Գլխավոր տեղեկություն
Номер
N 220-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (01.01.2018-01.01.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հոդ.257
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
13.07.2017
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
13.07.2017
Дата вступления в силу
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

13 հուլիսի 2017 թ.

ք. Երևան

N 220-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 13-ի

N 220-Ն հրամանի

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

             

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

                         

Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի բնակության վայրը

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պարտապանի գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

2. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները (դրամ)

3. Հարկային պարտավորությունները (դրամ)

4. Ակցիզային հարկ

5. Ավելացված արժեքի հարկ

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

6. Ընդամենը

     

7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները

8. Հարկերի և (կամ) վճարների պարտավորություններ (դրամ)

   
   
   
   
   
   
   

9. Ընդամենը

 

Տեղեկությունը ներկայացնող

սնանկության գործով կառավարիչ`

___________________________

Ստորագրությունը

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

1. Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:

2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար: Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների) գծով հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին:

4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:

6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները՝ 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:

7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:

8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում՝ պարտավորությունների համապատասխան գումարները:

9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում է 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը: