Գլխավոր տեղեկություն
Номер
N 825-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.09.2016-04.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.09.15/19(562) Հոդ.249
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
23.08.2016
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
23.08.2016
Дата вступления в силу
25.09.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016294

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2016 թ.

N 825-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1281-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 927-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.3-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի» տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Ներառական կրթություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1281-Ն և 2009 թվականի նոյեմբերի 11-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի վկայագրի տիպային ձևը հաստատելու մասին» N 927-Ն հրամանները:

3. Նախարարության իրավաբանական և հանրակրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2016 թվականի
օգոստոսի 23-ի
N 825-Ն հրամանի

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր  N

 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է

________________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Ծննդյան թիվ _____________________________________________________________________

առ այն, որ նա ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` պայմանավորված

______________________________________________________________________ ֆունկցիայի

 (ձայնի և խոսքի, լսողական, տեսողական, ինտելեկտուալ (մտավոր), շարժողական)

______________________________ խանգարումով:

 (թեթև, միջին ծանր., խորը)

 

Հիմք ___________________________________________________________________________

 

Տարածքային կառավարման պետական
մարմնի ղեկավար/Երևանի քաղաքապետ
ստորագրություն

անուն, ազգանուն  

 

կնիք

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2022, N 18-Ն 04.05.2022, N 825-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան