Գլխավոր տեղեկություն
Номер
N 1143-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.20/11(554).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.04.2016
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.04.2016
Дата вступления в силу
20.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 ապրիլի 2016 թ.

N 1143-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՅՈՒՆԻՔ-1» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX-000221 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՍՅՈՒՆԻՔ-1» արտադրական կոոպերատիվի տնօրենի 2016 թվականի ապրիլի 12-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի մայիսի 19-ին «ՍՅՈՒՆԻՔ-1» արտադրական կոոպերատիվին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000221 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՍՅՈՒՆԻՔ-1» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան