ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2016 թ. ք. Երևան |
N 350-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ԻՆ ԵՎ «ՆՅՈՒՏԵՔՇԻՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 8-րդ մասով և ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 7-րդ կետի 20-րդ ենթակետով.
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ին 12.01.2012թ. տրված N 29 լիցենզիայի գործողությունը։
2. Դադարեցնել «ՆՅՈՒՏԵՔՇԻՆ» ՍՊԸ-ին 07.12.2012թ. տրված N 31 լիցենզիայի գործողությունը։
3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
4. Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հիմք՝ «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ի տնօրեն Հ. Հարությունյանի և «ՆՅՈՒՏԵՔՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Պետրոսյանի դիմումները։
Ա. Երիցյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|