«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 նոյեմբերի 2016 թ. |
N 234-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 191-րդ, 192-րդ, 193-րդ, 194-րդ, 195-րդ, 196-րդ, 197-րդ, 198-րդ և 199-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
191. |
Թռչունների կոլիբակտերիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Էշերիխիա կոլի (AniVac Escherichia coli) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
192. |
Թռչունների ադենովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ադենովիրուս (AniVac Adenovirus) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
193. |
Թռչունների օրնիտոբակտերիում ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ ՕՌՏ (AniVac ORT) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
194. |
Թռչունների սալմոնելոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Սալմոնելլա (AniVac Salmonella) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
195. |
Խոզերի հեմոֆիլոզային պոլիսերոզիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Հպս (AniVac Hps) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
196. |
Խոզերի զարգացող թոքաբորբ և պլևրիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ապպ (AniVac App) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
197. |
Խոզերի ստրեպտոկոկոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ստրեպ սուիս (AniVac Strep suis) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
198. |
Խոզերի 2-րդ տիպի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Պորցիլիս ՊՍՎ ԻԴ (Porcilis PCV ID) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
199. |
Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Պորցիլիս Մ Հայո ԻԴ ՈՒԱՆՍ (Porcilis M Hyo ID ONCE) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ի. Առաքելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|