Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.01/24(468) Հոդ.223
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
06.05.2013
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
06.05.2013
Дата вступления в силу
02.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2013 թ.

ք. Երևան

N 80-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 2-ից:

 

Նախարարի պաշտոնակատար

Ս. Կարապետյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2013 թվականի մայիսի 6-ի

N 80-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը:

2. Բնափայտը մթերվում է կլոր փայտանյութի տեսքով` ծառի բնի հորիզոնական կտրվածքի միջոցով:

 

II. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Կլոր փայտանյութը դասակարգվում է շինափայտի և վառելափայտի` սույն կարգի 7-9-րդ կետերին համապատասխան:

4. Շինափայտը նախատեսվում է արդյունաբերական մշակման կամ ուղղակի կլոր ձևով (գերան) օգտագործման համար: Վառելափայտը կլոր փայտանյութի կլոր կամ կոտրտած տեսակն է, որն ինչպես և թափուկն իրենց չափերով և որակով պայմանավորված կարող են օգտագործվել միայն որպես վառելանյութ:

5. Կլոր փայտանյութի` ըստ ծառատեսակների, գները սահմանվում են դասակարգմամբ, համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

 

N 1 աղյուսակ

 

Կլոր փայտանյութի դասակարգումը` ըստ ծառատեսակների

 

Ծառատեսակների անվանումը

Շինափայտ

Վառելանյութ

խոշոր

վերին տրամագիծը

25,0 սմ և ավելի

միջին

վերին տրամագիծը

12.1սմ-ից մինչև 24.9 սմ

մանր տրամագիծը 6սմ-ից մինչև 12.0 սմ

վառելափայտ

1-ին կարգ

2-րդ կարգ

3-րդ կարգ

1-ին կարգ

2-րդ կարգ

3-րդ կարգ

Կաղնի, հացենի, լորենի

+

+

+

+

+

+

+

+

Հաճարենի

+

+

+

+

+

+

+

Բոխի և այլ

+

+

+

+

+

+

+

Սոճի, թխկի, թեղի

+

+

+

+

+

+

+

+

 

6. N 1 աղյուսակում փայտանյութի (+)-ով նշված յուրաքանչյուր հատկանիշի համար գնացուցակում սահմանվում է առանձին գին: Կլոր փայտանյութի գնի սահմանման ժամանակ հաշվի է առնվում նաև փայտանյութի արմատի վրա (կանգուն ծառ) գտնվելու վայրը` վերին և ստորին պահեստներում:

 

III. ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՈՐՊԵՍ ՇԻՆԱՓԱՅՏ ՄԹԵՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Փայտանյութը որպես շինափայտ կարող է մթերվել սույն կարգի N 2 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում: Գերանները մթերվում են աճող ծառերից, իսկ քամատապալ կամ ձյունակոտոր ծառերից մթերվում են միայն առողջ գերանները: Սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր և միջին շինափայտի 3-րդ կարգի պահանջներին չհամապատասխանող գերանները գրանցվում են որպես վառելափայտ:

 

N 2 աղյուսակ

Շինափայտի մթերմանը ներկայացվող պահանջները

 

Հատկանիշները

Պահանջները` ըստ տրամագծերի և կարգերի

խոշոր շինափայտ

(վերին տրամագիծը

25,0 սմ և ավելի)

միջին շինափայտ

(վերին տրամագիծը

մինչև 24,9 սմ)

1-ին կարգ

2-րդ կարգ

3-րդ կարգ

1-ին կարգ

2-րդ կարգ

3-րդ կարգ

1. Վերին տրամագիծը առանց կեղևի, ոչ պակաս քան (սմ)

25,0

12,1

6,0-ից մինչև 12,0

2. Երկարությունը (մ)

2,2-ից մինչև 3,2

1,2-ից մինչև 2.2

2,2-ից մինչև 3,2

1,2-ից մինչև

2,2

Գնորդի և վաճառողի փոխադարձ համաձայնության դեպքում թույլ են տրվում կլոր փայտանյութի երկարության այլ չափեր:

3. Երկարությունից առավելագույն շեղումները

0-ից մինչև +0,10 մ

4. Տեղային կորությունը ոչ ավելի քան %

-

-

10.0

-

-

10.0

5.Գերանի հավասարաչափ կորության ճկվածության աստիճանը իր երկարության նկատմամբ ոչ ավելի քան %

2,0

4,0

10,0

2,0

4,0

10,0

6. Միջուկի փտախտի կտրվածքի հարաբերակցությունը գերանի տրամագծի նկատմամբ ոչ ավելի քան %

20

33

50

20

33

50

7. Ոստերի և կողմնային ընձյուղների տրամագիծը ոչ ավելի քան (սմ)

3,0

7,0

10,0

3,0

7,0

10,0.

8. Երկակի կատար և կողմնային ընձյուղներ

Չի ընդունվում

9. Ոստերի և կողմնային ընձյուղների մնացորդների բարձրություն, ոչ ավելի քան (սմ)

5,0

 

8. Խոշոր և միջին տրամագծի շինափայտի յուրաքանչյուր կարգի համար որոշիչ է հանդիսանում սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր շինափայտ և միջին շինափայտ սյունակներում նշված ուղղահայաց ուղղությամբ բոլոր ինը հատկանիշներով տվյալների համադրումը, դրանցից ցանկացած շեղման դեպքում, երբ հատկանիշները բնորոշելիս առկա են վերոնշյալ աղյուսակի խոշոր և միջին շինափայտի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի սյունակներով նախատեսված պահանջներ` որոշիչ է հանդիսանում առավել ցածր կարգի պահանջը և շինափայտը դասվում է տվյալ կարգի:

 

IV. ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Փայտանյութը վառելափայտ կարող է հանդիսանալ սույն կարգի N 3 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում:

 

N 3 աղյուսակ

 

Վառելափայտին ներկայացվող պահանջները

 

Հատկանիշները

Պահանջը

1. Երկարությունը (մ)

մինչև 1,0

2. Շեղումներ երկարությունից (մ)

Առանձին գերանների համար ± 0,10,

Դարսակույտի գերանների համար ± 0,05

3. Դարսակույտում տեղավորում` ծավալի չափման համար

Գերանները դարսակույտի մեջ տեղավորվում են առանց խաչավորման

(9-րդ կետը խմբ. 22.04.16 N 113-Ն)

 

V. ԹԱՓՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

10. Փայտանյութը կարող է թափուկ հանդիսանալ սույն կարգի N 4 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում:

 

N 4 աղյուսակ

 

Թափուկին ներկայացվող պահանջները

 

Հատկանիշները

Պահանջը

1. Բնորոշում

Անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասեր կամ բներ.

2. (կետն ուժը կորցրել է 22.04.16 N 113-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 22.04.16 N 113-Ն)

4. Դարսակույտում տեղավորում ծավալի չափման համար

Թափուկը դարսակույտի մեջ տեղավորում են առանց խաչավորման

(10-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

VI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

11. Կլոր փայտանյութի չափման միջոցները ներկայացված են սույն կարգի N 5 աղյուսակում:

N 5 աղյուսակ

Մթերված փայտանյութի չափման միջոցները

 

Չափման միջոցի անվանումը և նշանակումը

Սանդղակի բաժանման նիշը, ոչ ավելի

Չափման միջոցի առավելագույն շեղումները

1. Գերանների հատկանիշների չափման միջոցները (երկարությունից բացի)

1) չափերիզ

1 մմ կամ 5 մմ

± 2,0 մմ

2) քանոն

2. Գերանների երկարության չափման միջոցները

1) չափերիզ

1 սմ

± 5,0 մմ

2) հեռաչափ

3. Գերանների դարսակույտերի երկարության, լայնության և բարձրության չափման միջոցները

1) չափերիզ, չափիչ ձող

1 սմ

± 10,0 մմ

2) հեռաչափ

 

VII. ԳԵՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՏՐԱՄԱԳԾԻ ՉԱՓՈՒՄԸ

 

12. Գերանի վերին տրամագիծ է հանդիսանում գերանի վերին կողմի տրամագիծը (տ) (N 1 գծապատկեր):

13. Գերանի վերին տրամագիծը չափվում է գերանի երկայնակի առանցքի ուղղությամբ (N 2 գծապատկեր), հորիզոնական երկայնքով 2 զուգահեռ ուղղագծերի հպվող գերանի կողային մակերեսին հակադարձ կողմերից առանց կեղևի:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2319

Ներմուծեք նկարագրությունը_2321

N 2 գծապատկեր - Գերանի

միակողմանի վերին տրամագծի չափում

N 1 գծապատկեր – Գերանի տրամագծի

վերին տ և ստորին Տ

Ներմուծեք նկարագրությունը_2322

տ=(տ1 +տ2 )/2

N 3 գծապատկեր - Գերանի

վերին տրամագծի խաչաձև չափում

 

14. Եթե վերին տրամագիծը 25.0 սմ-ից պակաս է, ապա կատարում են տրամագծի մեկ չափում հորիզոնական ուղղությամբ (N 2 գծապատկեր):

15. Եթե վերին տրամագիծը 25.0 սմ և ավելի է, ապա կատարում են տրամագծի երկու չափում` մեկը հորիզոնական ուղղությամբ, մյուսն` ուղղահայաց (N 3 գծապատկեր): Գերանի տրամագիծ է համարվում երկու չափերի միջին թվաբանականը: Տրամագծի չափման արդյունքը կլորացնում են մինչև 1 սմ չափով: Մինչև 0,5 սմ-ից պակաս բաժիններն անտեսվում են, իսկ 0,5 սմ և ավելիի դեպքում` կլորացվում են դեպի ավելացում (վերև) մինչև մոտակա ամբողջական սանտիմետրը:

16. Թույլատրվում է տրամագծերի առաջին և երկրորդ չափումների արդյունքների գումարում (օգտագործելով չափիչի վրա արձանագրված առաջին չափման արդյունքը որպես երկրորդ չափման սկզբնակետ): Տրամագծի գումարը բաժանում են երկուսի:

17. Փայտանյութի արատները և մեխանիկական վնասվածքները չպետք է ազդեն տրամագծի չափման արդյունքների վրա: Եթե գերանի կողմի վրա առկա է ճյուղերի, խիլերի, ջարդվածքատեղերի և այլ թերությունների պատճառով կառուցվածքի խախտում, ինչը կարող է հանգեցնել չափման անճշտությունների, ապա տրամագծի չափման ուղղությունը փոխվում է այնպես, որ թերությունները չազդեն չափման արդյունքների վրա:

 

VIII. ԳԵՐԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄԸ

 

18. Գերանի երկարությունը (Ե) (N 4 գծապատկեր) չափվում է չափերիզով ծայրերի ամենակարճ հատվածում` կլորացնելով արդյունքը մինչև 1 սմ չափով:

 

Ներմուծեք նկարագրությունը_2323

 

N 4 գծապատկեր – Գերանի երկարության չափման գծապատկեր

 

19. Գերանների ծավալը հաշվարկվում է հիմք ընդունելով դրա երկարությունը: Երկարությունից ծայրահեղ շեղումները հաշվի չառնելու դեպքում, ծավալի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով հաշվարկված երկարությունը, ինչը ստանում են չափած երկարությունը կլորացնելով դեպի ներքև` մինչև մոտակա 0,2 մ գծանիշը:

 

IX. ԳԵՐԱՆԻ ԿՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՉԱՓՈՒՄԸ

 

20. Գերաններն ըստ կորության դասակարգվում են երկու խմբի` տեղային և հավասարաչափ:

21. Տեղային կորությունը գերանի առանցքի շեղումն է 1,0 մ-ից պակաս հատվածի վրա, որն առաջանում է ծառի գագաթի երկատման կամ կոտրատման հետևանքով: Սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր և միջին տրամագծով 1-ին կամ 2-րդ կարգի գերանների մոտ տեղային կորությունն ընդունելի չէ, իսկ 3-րդ կարգի գերանների տեղային կորությունը համապատասխանում է հավասարաչափ կորության պահանջներին (N 5 գծապատկեր):

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2324

N 5 գծապատկեր – Գերանի տեղային կորություն

 

22. Հավասարաչափ կորությունը գերանի առանցքի շեղումն է 1,0 մ երկարությունից ավելի հատվածի վրա կամ գերանի ամբողջ երկայնքով:

 

Ներմուծեք նկարագրությունը_2325

N 6 գծապատկեր – Գերանի հավասարաչափ կորության չափում

 

23. Հավասարաչափ կորության չափման համար գերանը տեղադրվում է այնպես, որ կորությունը հայտնվի կողքային մասում: Եզրաչափը ձգվում է ծայրից ծայր: Ընտրվում է եզրաչափից գերանի առանցքի առավել ճկված կետը: Բնի ճկվածքը (ճ) չափվում է սանտիմետրերով և որոշվում տոկոսներով` գերանի երկարության համեմատ (N 6 գծապատկեր):

 

Ներմուծեք նկարագրությունը_2326

N 7 գծապատկեր – Գերանների թույլատրելի բնի ճկվածքը

 

1-ին կարգ - 2,0%, 2-րդ կարգ - 4,0% և 3-րդ կարգ - 10% գերանի երկարության

 

X. ԳԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՒԿԻ ՓՏԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՓՉԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

 

24. Միջուկի փտածությունն աճող ծառի միջուկային մասի սնկերի կողմից քայքայումն ու փափկեցումն է և միջուկային փտածության զարգացման հետևանքով աճող ծառի մեջ առաջացած փչակը` փչամեջ: Միջուկի փտածությունը որոշում են կտրվածքի հաստությամբ, որն ընկած է երկու զուգահեռ ուղղագծերի միջև:

25. 1-3-րդ կարգերի արդյունաբերական գերանների միջուկային փտածության և փչակի հաստության թույլատրելի չափերը ներկայացված են N 8 գծապատկեր:

 

Ներմուծեք նկարագրությունը_2327

 

N 8 գծապատկեր – Միջուկի փտածության և փչակի թույլատրելի չափսերը

 

XI. ՃՅՈՒՂԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԳԾԻ ՉԱՓՈՒՄԸ

 

26. Ճյուղիկը՝ ծառի բնի մեջ գտնվող (N 9 գծապատկեր) ճյուղի մասն է (հատված): Ճյուղիկի տրամագծի չափումը կատարում են գերանի երկայնակի առանցքի (տճ ) ուղղությամբ: Ճյուղիկի չափի մեջ չեն ներառում ծերկապային կոշտուկը:

 

N 9 գծապատկեր - Ճյուղիկ

Ներմուծեք նկարագրությունը_2328

 

XII. ԵՐԿԱԿԻ ԿԱՏԱՐ ԵՎ ԿՈՂՄՆԱՅԻՆ ԸՆՁՅՈՒՂ

 

27. Երկակի կատարը (N 10 գծապատկեր) գերանի վրա երկու վերին ծայրերի առկայությունն է կամ երկու միջուկի առկայությունը վերին գագաթի վրա, որը չունի աճման տարեկան շերտերի (օղակների) ընդհանուր համակարգ:

N 10 գծապատկեր -Երկակի կատար

Ներմուծեք նկարագրությունը_2329

   

28. Կողմնային ընձյուղը (N 11 գծապատկեր) ծառի երկրորդ գագաթն է, որն ունի ավելի դանդաղ աճ: Ի տարբերություն ճյուղերի կողմնային ընձյուղի` միջուկը սուր անկյան տակ է գերանի առանցքի հետ և ունի գերանի երկայնքով բավականին տարածականություն:

N 11 գծապատկեր -

Կողմնային ընձյուղ

Ներմուծեք նկարագրությունը_2330

   

29. Լայնացումն (N 1 նկար) արմատային գերանի ստորին կողմի տրամագծի մեծացումն է:

1-3-րդ կարգերի գերանները չպետք է ունենան լայնացում, երկակի կատար և կողմնային ընձյուղ:

 

30.Շինափայտի մթերման ժամանակ սույն կարգի 27-29-րդ կետերով սահմանված արատներ ունեցող գերանի հատվածները հատվում են (էտվում են) որպես վառելափայտ օգտագործելու համար:

(30-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

N 1 նկար-Լայնացում

Ներմուծեք նկարագրությունը_2331

 

31. Ճյուղերի մնացորդի (N 13 գծապատկեր) բարձրությունը (բ) որոշվում է ճյուղի մնացորդի առավել բարձր կետի և գերանի կողային մակերեսի միջև եղած հեռավորությամբ:

 

N 13 գծապատկեր -

Ճյուղերի մնացորդի

բարձրության որոշում

Ներմուծեք նկարագրությունը_2332

 

XIII. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ (ԳԵՐԱՆԻ) ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՏԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 22.04.16 N 113-Ն)

 

32. Շինափայտի (գերանի) քանակական ցուցանիշ է հանդիսանում նրա ծավալը (առանց կեղևի), որը չափվում է յուրաքանչյուր գերանի համար առանձին` համաձայն սույն կարգի գերանների ծավալների հատային հաշվարկման N 6-րդ աղյուսակի:

(32-րդ կետը խմբ. 22.04.16 N 113-Ն)

33. Վառելափայտի և թափուկի քանակական ցուցանիշ է հանդիսանում սույն կարգի 38-45-րդ կետերի համաձայն չափված դարսակույտի ծավալը:

34. Մթերված փայտանյութի ծավալի հաշվեկշիռը կազմվում է` հիմք ընդունելով փայտանյութի «խտացված ծավալը»: Դարսակույտի խտացված ծավալի հաշվարկման համար նրա «պահեստային ծավալը» բազմապատկվում է համապատասխան գործակիցներով.

1) վառելափայտի դարսակույտի համար` 0,7 գործակից,

2) թափուկի դարսակույտի համար` 0,45 գործակից:

 

(գլխի վերնագիրն ու համարակալումը հանվել են 22.04.16 N 113-Ն)

 

35. Սույն կարգի N 6-րդ աղյուսակում գերանի չափագրական տվյալների բացակայության դեպքում շինափայտի (գերանի) ծավալները չափվում են հատով, վերին տրամագծի աստիճանական նվազման մեթոդով, հետևյալ (1) բանաձևով.

(35-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

Ծգ = 3,1416 x Եգ  x [տ2  + (տ+ Վն  x Եգ)2 ]

   8x10000

 

որտեղ` Ծգ - գերանի ծավալն է` հաշվարկված նորմալ վազքի մեթոդով (մ)3,

տ - գերանի վերին տրամագիծն է (սմ),

Եգ - գերանի երկարությունն է (մ),

Վն - գերանի նորմալ վազքն է Վ=1,0 (սմ/մ):

36.(կետն ուժը կորցրել է 22.04.16 N 113-Ն)

37. Հատային հաշվառման տվյալները տեղադրվում են սույն կարգի 61-րդ կետում նշված` շինափայտի հատային հաշվառման տեղեկագրում:

(37-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

N 6 աղյուսակ

 

Գերանների ծավալների հատային հաշվարկման աղյուսակ (1,0 սմ/մ)

(վերնագիրը խմբ. 22.04.16 N 113-Ն)

 

Վերին տրամագիծն առանց կեղևի (սմ)

Գերանի ծավալը (մ3), երկարության դեպքում (մ)

0,5 1,0 1,5 2,0

2,2

2,4

2,6

2,8

3,0

3,2

1

2 3 4 5 6

7

8

9

10

11

4

0,001 0,002 0,003 0,004 0,005

0,005

0,006

0,007

0,008

0,009

5

0,001 0,002 0,004 0,006 0,007

0,008

0,008

0,009

0,010

0,012

6

0,002 0,003 0,005 0,008 0,009

0,010

0,011

0,012

0,014

0,015

7

0,002 0,004 0,007 0,010 0,012

0,013

0,014

0,016

0,018

0,019

8

0,003 0,006 0,009 0,013 0,015

0,016

0,018

0,020

0,022

0,024

9

0,003 0,007 0,011 0,016 0,018

0,020

0,022

0,024

0,027

0,029

10

0,004 0,009 0,014 0,019 0,021

0,024

0,026

0,029

0,032

0,034

11

0,005 0,010 0,016 0,023 0,026

0,028

0,031

0,034

0,037

0,041

12

0,006 0,012 0,019 0,027 0,030

0,033

0,036

0,040

0,043

0,047

13

0,007 0,014 0,022 0,031 0,035

0,038

0,042

0,046

0,050

0,054

14

0,008 0,017 0,026 0,036 0,040

0,044

0,048

0,053

0,057

0,062

15

0,009 0,019 0,029 0,040 0,045

0,050

0,055

0,060

0,065

0,070

16

0,010 0,021 0,033 0,046 0,051

0,056

0,061

0,067

0,073

0,078

17

0,012 0,024 0,037 0,051 0,057

0,063

0,069

0,075

0,081

0,088

18

0,013 0,027 0,041 0,057 0,063

0,070

0,076

0,083

0,090

0,097

19

0,015 0,030 0,046 0,063 0,070

0,077

0,084

0,092

0,100

0,107

20

0,016 0,033 0,051 0,069 0,077

0,085

0,093

0,101

0,109

0,118

21

0,018 0,036 0,056 0,076 0,085

0,093

0,102

0,111

0,120

0,129

22

0,019 0,040 0,061 0,083 0,092

0,102

0,111

0,121

0,131

0,141

23

0,021 0,043 0,067 0,091 0,101

0,111

0,121

0,131

0,142

0,153

24

0,023 0,047 0,072 0,098 0,109

0,120

0,131

0,142

0,154

0,165

25

0,025 0,051 0,078 0,106 0,118

0,130

0,142

0,154

0,166

0,178

26

0,027 0,055 0,084 0,115 0,127

0,140

0,153

0,166

0,179

0,192

27

0,029 0,059 0,091 0,123 0,137

0,150

0,164

0,178

0,192

0,206

28

0,031 0,064 0,097 0,132 0,147

0,161

0,176

0,191

0,206

0,221

29

0,034 0,068 0,104 0,142 0,157

0,172

0,188

0,204

0,220

0,236

30

0,036

0,073

0,111

0,151

0,167

0,184

0,200

0,217

0,234

0,252

31

0,038

0,078

0,119

0,161

0,178

0,196

0,213

0,231

0,249

0,268

32

0,041

0,083

0,126

0,171

0,190

0,208

0,227

0,246

0,265

0,284

33

0,043

0,088

0,134

0,182

0,201

0,221

0,241

0,261

0,281

0,302

34

0,046

0,094

0,142

0,193

0,213

0,234

0,255

0,276

0,297

0,319

35

0,049

0,099

0,151

0,204

0,225

0,247

0,269

0,292

0,314

0,337

36

0,052

0,105

0,159

0,215

0,238

0,261

0,284

0,308

0,332

0,356

37

0,054

0,110

0,168

0,227

0,251

0,275

0,300

0,325

0,350

0,375

38

0,057

0,116

0,177

0,239

0,264

0,290

0,316

0,342

0,368

0,395

39

0,061

0,123

0,186

0,251

0,278

0,305

0,332

0,359

0,387

0,415

40

0,064

0,129

0,196

0,264

0,292

0,320

0,349

0,377

0,406

0,436

41

0,067

0,135

0,205

0,277

0,306

0,336

0,366

0,396

0,426

0,457

42

0,070

0,142

0,215

0,291

0,321

0,352

0,383

0,415

0,446

0,478

43

0,073

0,149

0,226

0,304

0,336

0,369

0,401

0,434

0,467

0,501

44

0,077

0,156

0,236

0,318

0,352

0,385

0,419

0,454

0,488

0,523

45

0,080

0,163

0,247

0,333

0,367

0,403

0,438

0,474

0,510

0,546

46

0,084

0,170

0,258

0,347

0,384

0,420

0,457

0,495

0,532

0,570

47

0,088

0,177

0,269

0,362

0,400

0,438

0,477

0,516

0,555

0,594

48

0,091

0,185

0,280

0,377

0,417

0,457

0,497

0,537

0,578

0,619

49

0,095

0,192

0,292

0,393

0,434

0,475

0,517

0,559

0,601

0,644

50

0,099

0,200

0,303

0,409

0,451

0,494

0,538

0,581

0,625

0,670

51

0,103

0,208

0,316

0,425

0,469

0,514

0,559

0,604

0,650

0,696

52

0,107

0,216

0,328

0,441

0,487

0,534

0,580

0,628

0,675

0,723

53

0,111

0,225

0,340

0,458

0,506

0,554

0,602

0,651

0,700

0,750

54

0,116

0,233

0,353

0,475

0,525

0,575

0,625

0,675

0,726

0,778

55

0,120

0,242

0,366

0,493

0,544

0,596

0,648

0,700

0,753

0,806

56

0,124

0,251

0,379

0,511

0,564

0,617

0,671

0,725

0,780

0,834

57

0,129

0,260

0,393

0,529

0,583

0,639

0,694

0,750

0,807

0,864

58

0,133

0,269

0,407

0,547

0,604

0,661

0,718

0,776

0,835

0,893

59

0,138

0,278

0,421

0,566

0,624

0,683

0,743

0,803

0,863

0,924

60

0,143

0,287

0,435

0,585

0,645

0,706

0,768

0,829

0,892

0,954

61

0,147

0,297

0,449

0,604

0,667

0,730

0,793

0,857

0,921

0,986

62

0,152

0,307

0,464

0,624

0,688

0,753

0,819

0,884

0,951

1,017

63

0,157

0,317

0,479

0,644

0,710

0,777

0,845

0,912

0,981

1,049

64

0,162

0,327

0,494

0,664

0,732

0,802

0,871

0,941

1,011

1,082

65

0,167

0,337

0,509

0,684

0,755

0,826

0,898

0,970

1,043

1,115

66

0,172

0,347

0,525

0,705

0,778

0,851

0,925

0,999

1,074

1,149

67

0,178

0,358

0,541

0,726

0,802

0,877

0,953

1,029

1,106

1,183

68

0,183

0,369

0,557

0,748

0,825

0,903

0,981

1,060

1,139

1,218

69

0,188

0,379

0,573

0,770

0,849

0,929

1,010

1,090

1,172

1,253

70

0,194

0,390

0,590

0,792

0,874

0,956

1,038

1,122

1,205

1,289

71

0,199

0,402

0,607

0,814

0,898

0,983

1,068

1,153

1,239

1,325

72

0,205

0,413

0,624

0,837

0,924

1,010

1,098

1,185

1,273

1,362

73

0,211

0,424

0,641

0,860

0,949

1,038

1,128

1,218

1,308

1,399

74

0,217

0,436

0,658

0,884

0,975

1,066

1,158

1,251

1,344

1,437

75

0,222

0,448

0,676

0,907

1,001

1,095

1,189

1,284

1,379

1,475

76

0,228

0,460

0,694

0,931

1,027

1,124

1,221

1,318

1,416

1,514

77

0,234

0,472

0,712

0,956

1,054

1,153

1,252

1,352

1,452

1,553

78

0,240

0,484

0,731

0,980

1,081

1,183

1,284

1,387

1,490

1,593

79

0,247

0,496

0,749

1,005

1,109

1,213

1,317

1,422

1,527

1,633

80

0,253

0,509

0,768

1,031

1,137

1,243

1,350

1,458

1,566

1,674

81

0,259

0,522

0,787

1,056

1,165

1,274

1,383

1,494

1,604

1,715

82

0,266

0,535

0,807

1,082

1,193

1,305

1,417

1,530

1,643

1,757

83

0,272

0,548

0,826

1,109

1,222

1,337

1,452

1,567

1,683

1,799

84

0,279

0,561

0,846

1,135

1,252

1,369

1,486

1,604

1,723

1,842

85

0,285

0,574

0,866

1,162

1,281

1,401

1,521

1,642

1,763

1,885

86

0,292

0,588

0,887

1,189

1,311

1,434

1,557

1,680

1,804

1,929

87

0,299

0,601

0,907

1,217

1,341

1,467

1,593

1,719

1,846

1,974

88

0,306

0,615

0,928

1,244

1,372

1,500

1,629

1,758

1,888

2,018

89

0,313

0,629

0,949

1,273

1,403

1,534

1,665

1,798

1,930

2,064

90

0,320

0,643

0,970

1,301

1,434

1,568

1,703

1,838

1,973

2,109

91

0,327

0,658

0,992

1,330

1,466

1,603

1,740

1,878

2,017

2,156

92

0,334

0,672

1,014

1,359

1,498

1,638

1,778

1,919

2,060

2,203

93

0,341

0,687

1,036

1,388

1,530

1,673

1,816

1,960

2,105

2,250

94

0,349

0,701

1,058

1,418

1,563

1,709

1,855

2,002

2,149

2,298

95

0,356

0,716

1,080

1,448

1,596

1,745

1,894

2,044

2,195

2,346

96

0,364

0,731

1,103

1,478

1,629

1,781

1,934

2,087

2,240

2,395

97

0,371

0,747

1,126

1,509

1,663

1,818

1,974

2,130

2,287

2,444

98

0,379

0,762

1,149

1,540

1,697

1,855

2,014

2,173

2,333

2,494

99

0,387

0,778

1,172

1,571

1,732

1,893

2,055

2,217

2,380

2,544

100

0,395

0,793

1,196

1,603

1,766

1,931

2,096

2,262

2,428

2,595

101

0,403

0,809

1,220

1,634

1,801

1,969

2,137

2,306

2,476

2,646

102

0,411

0,825

1,244

1,667

1,837

2,008

2,179

2,352

2,525

2,698

103

0,419

0,841

1,268

1,699

1,873

2,047

2,222

2,397

2,574

2,750

104

0,427

0,858

1,293

1,732

1,909

2,086

2,265

2,443

2,623

2,803

105

0,435

0,874

1,318

1,765

1,945

2,126

2,308

2,490

2,673

2,857

106

0,443

0,891

1,343

1,799

1,982

2,166

2,351

2,537

2,723

2,910

107

0,452

0,908

1,368

1,832

2,019

2,207

2,395

2,585

2,774

2,965

108

0,460

0,925

1,393

1,866

2,057

2,248

2,440

2,632

2,826

3,020

109

0,469

0,942

1,419

1,901

2,095

2,289

2,485

2,681

2,878

3,075

110

0,477

0,959

1,445

1,936

2,133

2,331

2,530

2,730

2,930

3,131

111

0,486

0,976

1,471

1,971

2,172

2,373

2,576

2,779

2,983

3,187

112

0,495

0,994

1,498

2,006

2,210

2,416

2,622

2,828

3,036

3,244

113

0,504

1,012

1,524

2,042

2,250

2,459

2,668

2,878

3,090

3,301

114

0,513

1,030

1,551

2,078

2,289

2,502

2,715

2,929

3,144

3,359

115

0,522

1,048

1,578

2,114

2,329

2,545

2,762

2,980

3,198

3,418

116

0,531

1,066

1,606

2,150

2,370

2,589

2,810

3,031

3,254

3,476

117

0,540

1,084

1,634

2,187

2,410

2,634

2,858

3,083

3,309

3,536

118

0,549

1,103

1,661

2,225

2,451

2,679

2,907

3,136

3,365

3,596

119

0,558

1,122

1,689

2,262

2,493

2,724

2,956

3,188

3,422

3,656

120

0,568

1,140

1,718

2,300

2,534

2,769

3,005

3,241

3,479

3,717

 

XIV. ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԾԱՎԱԼԻ ՉԱՓՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

38. Չափման համար գերանները դարսվում են դարսակույտում որքան հնարավոր է միմյանց զուգահեռ: Գերանները խաչաձև չեն դասավորում: Դարսակույտերի չափումները կարող են կատարվել ավտոմեքենայում և գետնի վրա:

39. Դարսակույտերի լայնությունը պետք է հավասար լինի գերանների երկարությանը:

40. Դարսակույտի երկարությունն որոշելու համար (N 2 նկար) չափվում է դարսակույտն ընդգրկող ձողերի կամ դարսակույտի եզրային մասերում դասավորված գերանների միջև եղած տարածությունը:

(40-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

41. Դարսակույտի բարձրությունը չափելու համար այն բաժանվում է հավասար չափերի` բաժինների մինչև 1.0 մ բարձրությամբ: Յուրաքանչյուր բաժնի (սեկցիայի) չափումն անցկացվում է ուղղաձիգ գծով: Բարձրությունը չափվում է դարսակույտի հիմքից մինչև հատման գծի կետը` դարսակույտի վերին գերանի վերին եզրը: Բաժնի բարձրության չափման արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ չափով: Դարսակույտի բարձրությունը (Բ) համարվում է բոլոր բաժինների բարձրությունների միջինը, որի արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ չափով:

42. Դարսակույտի դարսակային ծավալը հաշվարկվում է հետևյալ (2) բանաձևով`

Ծդ  = Ե x Լ x Բ,

որտեղ` Ծդ  - դարսակույտի դարսակային ծավալն է (մ3),

Ե - դարսակույտի երկարությունն է (մ),

Լ - դարսակույտի լայնությունն է (մ),

Բ - դարսակույտի բարձրությունն է (մ):

Դարսակույտի դարսակային ծավալի հաշվարկի արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ3  չափով:

 

XV. ԹԱՓՈՒԿԻ ԴԱՐՍԱԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

43. Չափման ենթակա գերաններից և ճյուղերից կազմվում է մեկ կույտ` հնարավորինս զուգահեռ: Խաչաձև դասավորումն արգելվում է:

44. Թափուկի հաշվառումն իրականացվում է «լի արկղի» ծավալով, որի մեջ թափուկը կարող է տեղավորվել, եթե բաղկացած լինի դարսակույտում դասավորված, հավասար երկարության գերաններից և ճյուղերից (N 2 նկար): Գերանները և ճյուղերը դասավորվում են դարսակույտում հնարավորինս խիտ:

 

Ներմուծեք նկարագրությունը_2333

N 2 նկար – «Լի արկղի» ծավալով թափուկի հաշվառում

 

45. Կույտի դարսակային ծավալը հաշվարկում են հետևյալ (3) բանաձևով`

Ծդ = Ե x Լ x Բ,

որտեղ` Ծդ - կույտի դարսակային ծավալն է (մ3),

Ե - կույտի երկարությունն է (մ),

Լ - կույտի լայնությունն է (մ),

Բ - կույտի բարձրությունն է (մ):

Դարսակային ծավալի հաշվարկի արդյունքը կլորացնում են մինչև 0,01 մ3  չափով:

 

XVI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԴՐՈՇՄՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

46. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) համապատասխան «անտառտնտեսություն» մասնաճյուղերի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան «Ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ) համապատասխան աշխատողները պետք է ունենան փայտանյութի հաշվառման մուրճ (այսուհետ` մուրճ) անձնական կոդով և անձնական կնիքներ` համաձայն գծապատկերի:

 

Գծապատկեր

 

Փայտանյութի հաշվառման մուրճի նկարագիրը

 

Ներմուծեք նկարագրությունը_2334

 

Փայտանյութի հաշվառման մուրճի բարձրությունը - 12 մմ, հաստությունը - 3 մմ, խորությունը ֆրեզում - 5 մմ

 

47. Մուրճերը և անձնական կնիքները գրանցվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան «անտառտնտեսություն» մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ազգային պարկերում` հատուկ գրանցամատյանում, նշելով` 

1) հաշվառողի անունը, ազգանունը և պաշտոնը,

2) մուրճի և անձնական կնիքի կոդերը և տրման ժամկետը,

3) հաշվառողի ստորագրությունը:

Նշված տվյալները գրանցվում են նաև փայտանյութի հաշվառման տեղեկատվական համակարգում:

48. Եթե մուրճը կամ անձնական կնիքը մաշվածության պատճառով պիտանի չեն օգտագործման համար, ապա դրանք փոխարինվում են նորով՝ նույն կոդերով:

49. Եթե մուրճը կամ անձնական դրոշմակնիքը կորել են, դրանց փոխարեն հաշվառողին տրվում են նորերը՝ այլ կոդերով, այդ մասին գրանցամատյանում կատարելով գրանցում: Նոր տրամադրվող մուրճի և անձնական դրոշմակնիքի պատրաստման ծախսերը կատարվում է հաշվառողի կողմից: Կորած մուրճի կամ անձնական դրոշմակնիքի գրանցումը համարվում է չեղյալ, իսկ նորերը` գրանցվում են սույն կարգի 46-րդ կետի համաձայն:

50. Հաշվառողի կոդը բաղկացած է երկու նշանից`

1) 1-ինը` հայկական մեծատառ «Ա» անտառտնտեսության կամ Ազգային պարկի կոդը,

2) 2-րդը` արաբական թիվ, համապատասխան անտառպետության կամ տեղամասի կոդը «1»:

51. Կլոր փայտանյութի հաշվառման փաստաթղթերը հաստատվում են հաշվառողի անձնական կնիքով:

52. Շինափայտը հաշվառվում է անտառտնտեսության համապատասխան հաշվառողի կողմից մինչև հատատեղից դրա դուրսբերումը: Հաշվառումը կատարվում է` նշելով գերանի կարգը.

1) 1-ին կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 3 դրոշմ,

2) 2-րդ կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 2 դրոշմ,

3) 3-րդ կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 1 դրոշմ:

53. Դրոշմումը պետք է կատարվի գերանի կտրված հատվածի վերին մասում` ներկով (N 3 նկար):

 

N 3 նկար – 2-րդ կարգի

գերանի ներկով դրոշմանշում

Ներմուծեք նկարագրությունը_2337

 

54. Շինափայտի վրա ամրացվում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված կլոր փայտանյութի թվային դրոշմը, համաձայն սույն կարգի N 4 նկարի:

 

Ներմուծեք նկարագրությունը_2338

 

N 4 նկար – Գերանների թվային դրոշմանշում

55. Շինափայտի վրա ամրացվում է ազգային պարկերի կողմից տրված կլոր փայտանյութի թվային դրոշմը, համաձայն սույն կարգի N 5 նկարի:

 

Ներմուծեք նկարագրությունը_2339

 

N 5 նկար – Գերանների թվային դրոշմանշում

 

56. Վառելափայտը հաշվառվում և դրոշմվում է գնորդին փոխանցելուց առաջ:

57. Դրոշմումը կատարվում է ներկով և հաշվառողի անձնական մուրճով` դարսակույտում 4-ից ոչ պակաս գերանների կողմնային մասում (N 6 նկար):

 

Ներմուծեք նկարագրությունը_2340

 

N 6 նկար – Հաշվառողի անձնական ներկային գերանների դրոշմանշում

 

XVII. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

58. Շինափայտի և վառելափայտի մթերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

1) բնափայտի մթերման հայտը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի,

2) շինափայտի հատային հաշվառման տեղեկագիրը,

3) վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխման կլոր փայտանյութի բացթողման պիտակը,

4) վերին պահեստից կլոր փայտանյութի տեղափոխման հաշվառման գրանցամատյանը,

5) ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը

6) (ենթակետն ուժը կորցրել է 22.04.16 N 113-Ն)

(58-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

58.1. Շինափայտի և վառելափայտի իրացման դեպքում անհրաժեշտ փաստաթղթավորումն իրականացվում է համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման» կարգի (այսուհետ` հարկային փաստաթղթեր):

(58.1-ին կետը լրաց. 22.04.16 N 113-Ն)

59. Եթե բնափայտի մթերումն իրականացվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից, որի արդյունքում մթերված բնափայտը գտնվում է տնտեսության պահեստում, ապա մթերված փայտանյութի ձեռքբերման համար ներկայացվում է հայտ, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 1 ձևի:

60. Հայտերն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում: Ընդունված հայտի մերժման կամ բավարարման վերաբերյալ 15 օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտատուին: Հայտի բավարարման դեպքում հայտատուի հետ կնքվում է կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր:

(60-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

61. Շինափայտի հատային հաշվառման արդյունքները գրանցվում են հատային հաշվառման տեղեկագրում, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 2 ձևի, որը լրացնում և կնքում է հաշվառողը:

62. Գերանների ծավալների հաշվարկումը կատարվում է գերանների ծավալների նվազեցմամբ, համաձայն սույն կարգի N 6 աղյուսակի կամ սույն կարգի 35-րդ կետում նշված բանաձևով (1):

(62-րդ կետը փոփ. 22.04.16 N 113-Ն)

63. Կլոր փայտանյութի խմբաքանակը վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխելու կամ օգտագործողին տրամադրելու ժամանակ տեղափոխողին կամ օգտագործողին տրամադրվում է պիտակ, որը լրացնում է հաշվառողը:

64. Պիտակը կազմվում է գրքի տեսքով, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 3 և N 4 ձևերի, 3 օրինակից, որոնցից մեկը մնում է հաշվառողի մոտ, մեկը` հանձնվում հաշվապահություն, մեկը` տրվում գնորդին:

65. Շինափայտի տեղափոխման համար պիտակին կցվում է հատային հաշվառման տեղեկագիրը:

66. Հաշվառողը վերին պահեստից կլոր փայտանյութի տեղափոխման ժամանակ վերին պահեստում փայտանյութի հաշվառման տվյալների հիման վրա վարում է վերին պահեստից կլոր փայտանյութի ստորին պահեստ տեղափոխման հաշվառման գրանցամատյան` համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 5 ձևի:

67. Յուրաքանչյուր օր կատարվում է հաշվառման տվյալների համադրում:

68. Գրանցամատյանը կարվում, էջակալվում և կնքվում է տվյալ կազմակերպության կնիքով, ինչպես նաև վավերացվում է տնօրենի ստորագրությամբ:

69. Ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը լրացնում է ստորին պահեստի հաշվառողը:

70. Գրանցամատյանը բաղկացած է երկու մասից`

1) «Փայտանյութի ընդունում» համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 6 ձևի,

2) «Փայտանյութի բարձում» համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 7 ձևի:

 

XVIII. ԹԱՓՈՒԿԻ ՄԹԵՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

71. Թափուկի մթերումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1535-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 226-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 253-Ա «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 297-Ա, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 254-Ա և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 144-Ա «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» համատեղ հրամանի համաձայն:

 

XIX. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

72. Պետական և համայնքային անտառներում համապատասխան լիազորված մարմինների պահպանություն իրականացնող աշխատակիցները (այսուհետ` աշխատակից) օրենքով սահմանված կարգով պահպանության լիազորություններն իրականացնելիս փայտանյութ տեղափոխողներից պահանջում և զննում են սույն կարգով հաստատված հետևյալ փաստաթղթերի առկայությունն ու դրանց իսկությունը.

1) վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխման դեպքում.

ա. շինափայտի համար` հատային հաշվառման տեղեկագիրը և բացթողման պիտակը,

բ. վառելափայտի համար` բացթողման պիտակը:

2) Իրացման դեպքում` հարկային փաստաթղթերը, համաձայն սույն կարգի 58.1-րդ կետի:

(72-րդ կետը խմբ. 22.04.16 N 113-Ն)

73. Սույն կարգի 72-րդ կետի դրույթներով թվարկված փաստաթղթերի զննության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները կապված փաստաթղթերում լրացված տվյալների և փայտանյութի փաստացի տեղափոխման հետ կամ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում աշխատակցի կողմից անհապաղ կազմվում է անհամապատասխանությունների վերաբերյալ արձանագրություն և հանձնվում է վերադասին` անտառային տնտեսություն վարող կազմակերպության ղեկավարին (այսուհետ` ղեկավար): Ղեկավարը սույն կետում նշված արձանագրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գործի քննության համար լիազորված մարմնին:

 

XX. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

74. Կլոր փայտանյութի մթերման նկատմամբ վերահսկողությունը, հսկողությունը, ստուգումը և մոնիթորինգն իրականացվում է լիազորված պետական կառավարման մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

XXI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 22.04.16 N 113-Ն)

 

75. Սույն կարգի պահանջները խախտելու համար կլոր փայտանյութ մթերողներն, ինչպես նաև մթերման աշխատանքների կազմակերպման, հսկման, վերահսկման համար լիազորված պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.04.16 N 113-Ն)

 

Հավելված N 1

 

Ձև N 1

 

Շինափայտի և վառելափայտի պահեստից ձեռքբերման հայտ

 

«____» «__________» 20    թ. N_______

_____________________________________________________________________________

(Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները, հեռախոսահամարը կամ իրավաբանական

անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և գրանցման համարը)

_____________________________________

(անձնական հարկային հաշիվը)

_____________________________________

(Բանկային վավերապայմանները)

 

Վերին կամ ստորին պահեստից ձեռք բերվող փայտանյութի

Փայտանյութի տեսակը

Վերին կամ ստորին պահեստում փայտանյութի վիճակը առաքման ժամանակ

Ծառա-տեսակը

Շինափայտի տրամագծերի խումբը

Շինափայտի կարգը կամ կարգերի խումբը

Առաքման ծավալները, մ3

Առաքման ժամկետները

Որակը

Քանակը, մ3

Պայման-ները

                   

 

Հայտատու _____________________

(ստորագրություն)

 

Հայտի քննարկման ժամկետը «____» «_______________» 20  թ.

____________________________________________

(անտառտնտեսության կամ ազգային պարկի տնօրեն)

 

Կ.Տ.

_______________

(ստորագրություն)

 

Ձև N 2

 

Հատային հաշվառման տեղեկագրի

 

Տեղեկագիր №

 

Շինափայտի հաշվառման

 

Անտառտնտեսություն

կամ ազգային պարկ

 

Հաշվառման ամսաթիվը

 

Անտառհատման տոմսի համարը

 

Հատամասի համարը

 

Պիտակի համարը

 

Տրանսպորտային միջոցի համարը

 

 

Վերջնական տվյալները

 

Ծառատեսակը

Կարգը

Տրամագծերի խումբը

(մինչև 24,9 սմ; 25,0 սմ և ավել)

Անվանային երկարությունը, մ

Գերանների քանակը, հատ

Ծավալը, մ3

           
           
           
           
           
           

Ընդամենը

   

 

Գերանների տվյալները

 

Հաշվառողի կոդը

Գերանի համարը

Ծառատեսակը

Կարգը

Վերին տրամագիծը առանց կեղևի, սմ

Անվանային երկարություն, մ

Ծավալը, մ3

1

Լ16

000248

հաճարենի

2

46

2,2

0,383

2

             

3

             

             

 

Հաշվառող _________________________________________________________________________

Հաշվառողի անձնական կնիքը

 

Ձև N 3

 

Մնում է հաշվառողի մոտ

 

Հանձնվում է հաշվապահություն

  Տրվում է գնորդին

«Հայանտառ» ՊՈԱԿ

 

«Հայանտառ» ՊՈԱԿ

  «Հայանտառ» ՊՈԱԿ

Փայտանյութի բացթողման

 

Փայտանյութի բացթողման

  Փայտանյութի բացթողման
 

պիտակ N 000000

 

պիտակ N 000000

  պիտակ N 000000
 

Անտառտնտեսություն

_______________  

Անտառտնտեսություն

_________________  

Անտառտնտեսություն

_____________

Անտառպետություն

_______________  

Անտառպետություն

_________________  

Անտառպետություն

_____________

Փոխադրամիջոցի տեսակը

_____________  

Փոխադրամիջոցի տեսակը

_____________

 

Փոխադրամիջոցի տեսակը

_____________

Պետհամարանիշը

_______________  

Պետհամարանիշը

_________________   Պետհամարանիշը

_____________

Քառ. __________ Տեղ. _____________

 

Քառ.___________ Տեղ. ______________

  Քառ. _________ Տեղ. ____________

Անտառահատման տոմս

_______________  

Անտառահատման տոմս

_______________   Անտառահատման տոմս

____________

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

                             
                             
                             
                             
                             
                             

 

Բացթողման ժամկետը

_______________      

Բաց թողեց

_______________  

Կ. Տ

 

Ընդունեց

_______________      
   

Տնօրեն

_______________

Բացթողման ժամկետը

_____________
______________________________  

Հաշվետվ. ընդունեց

__________գլխ. հաշվ.

Բաց թողեց

_____________
   

Բացթողման ժամկետը

_______________

Ընդունեց

_____________

Հաշվետվությունը ընդունեց ________

 

Բաց թողեց

_______________

Արտադրամասին

հանձնեց

_____________

Գլխ. հաշվապահ

_______________  

Ընդունեց

_______________

Ընդունեց

_____________

 

Ձև N 4

 

 

Մնում է հաշվառողի մոտ

 

Հանձնվում է հաշվապահություն

 

Տրվում է գնորդին

«______ազգային պարկ» ՊՈԱԿ

   

«______ազգային պարկ» ՊՈԱԿ

   

«______ազգային պարկ» ՊՈԱԿ

Փայտանյութի բացթողման

 

Փայտանյութի բացթողման

 

Փայտանյութի բացթողման

             

պիտակ N 000000

 

պիտակ N 000000

 

պիտակ N 000000

             

Տեղամաս

_______________  

Տեղամաս

_______________  

Տեղամաս

_______________

Փոխադրամիջոցի տեսակը

_______________  

Փոխադրամիջոցի տեսակը

_______________  

Փոխադրամիջոցի տեսակը

_______________

Պետհամարանիշը

_______________  

Պետհամարանիշը

_______________  

Պետհամարանիշը

_______________

Քառ _________Տեղ. __________

 

Քառ. _________Տեղ. __________

 

Քառ. __________ Տեղ. __________

Անտառահատման տոմս

____________  

Անտառահատման տոմս

_______________  

Անտառահատման տոմս

_______________

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

 

N

Ապրանքի անվանումը

Ծառա-տեսակը

Չափի միավորը

Քանակը

                             
                             
                             
                             
                             
                             

 

Բացթողման ժամկետը

_____________          

Բաց թողեց

_____________    

Կ. Տ

 

Ընդունեց

_____________        
     

Տնօրեն

_____________  

Բացթողման ժամկետը

__________
__________________________  

Հաշվետվ. ընդունեց

_____________ գլխ. հաշվ.  

Բաց թողեց

__________
     

Բացթողման ժամկետը

_____________  

Ընդունեց

___________

Հաշվետվությունը ընդունեց

_____________  

Բաց թողեց

_____________  

Արտադրամասին հանձնեց

___________

Գլխ. հաշվապահ

_____________  

Ընդունեց

_____________  

Ընդունեց

___________

 

Ձև N 5

 

Վերին պահեստից կլոր փայտանյութի տեղափոխման հաշվառման գրանցամատյանը

 

Անտառա-հատման տոմսի համարը

Ստորին պահեստ փայտա-նյութի տեղա-փոխման պիտակի համարը

Բարձման ամսաթիվը

Բարձման ժամը

Բարձման տրանս-պորտային միջոցի համա-րանիշը

Տեսակը

Ծառա-տեսակը

Կարգը

Երկա-րությունը

Փայտա-նյութի ծավալը

Գերանների քանակը

Հաշվառողի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Վարորդի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Ձև N 6

Ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը

 

Փայտանյութի ընդունում

 

Պիտակի համարը ստորին պահեստ տեղա-փոխման համար

Ընդունման ամսաթիվը

Տրանս-պորտային միջոցի համարանիշը

Տեղա-փոխման վայրը

Տեսակը

Ծառա-տեսակը

Կարգը

Անվանային երկա-րությունը, մ

Փայտանյութի ծավալը, մ3

Անտառա-հատման տոմս

Գերանների քանակը, հատ

Վարորդի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Հաշվառողի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Ձև N 7

Ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը

 

Փայտանյութի բարձում

 

Առաքման հարկային հաշվի համարը

Բարձման ամսաթիվը և ժամը

Տրանս-պորտային միջոցի համարանիշը

Տեսակը

Ծառա-տեսակը

Կարգը

Երկա-րությունը, մ

Փայտա-նյութի ծավալը, մ3

Գերանների քանակը, հատ

Վարորդի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Հաշվառողի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

(կարգը խմբ., փոփ., լրաց. 22.04.16 N 113-Ն)