«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2017 թ. |
N 171-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 30-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 60 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,».
2) Հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «115» թիվը փոխարինել «103» թվով, իսկ «բ» պարբերությունում «42» թիվը՝ «54» թվով.
3) Հրամանի 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 590 մարդ,».
4) Հրամանի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում «110» թիվը փոխարինել «65» թվով, իսկ «բ» պարբերությունում «30» թիվը՝ «75» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|