Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.42
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.01.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017040

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունվարի 2017թ.

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 70-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 70-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) հավելվածի 102-րդ կետում «սոցիալապես» բառից հետո լրացնել «անապահով և» բառերը:

2. Հրամանի հավելվածի 107-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«107. Պետական պատվերի շրջանակներում մեկ երեխային առողջարանային բուժման ուղեգիր կարող է տրամադրվել ոչ ավելի, քան օրացուցային տարին մեկ անգամ: Ուղեգրերի տրամադրման գործընթացում կիրառվում է առաջնահերթության սկզբունքը, ըստ որի նախապատվությունը տրվում է նախկինում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին, իսկ նախկինում առողջարանային բուժում չստացած երեխաների բացակայության դեպքում` բաշխմանը նախորդող օրացուցային տարվա ընթացքում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին:»։

3. Հրամանի հավելվածով հաստատված հավելված 18-ի վերջին պարբերությունում և հավելված 22-ի 5-րդ կետում «Նախապատվերը» բառը փոխարինել «Ուղեգիրը» բառով:

 

Լ. Ալթունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան