Գլխավոր տեղեկություն
Номер
N 696-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
07.07.2016
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
07.07.2016
Дата вступления в силу
08.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հուլիսի 2016 թ.

N 696-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՑԵՌԲԵՌ ՍԵԿՅՈՒՐԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 1032.02.4 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ», 1032.03.4 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 11-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. «ՑԵՌԲԵՌ ՍԵԿՅՈՒՐԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, միջնակարգ հանրակրթության հիմքով, առկա ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25 տեղով` 1032.02.4, -«Թիկնապահական գործ», 4 ամիս տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25 տեղով` 1032.03.4 «Պահնորդական գործ» մասնագիտությունների գծով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան