Գլխավոր տեղեկություն
Номер
N 486-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.01/14(557) Հոդ.173
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
17.05.2016
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
17.05.2016
Дата вступления в силу
11.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մայիսի 2016 թ.

N 486-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ուսուցումների ազգային ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. մայիսի 17-ի N 486-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ուսուցումների ազգային ռեեստրի (այսուհետև` Ռեեստր) վարման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրը ձևավորվում է` մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ և մատչելի դարձնելու նպատակով:

3. Ռեեստրի վարման ընթացքում ձեռք բերված անձնական տվյալները հավաքելու կամ համակարգելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ փոխանցելու կամ այլ գործընթացները իրականացվում են Անձնական տվյալների պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:

4. Ռեեստրում կարող են Համակարգող կազմակերպության կողմից սահմանված ձևաչափով գրանցվել և (կամ) օգտվել բաց բազաներից ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ով ունի`

1) վերապատրաստում,

2) մասնագիտական ուսուցում,

3) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդունքների գնահատում, ճանաչում,

4) այլ ծառայություններ, այդ թվում` մեթոդական, իրավական խորհրդատվություն, կարիքի գնահատում:

 

II. ՌԵԵՍՏՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

5. Ուսուցում իրականացնողների (հավակնորդների) ռեեստր. որտեղ կարող է գրանցվել ցանկացած իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ, որը համապատասխանում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված տվյալներին:

6. Ուսուցում իրականացնողների (հավակնորդների) ռեեստրը պարունակում է իրավաբանական անձանց կամ դրանց ստորաբաժանումների և (կամ) ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) իրավաբանական անձի կամ դրա ստորաբաժանման անվանումը,

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի գրանցման համարը, գործունեության հասցեն,

3) կազմակերպության պատասխանատու անձի ազգանունը (ազգանունները), անունը (անունները) և հայրանունը (եթե առկա է անձնագրում), հետադարձ կապի տվյալները,

4) ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (եթե առկա է անձնագրում), հետադարձ կապի տվյալները,

5) կազմակերպության կողմից իրականացված լրացուցիչ կրթական ծրագրերը (առկայության դեպքում),

6) ֆիզիկական անձի, ինչպես նաև կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի դեպքում`

ա. կրթությունը և աշխատանքային ընդհանուր ստաժը,

բ. աշխատանքներում և (կամ) ծառայություններում ընդգրկվելու հավակնությունը (ընտրությամբ)`

- վերապատրաստող` ըստ ոլորտների, թեմաների,

- գնահատող` ըստ ոլորտի, զբաղմունքի, որակավորման,

- փորձագետ` ըստ թեմատիկայի,

- այլ ծառայություններ և կարողություններ, որոնք կարող են կիրառվել լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման կամ ոչ ֆորմալ, ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքներում,

գ. թիրախային աշխատանքի կամ ծառայության բնագավառում համապատասխան փորձառությունը` ըստ Համակարգող կազմակերպության կողմից սահմանված ձևաչափի,

դ. աշխատանքային և (կամ) մասնագիտական գործունեության ոլորտում ձեռք բերած նմաճումների մասին վկայություններ (վերապատրաստումներ, մասնագիտական ուսուցման վկայականներ, որակավորման աստիճաններ, կարգեր, պարգևներ, կոչումներ և այլն),

7) կազմակերպության տնօրինության տակ գտնվող հավանական օգտագործման ենթական ռեսուրսները (ցանկությամբ)`

ա. լսարանային տարածքները,

բ. լաբորատորիաները և դրանցում առկա հիմնական գույքը, տեխնիկական միջոցները,

գ. արտադրական տարածքը (ները) և դրանում առկա հիմնական գույքը և սարքավորումները,

դ. ծառայություններում ընդգրկվելու ենթակա մասնագիտական անձնակազմը (ցանկությամբ),

ե. այլ ծառայություններ և միջոցներ, որոնք կարող են օգտագործվել լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքներում,

զ. թիրախային աշխատանքի կամ ծառայության բնագավառում համապատասխան կազմակերպության փորձառությունը` ըստ Համակարգող կազմակերպության սահմանած ձևաչափի:

7. Սույն կարգի 6-րդ կետի 2-4-րդ և 6-րդ ենթակետի «դ» պարբերությունը համարվում են ներքին օգտագործման տեղեկություններ և փակ են հանրային օգտագործման համար:

8. Լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների ռեեստր. որտեղ կարող են գրանցվել այն լրացուցիչ կրթական ծրագրերը և դասընթացները, որոնք երաշխավորվել են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` համակարգող կազմակերպության մասնագիտական հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հիման վրա:

9. Լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների ռեեստրը պարունակում է դասընթացի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) լրացուցիչ կրթական ծրագրի անվանումը,

2) դասընթացի նպատակը,

3) մուտքային պահանջներն ունկնդիրների նկատմամբ (եթե առկա են),

4) բավարար մուտքային պահանջների գնահատման կարգը (մեխանիզմները, եղանակները, անցկացման ձևերն ու մեթոդները),

5) ուսումնառության ակնկալվող արդյունքները (կրեդիտների առկայության դեպքում` նաև կրեդիտների քանակը),

6) կատարման չափանիշները` ուսումնառության յուրաքանչյուր արդյունքի համար,

7) դասավանդման կիրառվելիք միջոցները, մեթոդաբանությունն ու ռեսուրսները` ըստ մոդուլների, ուսումնառության արդյունքների և (կամ) թեմաների,

8) յուրաքանչյուր ուսումնառության արդյունքի և կատարման չափանիշի գնահատման մեթոդները,

9) ուսուցման իրականացման հնարավոր ձևերը (առկա, հեռակա, հեռավար կամ անհատական),

10) ուսուցման նվազագույն տևողությունը` ժամերով և ժամանակացույցով:

10. Ուսուցման երաշխավորված մոդուլային ծրագրերը Համակարգող կազմակերպությունը հրապարակում է ուսուցումների ազգային ռեեստրում, որոնց կազմից պատվիրատուն կարող է ընտրել առավել նպատակահարմար կազմակերպությունն ու ուսուցման ծրագրի անվանումը և ուսումնական պլանը (համաձայնությամբ):

11. Դասընթացի մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց ռեեստր. որը պարունակում է ունկնդրի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) ազգանուն, անուն, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում),

2) ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը,

3) սեռը,

4) քաղաքացիությունը,

5) դասընթացի (դասընթացների) անվանումը (անվանումները), որին (որոնց) մասնակցել է ունկնդիրը,

6) յուրաքանչյուր դասընթացի համար` ուսուցումն իրականացնողի անվանումը (անունը) և ուսուցում իրականացնողների ռեեստրում գրանցման համարը,

7) դասընթացին մասնակցելու ժամկետը,

8) նվաճած ուսումնառության արդյունքները:

12. Սույն կարգի 11-րդ կետի 2-4-րդ ենթակետերը համարվում է ներքին օգտագործման տեղեկություն և փակ է հանրային օգտագործման համար:

13. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատված և ճանաչված անձանց ռեեստր (այսուհետև` գնահատված և ճանաչված անձանց ռեեստր). որը պարունակում է հետևյալ տվյալները`

1) գնահատված անձի ազգանունը, անունը և հայրանունը (եթե առկա է անձնագրում),

2) գնահատված անձի ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը,

3) գնահատված անձի սեռը,

4) գնահատված անձի քաղաքացիությունը,

5) գնահատված որակավորման, զբաղմունքի կամ աշխատանքային հմտության անվանումը (անվանումները), որին (որոնց) մասնակցել է ունկնդիրը,

6) գնահատման մասնակցելու ժամկետները` ըստ փուլերի,

7) գնահատված անձի ճանաչված ուսումնառության արդյունքները,

8) գնահատված անձանց տրված վկայականի (վկայականների) և հավաստագրի (հավաստագրերի) համարները:

14. Սույն կարգի 13-րդ կետի 2-4-րդ ենթակետերը համարվում է ներքին օգտագործման տեղեկություն և փակ է հանրային օգտագործման համար:

 

III. ՌԵԵՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

15. Ռեեստրը վարվում է տվյալների էլեկտրոնային հենքի տեսքով: Այդ նպատակով շահագործվում է միասնական ինտերնետային կայքէջ, որից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` անվճար հիմունքներով բաժանորդագրվելով և նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն:

16. Ռեեստրի ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու տվյալների հենքն ապահովում են դրանցում զետեղված տեղեկությունների պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը` անձնական տվյալների պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:

17. Ռեեստրը ձևավորվում, իսկ հետագայում` պարբերաբար համալրվում (թարմացվում) է ուսուցում իրականացնողների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա:

18. Տեղեկության բովանդակության համար պատասխանատու է այդ տեղեկությունը տրամադրող անձը:

19. Ուսուցում իրականացնողները և մասնակիցները ռեեստրում գրանցման ենթակա տեղեկությունները (այսուհետև` տեղեկություն) Համակարգող կազմակերպությանը ներկայացնում են էլեկտրոնային կրիչի կիրառմամբ:

20. Տեղեկության տրամադրումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) Ռեեստրներում գրանցման ենթակա տեղեկությունը Համակարգող կազմակերպությանն է տրամադրվում էլեկտրոնային կրիչի միջոցով.

2) էլեկտրոնային կրիչի կիրառմամբ տեղեկություն տրամադրող անձը Համակարգող կազմակերպության համապատասխան աշխատողին ներկայացնում է տեղեկություն պարունակող էլեկտրոնային կրիչը: Էլեկտրոնային կրիչը ստանալուց հետո համապատասխան պատասխանատուն տպում է հրապարակային ծանուցումը, որի համապատասխանությունն ստուգելուց հետո տեղեկություն տրամադրող անձն ստորագրում է դրա յուրաքանչյուր էջի վրա և վերադարձնում պատասխանատու աշխատողին.

3) Համակարգող կազմակերպության պատասխանատու աշխատողը էլեկտրոնային կրիչի մեջ գտնվող տեղեկությունը մուտքագրում է էլեկտրոնային համակարգ.

4) տեղեկությունը մուտքագրելուց հետո համապատասխան պատասխանատու աշխատողը տեղեկություն տրամադրող անձին տրամադրում է նույնականացման համար.

5) կայքը վարողը համապատասխան օգտվողի անվամբ և գաղտնաբառի միջոցով պարտավոր է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը ներմուծել կայքէջի համապատասխան բաժին.

6) տեղեկությունը տրամադրող անձի կողմից չեղարկվելու կամ փոփոխելու դեպքում վերջինս Համակարգող կազմակերպության համապատասխան պատասխանատու աշխատողին ներկայացնում է տեղեկությունը չեղարկելու կամ փոփոխելու մասին դիմում և նույնականացման համարը.

7) էլեկտրոնային կրիչով տրամադրվող տեղեկությունը ներկայացվում է` համաձայն Համակարգող կազմակերպության կողմից հաստատված տեղեկությունների ներկայացման էլեկտրոնային ձևաչափի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան