Գլխավոր տեղեկություն
Номер
N 745-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.10.2016-26.10.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.10.03/20(563) Հոդ.265
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
23.09.2016
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
23.09.2016
Дата вступления в силу
13.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 սեպտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 745-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 689-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը թեմային նվիրված «25th. ամյակ anniversary. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE 25TH. ԱՄՅԱԿ ANNIVERSARY» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների։

2. Գործողության մեջ դնել` Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը թեմային նվիրված «25th. ամյակ anniversary. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE 25TH. ԱՄՅԱԿ ANNIVERSARY» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 200 և 300 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 7-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 689-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը և 2-րդ կետի 1-ին ենթակետը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Վ. Մարտիրոսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 745-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_10053

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 745-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_10054