Գլխավոր տեղեկություն
Номер
N 268-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.04.03/12(581) Հոդ.142
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
13.03.2017
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
13.03.2017
Дата вступления в силу
13.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 268-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 485-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մայիսի 5-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգն ու քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 593-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 485-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին».

2) Ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Դ. Տոնոյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան