Գլխավոր տեղեկություն
Номер
N 139-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.158
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
25.05.2016
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
25.05.2016
Дата вступления в силу
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2016 թ.

N 139-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 126-րդ, 127-րդ, 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 133-րդ, 134-րդ, 135-րդ, 136-րդ, 137-րդ, 138-րդ, 139-րդ, 140-րդ և 141-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

126.

Մանր եղջերավոր կենդանիների կլոստրիդիում պերֆրինգեսի (CL. perfringes) Ա, Ց, Դ (A,C,D) տեսակների ախտորոշիչ հակատոքսիկ շիճուկների հավաքածու

Ռուսաստանի Դաշնություն

 

«Կուրսկի բիոֆաբրիկա-ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն

127.

Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի շճաբանական ախտորոշման հավաքածու

Ռուսաստանի Դաշնություն

«Կուրսկի բիոֆաբրիկա-ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն

128.

Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով գրիպի Ա (A) տեսակի վիրուսի Հ5Ն1 (H5N1) ենթատեսակի տարբերակիչ ախտորոշման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Վետբիոխիմ» կազմակերպություն

129.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր ԱվիՊռօ ԻԲԴ Իքստրիմ (AviPro® IBD XTREME) պատվաստանյութ

Գերմանիա

«Լոհմանն Անիմալ Հելթ ԳմբՀ.» կազմակերպություն

130. 

Խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշի նկատմամբ կենդանի Յունիստրեին ՊՌՌՍ (UNISTRAIN PRRS) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Հիպրա, Ս.Ա.» կազմակերպություն

131. 

Շների, կատուների, մուշտակավոր գազանների, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, ոչխարների, այծերի և խոզերի կատաղություն հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Բիոկան Ռ (Biocan R) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

132.

Թռչնագրիպ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս Ինֆլուենզա H9N2 (Nobilis Influenza H9N2) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

133.

Մեղուների վարոատոզ հիվանդության նկատմամբ Էկոստոպ բուժիչ (Ecostop) պատրաստուկ

Բուլղարիայի Հանրապետություն

«Պրիմավետ-Սոֆիա» ՕՕԴ կազմակերպություն

134.

«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու

Իտալիա

«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն

135.

«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու

Իտալիա

«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն

136.

«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու

Իտալիա

«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն

137.

Իմունոֆերմենտային անալիզի միջոցով խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի և խոզերի բրուցելյոզի հարուցիչների հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ

France

«ԻԴ.Վետ» կազմակերպություն

138.

Թռչունների ադենովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված գո։վաքս Ֆոուլ Ադենո վիրուս (go:vaxx Fowl Adeno virus) պատվաստանյութ

Գերմանիա

«Վակցինովա ԳմբՀ.» կազմակերպություն

139.

Թռչունների կոլիբակտերիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված գո։վաքս Ե.Կոլի (go:vaxx E.Coli) պատվաստանյութ

Գերմանիա

«Վակցինովա ԳմբՀ.» կազմակերպություն

140.

Խոշոր եղջերավոր անասունների ռոտավիրուս և կորոնավիրուս վարակների կանխարգելման երկհամակարգ ՊՌՕ-ՎԱԿ ՌՕԿՕ (PRO-VAC ROCO) պատվաստանյութ

Կորեայի Հանրապետություն

«Կոմիֆարմ Ինտերնեյշնլ» կազմակերպություն

141.

Խոզերի կարմրախտի և պարվովարակի կանխարգելման երկհամակարգ ՊՌՕ-ՎԱԿ ՍԵ-ՊԱՌՎՕ (PRO-VAC SE-PARVO) պատվաստանյութ

Կորեայի Հանրապետություն

«Կոմիֆարմ Ինտերնեյշնլ» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ս. Կարապետյան