«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 հունվարի 2017 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) անասնաբուժասանիտարական փորձաքննության պիտակի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ի. Կարապետյան
Հավելված N 1 |
_________________________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _ _ _ _
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«_____»_____________/________ թ.
______________________________________________________________________________ -ին
(նշել ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը կամ նրա ներկայացուցչի անունը,
ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
պատկանող և
_________________________________________________________________________________
(նշել ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը)
ուղեկցող անասնաբուժական փաստաթղթով սպանդի ենթարկված կենդանիները
_________________________________________________________________________________
(նշել կենդանու տեսակը, քանակը՝ գլուխ)
որի արդյունքում ստացված մսեղիքից
___________________________________________________
(նշել մսեղիքի տեսակը, քանակը՝ հատով և քաշը կգ-ով)
կամ
անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված ոչ սպանդանոցային ծագման մսեղիքից
_________________________________________________________________________________
(նշել մսեղիքի տեսակը, քանակը՝ հատով, և քաշը կգ-ով)
կամ
անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված կենդանական ծագման մթերքից
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել չփաթեթավորված և չմակնշված կենդանական ծագման մթերքի՝ ձուկ, կաթ, մեղր, ձու անվանումը,
քանակը՝ հատով, կգ-ով, լիտրով)
վերցված նմուշները
_________________________________________________________________________________
(նշել նմուշներն ուղեկցող փաստաթղթի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել կատարված հետազոտությունները /զգայորոշման, մանրադիտակային, մանրէաբանական, մակաբուծաբանական,
ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական և այլն/ և ստացված արդյունքները կամ ախտորոշումը)
նմուշները և անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված սպանդից գոյացած
մթերքի կամ ձկան կամ կաթի կամ մեղրի կամ ձվի նմուշառված խմբաքանակը՝
_________________________________________________________________________________
(նշել մսեղիքի խմբաքանակը՝ հատով, քաշը կգ-ով, մսի դեպքում՝ մսի քաշը կգ-ով, ձկան, ձվի դեպքում՝
հատով կամ կգ-ով մեղրի, կաթի դեպքում` կգ-ով, կամ լիտրով)
(ընդգծել համապատասխան եզրակացությունը)
1. Անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է և պիտանի է սննդում օգտագործելու համար առանց սահմանափակումների.
2. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է օգտագործման
վերամշակումից հետո. ______________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել վերամշակման եղանակը)
3. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է օգտահանման
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել վերամշակման եղանակը և օգտագործման ձևը)
4. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է ոչնչացման
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել ոչնչացման եղանակը)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը տրվում է
_________________________________________________________________________________
(նշել սպանդից գոյացած մթերքի կամ ձկան կամ մեղրի կամ կաթի կամ ձվի սպառման հասցեատերը՝
անունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը, գործունեության հասցեն)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը տվեց՝
__________________________________________ |
______________________ |
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Հավելված N 2 |
ՊԻՏԱԿ N _ _ _ _ _ _
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«_____»_____________/________ թ.
_________________________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը)
_____________________________________________________________________________ -ին
(նշել ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը կամ
նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
պատկանող և
________________________________________________________________________ ուղեկցող
(նշել ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը)
անասնաբուժական փաստաթղթով
_________________________________________________________________________________
(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված մթերքի անվանումը,
քանակը, քաշը (կգ-ով, լիտրով կամ հատով)
ենթարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի եզրակացության արդյունքներով
________________________________________________________________________________
(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության ամսաթիվը և համարը)
_________________________________________________________________________________
(նշել մսեղիքի խմբաքանակը՝ հատով, քաշը կգ-ով, մսի դեպքում՝ քաշը կգ-ով, ձկան, ձվի դեպքում՝ հատով
կամ կգ-ով, մեղրի և կաթի դեպքում՝ կգ-ով կամ լիտրով)
անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է և պիտանի է սննդում օգտագործելու համար առանց սահմանափակումների:
__________________________________________ |
______________________ |
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.