Գլխավոր տեղեկություն
Номер
N 982-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.01/24(567) Հոդ.317
Принят
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Дата принятия
17.11.2016
Подписан
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Дата подписания
17.11.2016
Дата вступления в силу
11.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616379

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 982-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ սյունակում «Թիթեռներ» բառը փոխարինել «Ծաղիկներ» բառով, 4-րդ սյունակում «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և 18-րդ և 23-րդ կետերի 4-րդ սյունակներում «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «33» կետով.

 

33

Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ

1 նամականիշով գեղաթերթիկ

IV եռամսյակ

500

30 000

 

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանի հավելվածի «16-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Neophron percnopterus, Գիշանգղ» և «Falco tinnunculus, Սովորական հողմավար բազե. Bird of the year, Տարվա թռչուն» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների.

2) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Ծաղիկներ թեմային նվիրված «Tulipa sylvestris L., Վարդակակաչ անտառային» և «Orchis tridentata Scop, Խոլորձ եռատամ» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

3) Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Chairman of the National Council of the First Republik of Armenia. Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ. AVETIS AHARONYAN 1866-1948 ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի.

4) Անտուան Մեյեի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Անտուան ՄԵՅԵ. Antoine MEILLET. ամյակ. 150 anniversary. Armenologist French linguist. Հայագետ Ֆրանսիացի լեզվաբան. 1866-1936» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի.

5) Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում թեմային նվիրված «ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ, մ.թ.ա. VI դար. BABYLONIAN MAP OF THE WORLD, VI century B.C.» և «ՄԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՊՏՂՈՄԵՈՍԻ, մ.թ. II դար. PTOLEMY`S GREATER ARMENIA, II century A.D.» 2 նամականիշի, համաձայն N 7 և N 8 հավելվածների.

6) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Բագարան մ.թ.ա. II դար / Bagaran II century B. C. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» և « Վաղարշապատ մ.թ. II դար / Vagharshapat. II century A. D. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» 2 նամականիշի, համաձայն N 9 և N 10 հավելվածների.

7) Անկախ պետությունների համագործակցություն թեմային նվիրված «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. COMMONWEALTH OF INDEPENDENT STATES» 1 նամականիշի, համաձայն N 11 հավելվածի.

8) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ԲՈԿԱ ԽՈՒՆԻՈՐՍ 1977, 2000, 2003. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 12 հավելվածի:

4. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Neophron percnopterus, Գիշանգղ» և «Falco tinnunculus, Սովորական հողմավար բազե. Bird of the year, Տարվա թռչուն» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 60 000 հատ.

2) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Ծաղիկներ թեմային նվիրված «Tulipa sylvestris L., Վարդակակաչ անտառային» և «Orchis tridentata Scop, Խոլորձ եռատամ» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 60 000 հատ.

3) Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Chairman of the National Council of the First Republik of Armenia. Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ. AVETIS AHARONYAN 1866-1948 ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

4) Անտուան Մեյեի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Անտուան ՄԵՅԵ. Antoine MEILLET. ամյակ. 150 anniversary. Armenologist French linguist. Հայագետ Ֆրանսիացի լեզվաբան. 1866-1936» նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

5) Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում թեմային նվիրված «ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ, մ.թ.ա. VI դար. BABYLONIAN MAP OF THE WORLD, VI century B.C.» և «ՄԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՊՏՂՈՄԵՈՍԻ, մ.թ. II դար. PTOLEMY`S GREATER ARMENIA, II century A.D.» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 300 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

6) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Բագարան մ. թ. ա. II դար / Bagaran II century B. C. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» և « Վաղարշապատ մ.թ. II դար / Vagharshapat. II century A. D. Հայաստանի մայրաքաղաքներ / Capitals of Armenia» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

7) Անկախ պետությունների համագործակցություն թեմային նվիրված «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. COMMONWEALTH OF INDEPENDENT STATES» նամականիշը, սահմանելով անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.

8) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ԲՈԿԱ ԽՈՒՆԻՈՐՍ 1977, 2000, 2003. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ» 1 նամականիշով գեղաթերթիկը սահմանելով անվանագինը 500 դրամ, տպաքանակը` 30 000 հատ։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Վ. Մարտիրոսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_10998

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11003

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11220

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11221

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11222

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11223

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 7
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11229

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 8
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11254

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 9
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11255

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 10
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11256

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 11
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11257

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 12
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 982-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_11258

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան