«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11717171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 ապրիլի 2017 թ. |
N 56-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 22-03-2017 «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101-րդ, 16-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» պարբերությունը,
2) ՀՀ քաղաքաշինության նախարարության 1996 թվականի օգոստոսի 6-ի «ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-05-95) «Արհեստական և բնական լուսավորում» N 82 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-05-95) «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 156-Ն հրամանները։
Ն. Սարգսյան |
քաղաքաշինության պետական կոմիտեի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|