«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2 մարտի 2017 թ. ք. Երևան |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանում կատարվող փոփոխությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
Վ. Հարությունյան
Համաձայնեցված է |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված հավելվածի`
1) N 1 ձևի` ակցիզային հարկի հաշվարկի 5-րդ կետի աղյուսակի 5.6-րդ սյունակում «Մեկ լիտրի բացթողման գինը» բառերը փոխարինել «Բացթողման գինը կամ առավելագույն մանրածախ գինը» բառերով,
2) N 1 ձևի` ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) [5.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [5.6] սյունակը`
ա. ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 և 271019710 ծածկագրերին դասվող ապրանքների համար` լրացնելով դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)՝ վերածած մեկ լիտրի կամ օրենքով սահմանված դեպքում` մեկ կիլոգրամի,
բ. ԱՏԳ ԱԱ 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012 և 2402 90 00014 ծածկագրերին դասվող ապրանքների համար` լրացնելով դրանց տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)՝ հաշվարկած 1000 հատի համար,»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|