«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016448
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 դեկտեմբերի 2016 թ. |
N 231-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 128-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «վերապատրաստումը,» բառը,
2) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հայտը Կարգի 11-րդ կետի ընթացակարգերը անցնելուց հետո` Գլխավոր վարչության կողմից ընդունված լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին` Վկայականի իսկությունը հավաստելու համար:»,
3) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Կարգի 12-րդ կետում նշված հարցման պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:»,
4) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Մասնագիտական համապատասխան գործընթացը ներառում է անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Նշված թեստավորման դրական արդյունքի դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:»,
5) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Կարգի 14-րդ կետում նշված թեստավորման բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:»,
6) Հավելվածի Ձև 1-ի 5-րդ կետում`
ա. հանել «վերապատրաստման» և «training» բառերը,
բ. «Օտարերկրյա վկայականի պատճենը» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«Անձնագրի պատճենը/
Passport copy |
□»։ |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Ավետիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|