«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
24 փետրվարի 2017 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածները, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության 2017 թվականի փետրվարի 24-ի N 58-Ն հրամանի |
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«_______________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի` | |||
1.1 Լրիվ անվանումը |
|||
1.2 Գտնվելու վայրը |
|||
1.3 Պետական գրանցման համարը |
|||
1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը |
|||
1.5 Հեռախոսը (այդ թվում` բջջային) |
|||
1.6 Պաշտոնական ինտերնետային կայքը |
|||
1.7 Էլեկտրոնային փոստը |
|||
2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում` | |||
3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն` | |||
4. Կառավարչի անուն, ազգանուն` | |||
5. Աշխատակազմում ընդգրկված անձանց անուն, ազգանուն` | |||
6. Իրականացված ծրագրերը` | |||
6.1 Ծրագրի անվանումը |
6.2 Ծախսված գումարը | ||
7. Ֆինանսավորման աղբյուրները` | |||
7.1 Անուն, ազգանունը կամ անվանումը |
7.2 Ծրագրի անվանումը |
7.3 Չափը | |
8. Անձեռնմխելի կապիտալի չափը |
|||
9. Հիմնադրի ներդրումը` | |||
9.1 Դրամական միջոցներ |
9.2 Գույք | ||
9.2.1 Տեսակը |
9.2.2 Արժեքը | ||
10. Նվիրատվությունները | |||
10.1 Նվիրատուի` |
|||
10.1.1 Անուն, ազգանունը կամ անվանումը |
10.1.2 Նվիրված դրամական միջոցներ |
10.1.3 Նվիրված գույք | |
10.1.3.1 Տեսակը |
10.1.3.2 Արժեքը | ||
11. Նվիրաբերությունները | |||
11.1 Նվիրաբերողի` |
|||
11.1.1 Անուն, ազգանունը կամ անվանումը |
11.1.2 Նվիրաբերած դրամական միջոցներ |
11.1.3 Նվիրաբերած գույք | |
11.1.3.1 Տեսակը |
11.1.3.2 Արժեքը | ||
12. Պետական բյուջեից դրամական մուտքերի չափը |
|||
13. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը |
|||
14. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը |
|||
15. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) անուն, ազգանունը և կազմակերպության անվանումը |
Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը` _______________ թերթից:
թերթերի քանակը | |
Հիմնադրամի տնօրեն |
__________________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը | |
Գլխավոր հաշվապահ |
__________________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության 2017 թվականի փետրվարի 24-ի N 58-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են հիմնադրամի` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.6-րդ ենթակետը պետք է բովանդակի այդ մասին նշում:
2. Հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:
3. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը:
4. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է յուրաքանչյուր ֆինանսավորող անձի անուն, ազգանունը, իսկ կազմակերպության դեպքում` անվանումը, յուրաքանչյուր ծրագրի անվանումը և համապատասխան ֆինանսավորման չափը:
5. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:
6. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
7. Հաշվետվության 10-րդ և 11-րդ կետերում լրացվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները, ինչպես նաև անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված միջոցները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը` ըստ նվիրատուի կամ նվիրաբերողի, իսկ նվիրված կամ նվիրաբերած գույքի դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
8. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է դրամական մուտքերի հանրագումարը պետական բյուջեից:
9. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը:
10. Հաշվետվության 14-րդ կետում լրացվում է կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:
11. Հաշվետվության 15-րդ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) անուն, ազգանունը և կազմակերպության անվանումը:
12. Աուդիտորական եզրակացությունը կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
13. Հաշվետվությունը ստորագրվում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` նշելով համապատասխան որոշման ամսաթիվը:
14. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին և 8-րդ կետում լրացվող տեղեկությունները և կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
15. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
16. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության 2017 թվականի փետրվարի 24-ի N 58-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հիմնադրամն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Հիմնադրամը սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, այդ հաշվետվությունը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչություն հաշվետվություն ներկայացնելը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին գրավոր ծանուցում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2020, N 337-Ն | 14.05.2020, N 58-Ն | |
04.02.2020, N 103-Ն | 20.02.2020, N 58-Ն | |
11.05.2018, N 310-Ն | 25.06.2018, N 58-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|