Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.08/4(573).1 Հոդ.56.5
Принят
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата принятия
18.01.2017
Подписан
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата подписания
18.01.2017
Дата вступления в силу
18.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 33017042

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունվարի 2016 թ.

ք. Երևան

N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և առաջատար ու կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 3-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը և այդ կետով հաստատված թիվ 2 հավելվածը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

  Հ. Ռոստոմյան