Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.98
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
17.02.2017
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
17.02.2017
Дата вступления в силу
11.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617091

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2017 թ.

N 43-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2014 թվականի հոււնվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 55-րդ կետում`

ա. «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սահմանված ժամկետում կարծիք չներկայացնելու դեպքում, համակատարողների կարծիքը համարվում է դրական և հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պատրաստած գրությունը կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է համակատարողների հետ»,

2) կարգի 60-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «1-օրյա» բառից հետո լրացնել «և 2-օրյա» բառերը.

բ. 2-րդ ենթակետում «լրանալու» բառից հետո լրացնել «նախորդ» բառը.

գ. 3-րդ ենթակետում «ժամկետի նախորդ օրը» բառերը փոխարինել «ժամկետից երկու օր առաջ» բառերով և «լրանալու օրը» բառերը փոխարինել «լրանալուց երկու օր առաջ`» բառերով:

 

Նախարար`

Ի. Առաքելյան