Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (28.08.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հոդ.288.4
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
27.07.2017
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
27.07.2017
Дата вступления в силу
28.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617333

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

N 842-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՎ ԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Ստորաբաժանումների և մեծ քանակով անձնախմբերի փոխադրման ու այդ ընթացքում ներքին ծառայության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանին` սահմանված ժամկետում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017թ. հուլիսի 27-ի թիվ 842-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՎ ԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ԹՎԱՔԱՆԱԿՈՎ ԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ստորաբաժանումները և մեծ թվաքանակով անձնախմբերը երկաթուղային, ջրային տրանսպորտով փոխադրելու համար կազմավորվում են շարասյուներ:

2. Օդային տրանսպորտով տեղափոխվելիս` յուրաքանչյուր օդանավի համար կազմավորվում են անձնախմբեր:

3. Յուրաքանչյուր շարասյան (անձնախմբի) տրվում է համար:

4. Շարասյան (անձնախմբի) անձնակազմը պետք է գիտենա և պահպանի վարքի սահմանված կանոնները և անվտանգության պահանջները ստորաբաժանումների տեղափոխման ժամանակ:

5. Յուրաքանչյուր շարասյան ստորաբաժանման հրամանատարի հրամանով նշանակվում են շարասյան պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ): Անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ:

6. Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ շարասյան պետը, իսկ օդանավերի սրահների օրապահները` անձնախմբի պետը:

7. Շարասյան (անձնախմբի) պետի փրկարար ծառայության կոչումը և ազգանունը, շարասյան (անձնախմբի) համարը հայտարարվում են ամբողջ անձնակազմին:

8. Ներքին և պահակային ծառայության համար շարասյան անձնակազմից նշանակվում են`

1) շարասյան հերթապահ և նրա օգնական.

2) խմբերի (նրանց համապատասխան ստորաբաժանումների) հերթապահներ.

3) վագոնների (նավերի մարդատար շինությունների, օդանավի սրահի) հերթապահներ և օրապահներ.

4) պահակախումբ.

5) հերթապահ ստորաբաժանում.

6) հերթապահ փողհար-թմբկահար:

9. Շարասյան (անձնախմբի) անձնակազմին արգելվում է`

1) խառնվել ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքին.

2) կանգառի համար նախատեսված ժամանակից ավել կանգնեցնել գնացքը (նավը, օդանավը).

3) կանգնել կամ իջնել (օդանավում լքել տեղերը) մինչև սահմանված հրամանը կամ ազդանշան տալը, թռչել վագոններ (նավի տախտակամած) կամ ցած թռչել վագոններից (տախտակամածից) ընթացքի ժամանակ.

4) «կանգ» բռնակով կանգնեցնել գնացքը, բացի այն դեպքերից, երբ վտանգ է սպառնում գնացքի հսկողության անվտանգությանը կամ մարդկանց կյանքին.

5) վագոնների (նավերի) վրա մակագրություններ անել, պլակատներ, կարգախոսներ և դրոշակներ փակցնել ու կախել.

6) նամակներում ու հեռագրերում նշել ստորաբաժանման անվանումը, հիշատակել փոխադրման մասին, ինչպես նաև այդ մասին զրուցել կողմնակի անձանց հետ, բեռնման, բեռնաթափման վայրերում վագոններում (նավի շինություններում, օդանավերում) նամակներ, թերթեր, թղթեր և այլն թողնել.

7) գտնվել վագոնների տանիքների, կառամատույցների վրա, արգելակման հարթակներում, մեքենաների խցիկներում և թափքերում, տանկերի աշտարակներին, բացի այդ, դիպչել կոնտակտային ցանցի մետաղական հենարաններին և հողակցող սարքերին, 2 մ-ից ավել մոտենալ կոնտակտային հաղորդալարերին.

8) գտնվել նավի ծառայողական շինություններում, նավի անձնակազմի աշխատանքի տեղերում, փրկամակույկներում, ելնել շլյուզների (նավանցումների ջրարգելակների) պատերին.

9) նստել կամ կանգնել վագոնների դռնախորշերում, հենվել վագոնների դռնափականքներին (նավերի եզրագերաններին).

10) վագոններում (նավերում) օգտագործել լուսավորության և ջեռուցման չսահմանված տեսակներ.

11) բեռնումից հետո կատարել տեխնիկայի լցավորում (լրալցավորում).

12) առանց անհրաժեշտության քայլել երկաթուղային ուղեգծերով (նավահանգստի, օդակայանի տարածքով), կեղտոտել տարածքը, խարույկներ վառել կայարանների (նավահանգիստների, օդակայանների) տարածքում, առանց թույլտվության վերցնել շարասյանը (անձնախմբին) չպատկանող գույքը.

13) կանգառներում և ընթացքի ժամանակ վագոններից (նավերից) դուրս նետել աղբը, սննդի մնացորդներ և այլն:

10. Արգելվում է շարասյան հետ փոխադրել կողմնակի անձանց, ինչպես նաև զինվորական շարասյան հետ կապ չունեցող բեռներ: Զինվորական շարասյան հետ տրանսպորտի պաշտոնատար անձանց, ինչպես նաև համընթաց զինվորական խմբերի երթևեկությունը թույլ է տալիս հաղորդակցության ճանապարհի պարետը:

11. Վտանգավոր բեռները փոխադրվում են շարասյան պաշտոնատար անձանց, ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների մշտական հսկողության տակ, տրանսպորտի տարբեր տեսակներում գործող նորմատիվ փաստաթղթերին խիստ համապատասխան:

12. Շարասյունից (անձնախմբից) հետ ընկած զինծառայողը պարտավոր է ներկայանալ հաղորդակցության ճանապարհների զինվորական պարետին, իսկ նրա բացակայության դեպքում` կայարանի, նավահանգստի, օդակայանի պետին, զեկուցել (հայտնել) հետ մնալու պատճառը, նշել շարասյան (անձնախմբի) համարը և գործել ըստ ռազմական պարետի` կամ կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի ցուցումների:

 

ԳԼՈՒԽ 2. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ԹՎԱՔԱՆԱԿՈՎ ԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ:
ԱՆՁՆԱԽՄԲԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Շարասյան (անձնախմբի) պետը շարասյան (անձնախմբի) ողջ անձնակազմի անմիջական պետն է: Պատասխանատու է շարասյան մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի ճիշտ տեղադրման ու ամրացման, շարասյան (անձնախմբի) անձնակազմի կողմից փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, փոխադրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների, շարժակազմի ու նրա սարքավորման անվթարության համար, շարասյան սանիտարահիգիենիկ վիճակի համար:

14. Շարասյան (անձնախմբի) պետը ենթարկվում է ստորաբաժանման կամ շարասյունը (անձնախումբը) կազմավորած անձին ու հաղորդակցության ճանապարհների պարետներին:

15. Շարասյան (անձնախմբի) պետը պարտավոր է`

1) շարասյան (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքների և հաղորդակցության ճանապարհներով, հատկապես էլեկտրիֆիկացված երթուղային տեղամասերով ընթանալու ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների, ինչպես նաև հրդեհի առաջացման դեպքում գործողությունների և հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերաբերյալ.

2) ստուգել հակահրդեհային միջոցառումների կատարումը վագոններում (նավերի մարդատար շինություններում) խոհանոցների, վառարանների ջեռուցող և օդափոխիչ սարքերի, հրդեհավտանգ այլ սարքավորումների տեղադրման ժամանակ.

3) կազմակերպել շարասյան կապը և նշանակել բեռնման-բեռնաթափման և այլ անձնախմբերի պետերին.

4) կազմակերպված և սահմանված ժամկետներում անցկացնել շարասյան բեռնումը, փոխաբեռնումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրման և ամրացման ճշտությունը, ինչպես նաև անհրաժեշտ կարգուկանոնը բեռնման-բեռնաթափման վայրերում.

5) հետևել վագոնների (նավերի մարդատար շինությունների) ավագների կողմից հանովի սարքավորումների ընդունմանը, բեռնաթափման վայրում դրանց հանձնմանը և ապահովել նրա անվթարությունը ընթացուղիում.

6) ապահովել անձնակազմի կողմից փոխադրումների կանոնների պահպանումը և անվտանգության պահանջների կատարումը, ինչպես նաև կարգուկանոնի պահպանումը գնացքի (նավի) կանգառների ժամանակ.

7) շարասյան ներսում կազմակերպել համակողմանի ներքին և պահակային ծառայությունների, հակահրդեհային պաշտպանության ապահովումը, ինչպես նաև վերահսկել սպառազինության և ռազմական տեխնիկայի դրությունը, նրանց ամրացման վիճակը, ժամապահների և դիտորդների համար արգելափակոցների հուսալիությունը.

8) ապահովել շարասյան (անձնախմբի) պատրաստությունը հանկարծակի բեռնաթափմանը և նշված շրջան ռազմերթով ընթանալու կամ մարտական առաջադրանքների կատարմանը.

9) ապահովել շարասյան (անձնախմբի) տրանսպորտային փաստաթղթերի ժամանակին ձևակերպումը.

10) սահմանել օրվա վերակարգի հերթափոխի ժամանակը, ինչպես նաև որոշել անձնակազմի սնման կարգը և հաստատել մթերքների բաշխումը.

11) հակառակորդի գործողությունների, հրդեհների, ձնահոսքերի, հեղեղումների պատճառով հարկադրական կանգառների, ինչպես նաև վթարների և այլ պատահարների ժամանակ տրանսպորտային մարմիններին օգնություն ցույց տալ երթևեկությունը վերականգնելու գործում.

12) հիվանդներին (վիրավորներին) տեղավորել շարասյան վագոն (կուպե, նավախցիկ) մեկուսարանում, իսկ նրանց, ովքեր չեն կարող շարունակել ճանապարհը, տեղավորել մոտակա զինվորական կամ քաղաքացիական բուժհիմնարկում, շարասյան (անձնախմբի) կազմից որևէ մեկի մահվան դեպքում մահացածի դիակը նրա իրերով, փաստաթղթերով, նամակներով և փողերով հանձնել մոտակա զինվորական հոսպիտալ կամ հիվանդանոց, իսկ ծովային երկարատև չվանցի դեպքում մահացածի դիակը թաղում են ըստ ծովային սովորույթի.

13) շարասյան (անձնախմբի) պետը իրավունք ունի անվճար օգտվել տրանսպորտի կապի միջոցներից (հեռագիր, հեռախոս, ռադիո) հետագա փոխհատուցման պայմանով` շարասյան (անձնախմբի) տեղափոխման և ապահովման հարցերով բանակցություններ վարելու համար: Փոխադրման հետ կապված հարցերը շարասյան (անձնախմբի) պետը լուծում է կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի հետ:

16. Նույն գնացքով (նավով, օդանավով) մի քանի շարասյուների (անձնախմբի) ուղևորության դեպքում շարասյուներից (անձնախմբերից) մեկի պետը ստորաբաժանման պետի կողմից ավագ է նշանակվում մյուս շարասյուների (անձնախմբի) պետերի նկատմամբ, ինչի մասին համապատասխան գրառումներ են կատարվում երթուղային թերթիկներում:

17. Տեխնիկական անսարքության պատճառով շարասյունից վագոնները անջատելու դեպքում շարասյան պետը պահանջում է դրանց փոխարինում: Երբ դրանց փոխարինումը անհնար է, անձնակազմը ժամանակավորապես տեղավորվում է գնացքի մյուս վագոններում: Սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով վագոնների անջատման դեպքում նրանց հետ մնում են անձնակազմերը (վարորդները), իսկ ռազմական մյուս գույքի հետ` պահակախումբը: Միջոցներ են ձեռնարկում նշանակված վայրը դրանք արագ հասցնելու համար:

18. Շարասյան պետի` մարտական ապահովման գծով օգնականը պատասխանատու է շարասյան պահպանման և պաշտպանության վիճակի համար: Նա ենթարկվում է շարասյան պետին և շարասյան մարտական ապահովման համար առանձնացված ստորաբաժանումների անձնակազմի պետն է:

19. Շարասյան պետի մարտական ապահովման գծով օգնականը պարտավոր է`

1) մշակել և շարասյան պետին զեկուցել փոխադրման ընթացքում մարտական ապահովման միջոցառումների մասին և ապահովել դրանց կատարումը.

2) նշել անձնակազմի պատսպարանների, ինչպես նաև սպասման ու հավաքի շրջաններում և բեռնման-բեռնաթափման կայաններում (վայրերում) սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքավորման և օգտագործման կարգը.

3) կազմակերպել ռադիացիոն, քիմիական և ոչ հատուկ մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետախուզություն, իսկ անհրաժեշտության դեպքում` սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի զբաղեցված վագոնների կամ նավի շինությունների ապաակտիվացում և գազազերծում.

4) հետևել շարասյան անձնակազմն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելուն.

5) կազմակերպել երթևեկության կանոնավորումը և սպառազինության, ռազմական տեխնիկայի քողարկումը բեռնման և բեռնաթափման շրջաններում.

6) կազմակերպել և վերահսկել շարասյան պահակային ծառայությունը և հակաօդային պաշտպանության միջոցների մարտական հերթապահությունը.

7) ապահովել հակահրդեհային միջոցների կատարումը.

8) ռազմերթի անցնելու դեպքերի համար նախատեսել մարտական ապահովման միջոցառումներ:

20. Շարասյան պետի` մատակարարման գծով օգնականը պատասխանատու է թիկունքի ծառայությունների գծով շարասյան ժամանակին և լրիվ ապահովման, ճանապարհին ջրամատակարարման, սննդի և բաղնիքալվացքային սպասարկման կազմակերպման համար: Նա ենթարկվում է շարասյան պետին և իրեն անմիջական ենթակա անձնակազմի պետն է:

21. Շարասյան պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է`

1) ստորաբաժանման մշտական տեղակայման վայրում ստանալ շարասյան անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.

2) ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սննդի և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր ծառայողին, շարասյան մեջ խոհանոցների բացակայության դեպքում կազմակերպել տաք սննդի ստացումը պարենային կետերից.

3) խոհանոցները և մարդատար վագոնները ապահովել վառելիքով, ջրով, գույքով, ամանեղենով և հրդեհամարիչ միջոցներով.

4) շարասյան պետի հաստատմանը ներկայացնել շարասյան խոհանոցներում տաք սննդի պատրաստման համար անհրաժեշտ մթերքների բաշխման կարգը և շարասյան բժշկի հետ համատեղ վերահսկել սննդի պատրաստման և բաշխման գործընթացը.

5) կազմակերպել մարդատար վագոնների սարքավորումների ճիշտ օգտագործումը, հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) հրդեհամարիչ միջոցների և ջեռուցիչ սարքերի սարքինությանը.

6) կազմակերպել շարասյան անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկում:

22. Խմբի պետը ենթարկվում է իր անմիջական պետերին և շարասյան (անձնախմբի) պետին: ՀՀ ԱԻՆ ՓԾ կանոնագրքի համապատասխան հոդվածներում շարադրված իր ուղղակի պարտականություններից բացի, խմբի պետը պարտավոր է`

1) փոխադրման նախապատրաստել անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան, գույքը, ունեցվածքը և բեռնման պլանին համապատասխան բաշխել դրանք շարժակազմում (նավի շինություններում).

2) անձնակազմին հրահանգավորել փոխադրման կանոնների և անվտանգության պահանջների մասին, հայտնել շարասյան (անձնախմբի) համարը, շարասյան (անձնախմբի) պետի փրկարար ծառայության կոչումը և ազգանունը.

3) շարասյան պետի ցուցումով անձնակազմը բաժանել օրվա վերակարգի և բեռնման-բեռնաթափման ու այլ խմբերի, նշանակել հնոցապաններ.

4) անձամբ ղեկավարել ստորաբաժանման բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրումը, ամրացումն ու քողարկումը, վերահսկել դրանց վիճակը ճանապարհին.

5) ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել պարապմունքներ.

6) հետևել անձնակազմի կողմից կարգապահության և փոխադրման սահմանված կանոնների պահպանմանը, ինչպես նաև վագոնների (նավերի, մարդատար շինությունների) սարքավորումների անվթարությանը:

23. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը ենթարկվում է իր ստորաբաժանման հրամանատարին և շարասյան հերթապահին: Նա վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված անձնակազմի ուղղակի պետն է:

24. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է`

1) ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների քանակը և մեկնումից առաջ ստուգել դրանց առկայությունը.

2) մինչև բեռնումը ստուգել և ընդունել վագոնի (նավի մարդատար շինության) սարքավորումը, իսկ բեռնաթափումից հետո հանձնել այն անվնաս և սարքին վիճակում.

3) ղեկավարել անձնակազմի նստեցումը, տեղավորումը և իջեցումը.

4) ծառայողներ առանձնացնել սնունդ, ջուր, վառելիք ստանալու և տարբեր աշխատանքներ կատարելու համար.

5) հետևել ռազմական գաղտնիքի պահպանմանը, անձնակազմի կարգապահության, ներքին կարգուկանոնի, համազգեստ կրելու կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը.

6) անձնակազմին թույլ չտալ առանց շարասյան պետի թույլտվության կամ մինչև հրաման (ազդանշան) տալը վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս գալ, դուրս բերել զենք, զինամթերք և այլ նյութական միջոցներ.

7) արգելել երթևեկության թույլտվություն չունեցող անձանց, ինչպես նաև շարասյանը չպատկանող բեռների փոխադրումը վագոններով (նավի մարդատար շինություններում).

8) հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) կանոնավոր ջերմաստիճանի պահպանմանը և հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, վագոնում հրդեհի բռնկման դեպքում տալ գնացքը կանգնեցնելու ազդանշան և ձեռնարկել բոլոր միջոցները այն հանգցնելու համար, իսկ նավի վրա հրդեհի առաջացման դեպքում հրդեհի մարմանը զուգահեռ զեկուցել շարասյան հերթապահին.

9) բեռնաթափմանը նախապատրաստվելու մասին ցուցումներ ստանալուց հետո հրամայել անձնակազմին հագնվել, վերցնել զենքը և անձնական իրերը, դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.

10) բեռնաթափումից հետո ստուգել` ամբո՞ղջ գույքն (ունեցվածքն) է հանված, և հանգցվա՞ծ են, արդյոք, վառարանները.

11) ստորաբաժանման հրամանատարին և շարասյան հերթապահին զեկուցել հիվանդացած, հետ մնացած (ուշացած) ծառայողների մասին, ինչպես նաև զենքի, զինվորական գույքի, վագոնի (նավի մարդատար շինությունների) սարքավորման վնասվելու կամ կորստի և այլ պատահարների մասին:

25. Շարասյան հերթապահը նշանակվում է սպաներից, ենթարկվում է շարասյան պետին և տեղափոխվող ստորաբաժանման հրամանատարին: Նրան ենթարկվում են օրվա վերակարգը և վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագները:

26. Շարասյան հերթապահը ծառայությունը իրականացնում է փրկարար ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներին համապատասխան: Բացի այդ նա պարտավոր է`

1) հետևել սպառազինությանը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները ստորաբաժանումների հրամանատարների կողմից պահակության պահպանությանը հանձնելուն, ինչպես նաև առաջին հերթափոխի ժամապահների կանգնեցմանը, պահպանությունը փոխելուն և հանձնելուն.

2) ստուգել անձնակազմի առկայությունը, օրվա վերակարգի ծառայության կատարումը, հերթապահ ստորաբաժանման պատրաստությունը, ինչպես նաև հետևել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.

3) շարասյան մեջ հետևել կարգուկանոնին և կարգապահությանը, փոխադրումների կանոնների և նյութական միջոցների պահպանմանը.

4) շարասյան պետի ցուցումով ստորաբաժանումներին, վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներին, պահակապետին հայտնել այն կանգառները, որտեղ անձնակազմին թույլատրված է դուրս գալ.

5) ճանապարհին ապահովել տաք սննդի, ջրի, վառելիքի և լուսավորության միջոցների կազմակերպված ստուգումը և բաշխումը.

6) թույլ չտալ կողմնակի անձանց, բացի տրանսպորտի աշխատողներից, որոնք կապված են գնացքների (նավերի) սպասարկման հետ, մոտենալ շարասյանը:

27. Խմբի հերթապահը ենթարկվում է շարասյան հերթապահին և նրա օգնականին, իսկ խմբում ներքին ծառայության իրականացման դեպքում` խմբի պետին և ավագին: Նրան են ենթարկվում այն վագոնների (նավերի մարդատար շինությունների) օրապահները, որոնցում գտնվում է խմբի անձնակազմը:

28. Խմբի հերթապահը պարտավոր է՝

1) խմբի պետի ցուցումներով և շարասյան հերթապահի թույլտվությամբ կանգառներում պետք է ստուգի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ամրացման և քողարկման վիճակը, վերացնի անսարքությունները և այդ մասին զեկուցի հրամանատարին և շարասյան հերթապահին.

2) ստորաբաժանման անձնակազմը նստեցնելուց հետո ստուգել մարդկանց առկայությունը և զեկուցել ավագին, կամ անձնախմբի պետին.

3) անձնակազմին թույլ չտալ վագոնից (նավի մարդատար շինությունից) դուրս գալ սահմանված համապատասխան հրամանը, ազդանշանը տրվելուց առաջ կամ ըստ սահմանված ձևի հագնված չլինելու դեպքում.

4) հետևել վառարանները վառելուն և հրդեհային անվտանգության պահանջների պահպանմանը, ինչպես նաև բաքերում և դույլերում ջրի առկայությանը, բեռնաթափումից առաջ դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.

5) մաքուր վիճակում պահել վագոնը, նավի մարդատար շինությունը, օդանավի սրահը.

6) հետևել սարքավորման և գույքի անվթարությանը.

7) հետևել շարասյան (անձնախմբի) պետի և շարասյան հերթապահի ազդանշաններին և հրամաններին.

8) թույլ չտալ վագոններից դուրս կախվել, հենվել դռան փականքներին և դրսի կողմից գտնվել դռնախորշում, նստել կամ կանգնել վագոնի դռնախորշում.

9) հետևել, որպեսզի վագոնում բացվեն այն դռները, որոնք նշված են շարասյան պետի կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան