Գլխավոր տեղեկություն
Номер
N 280-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.20/3(572) Հոդ.23
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
23.12.2016
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
23.12.2016
Дата вступления в силу
30.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

23 դեկտեմբերի 2016 թ.

N 280-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի
N 280-Ն հրամանի

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Լիազորված տնտեսական օպերատորը լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար դիմումի ներկայացման օրվան նախորդող վերջին երեք տարիների ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն պետք է իրականացրած լինի այն երկրների անձանց հետ.

1) որոնք Հայաստանի Հանրապետության հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից.

2) որոնք չեն հանդիսանում կամ հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 915-Ն որոշմամբ սահմանված օֆշորային գոտիների ցանկում ընդգրկված երկրների անձինք.

3) որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում.

4) որոնք Հայաստանի Հանրապետության հետ ունեն մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության նպատակներով տեղեկատվության փոխանակման համաձայնագրեր:

2. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որպես լիազորված տնտեսական օպերատոր ճանաչվելու համար վերադաս մաքսային մարմին ներկայացված դիմումի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմինը սույն հավելվածի առաջին կետով սահմանված չափանիշներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի գործունեությունը գնահատում է` արտաքին առևտրում գործընկեր երկրների տեսանկյունից:

3. Վերադաս մաքսային մարմինը սույն հավելվածի երկրորդ կետով սահմանված գնահատումն իրականացնում է արտաքին առևտրում գործընկեր երկրների տեսանկյունից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի ռիսկայնության գործակցի հիման վրա, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

   

Ծո

   
Գո = ____ x 100 % որտեղ`
   

 Ծը

   

 

Ծո - արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից իրականացվող արտաքին առևտրի գումարային ծավալն է սույն հավելվածի առաջին կետով սահմանված ոչ ռիսկային երկրների հետ,

Ծը - արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից իրականացվող արտաքին առևտրի ընդհանուր ծավալն է:

4. Այն դեպքում, երբ սույն հավելվածի երրորդ կետով սահմանված գործակիցը տոկոսային արտահայտությամբ փոքր է 80%-ից, ապա այդ հանգամանքը վերադաս մաքսային մարմնի համար հիմք է հանդիսանում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար վերադաս մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման համար:

5. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհվում է նաև այն դեպքում, եթե ՀՀ անձը, որին հետագայում տրամադրվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, արտաքին տնտեսական գործունեություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 915-Ն որոշմամբ սահմանված օֆշորային գոտիների ցանկում ընդգրկված երկրի հետ այն տարում, երբ վերջինս չի համարվել օֆշորային գոտի:

6. Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ իրականացնում է սույն հրամանով սահմանված ռիսկի չափանիշներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի գործունեության գնահատում: