Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.09.2016-11.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.01/14(557) Հոդ.180
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
18.05.2016
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
18.05.2016
Дата вступления в силу
01.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12416203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

18 մայիսի 2016 թ.

N 51-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հարկ վճարողի գործունեության կասեցումը տուգանքով փոխարինելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Նախագահ

Հ. Հովսեփյան

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2016 թվականի
մայիսի 18-ի N 51-Ն հրամանի

 

Ձև

 

__________________________________________

Հարկային (տարածքային) տեսչության անվանումը

 

Դիմումի ստացման ամսաթիվը (օր, ամիս, տարի)

_______ _______________20  թ.

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

ԴԻՄՈՒՄ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը

___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Կասեցման օբյեկտի գտնվելու վայրի հասցեն (հասցեները)

 

4. Գործունեության կասեցման որոշման

համարը

ամսաթիվը
(օր, ամիս, տարի)

                 

5. Գործունեության կասեցման ժամանակաշրջանի

սկիզբ

ավարտ

օր

ամիս

տարի

օր

ամիս

տարի

                               

6. Գործունեության կասեցումը տուգանքի վճարմամբ փոխարինվող ժամանակաշրջանի

սկիզբ

ավարտ

օր

ամիս

տարի

օր

ամիս

տարի

                               

7. Հաշվարկված և վճարված տուգանքի գումարը (ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառություն X 0.7% (բայց ոչ պակաս 60.0 հազար դրամ) X օրերի թիվ)

դրամ

Խնդրում եմ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործունեության կասեցման օրերից` ____________ օրերը փոխարինել տուգանքի վճարումով:

Կից ներկայացվում է վճարումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը):

 

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)

_____________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը