Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.08.2016-11.09.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2016.08.15/17(560) Հոդ.231
Принят
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Дата принятия
27.07.2016
Подписан
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Дата подписания
27.07.2016
Дата вступления в силу
25.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12116274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2016 թ.

 N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 2-րդ ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Լոքյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և զարգացման նախարարի

2016 թվականի հուլիսի 27-ի

N 08-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման կարգը:

2. Փաստաթղթերը օգտագործվում են գիտական, մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և օրենքով չարգելված այլ նպատակներով:

3. Փաստաթղթերը օգտագործման են տրամադրվում պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներին ժամանակավոր, պետական արխիվին` մշտական պահպանության հանձնելուց հետո:

4. Փաստաթղթերը օգտվողի ուսումնասիրմանն են տրամադրվում պետական արխիվի տնօրենի, իսկ պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, նշված արխիվների` այդ նպատակով առանձնացված տարածքներում:

5. Փաստաթղթերից օգտագործման թույլտվությունը ձևակերպվում է օգտվողի դիմումի կամ գրության հիման վրա, որում նշվում է օգտվողի ազգանունը, անունը, ուսումնասիրման նպատակը: Դիմումի կամ գրության հետ միաժամանակ ներկայացվում է օգտվողի անձը հաստատող, իսկ մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերից օգտվելու դեպքում` նաև ազգակցական կապի վերաբերյալ (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ և այլն) փաստաթուղթ: Փաստաթղթերի օգտագործման թույլտվությունը ձևակերպվում է և փաստաթղթերը օգտվողի ուսումնասիրմանն են տրամադրվում դիմում կամ գրություն ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Փաստաթղթերը կարող են ժամանակավոր օգտագործման տրամադրվել դատարաններին, իրավապահ մարմիններին, ֆոնդ առաջացնողներին` իրենց ֆոնդից, ինչպես նաև դատարանի որոշման հիման վրա այլ իրավաբանական անձանց` հանձնման-ընդունման ակտով:

7. Փաստաթղթերից օգտվողի դիմումով տրամադրվում են արխիվային տեղեկանքներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ կամ դրանցից քաղվածքներ:

8. Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերի պատճենները կամ դրանցից քաղվածքները (աշխատանքային ստաժի, կրթության, պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու, բանակում ծառայելու, պարտիզանական շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու մասին) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվում են անվճար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

9. Օգտվողին` փաստաթղթերի օգտագործման տեղեկատվական ծառայությունների վճարովի մատուցման և փաստաթղթերի ու դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման գներն ու սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Փաստաթղթերից օգտվողների դիմում-հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերից քաղվածքներն ու պատճենները օգտվողներին են տրամադրվում առձեռն (անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով` պետական արխիվի, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության միջոցներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Փաստաթղթերի օգտագործման մերժումը իրականացվում է միայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

12. Փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը և արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները:

13. Փաստաթղթերը ուսումնասիրելու, ցուցադրություն կազմակերպելու, հրատարակման, ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ ցուցումներն ու հրահանգները, ինչպես նաև տեղեկատու-որոնողական միջոցների համակարգը սահմանում է պետական արխիվի տնօրենը, իսկ պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2017, N 06-Ն 11.09.2017, N 08-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան