«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32216444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 նոյեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 312-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 391-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի և 74-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 391-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգի 1-ին կետի 2-րդ նախադասությունը հանել.
2) կարգի 5-րդ կետը անվավեր ճանաչել.
3) կարգի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
4) կարգի 11-րդ կետից հանել «և այլ անհրաժեշտ նյութերի» բառերը, իսկ «Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչություն`» բառերը փոխարինել «Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն`» բառերով.
5) կարգի 12-րդ կետում «փորձանմուշը» բառից հետո լրացնել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
6) կարգի 13-րդ կետում «մեկ օրինակը» բառերից հետո լրացնել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |