ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2016 թ. |
N 2862-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՅՈՒՆԻՄԵԴ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002182 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր «Յունիմեդ բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «Յունիմեդ բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2016 թ. օգոստոսի 17-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002182 լիցենզիա) իրականացման վայրը` մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք., Հանրապետության պողոտա, 11 վարչական շենք հասցեից տեղափոխել մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք., Հանրապետության պողոտա, թիվ 11/5 հասարակական սպասարկման կետ տարածք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Նախարարի պաշտոնակատար |
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2016, N 2992-Ա | 30.09.2016, N 2862-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|