱ ՖԱՐՄ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

2) «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

3) «ԴՈՒՍՏՐ ՄԱՆՈՒՇԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

4) «ԴԱՅՄՈՆԴ ՄԵԴԻՔԸԼ ՍԵՆԹԸՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

5) Համլետ Բարսեղյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

6) Նարինե Մարգարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

7) Անի Թադևոսյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

8) «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամ (Հայաստան)

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՈՒՋԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՔԱՅԼ ՄԵԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԼԱՎԱՆԴԱ-ՆՈՐՖԱՐՄ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «Ս-ՄԵԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ՍՈՆՈՄԵԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) Արթուր Ասատրյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) Սուսաննա Մկրտումյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) Վրեժ Դանիելյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

21) Գուրգեն Դավթյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

 

2. «ԱՐՄԻՆԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ՔԱՅԼ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, անհատ ձեռնարկատեր Արթուր Ասատրյանին, անհատ ձեռնարկատեր Վրեժ Դանիելյանին և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Դավթյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Լ. Ալթունյան