ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 761-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 37/5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
«ԲԱԶԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Փոստային կապի գործունեություն ՓԿ N 033 լիցենզիան և լիցենզիայի N 001 և N 002 ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Վ. Մարտիրոսյան |