«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10317004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 1393-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 875-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի N 772-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 875-Ն հրամանով հաստատված հավելվածի`
1) «Մաս 1. Դասակարգիչ» մասի «C (ՍԻ) Մշակող արդյունաբերության արտադրանք» բաժնի «19. Կոքս և նավթամթերք» հատվածի «19.2 Նավթամթերք» խմբի «19.20 Նավթամթերք» դասի «19.20.2 Շարժիչային վառելիք, հեղուկ և գազակերպ. քսայուղեր» կարգի «19.20.21 Շարժիչային վառելիք (բենզին ավտոմոբիլային, այդ թվում` ավիացիոն)» ենթակարգում «19.20.21 Շարժիչային վառելիք (բենզին ավտոմոբիլային, այդ թվում` ավիացիոն)» նախադասությունը փոխարինել «19.20.21 Շարժիչային վառելիք (բենզին ավտոմոբիլային, այդ թվում` ավիացիոն, սեղմված բնական գազ)» նախադասությամբ:
2) «Մաս 4. Անցումային աղյուսակ» մասում «19.20.21 Շարժիչային վառելիք (բենզին ավտոմոբիլային, այդ թվում` ավիացիոն)» նախադասությունը փոխարինել «19.20.21 Շարժիչային վառելիք (բենզին ավտոմոբիլային, այդ թվում` ավիացիոն, սեղմված բնական գազ)» նախադասությամբ:
Ս. Կարայան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|