Գլխավոր տեղեկություն
Номер
N 1087-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.25/41(1221) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.04.2016
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.04.2016
Дата вступления в силу
15.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 ապրիլի 2016 թ.

N 1087-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ե. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԵՂԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-XX-001056 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կարծիքը և «Ե. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԵՂԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն) նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության որոշման հիման վրա իրականացված զննման արդյունքում հայտնաբերված խախտումները, որոնք են`

1. դեղատնային կրպակի ընդհանուր մակերեսը կազմում է 16,1 քառակուսի մետր, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետով պահանջվող նվազագույնը 28 քառակուսի մետր պահանջին,

2. դեղատնային կրպակում որպես աշխատակից ձևակերպված է դեղագետ Լիլիթ Ռուբենի Մարգարյանը, որի վերաբերյալ զննման ժամանակ առկա է եղել միայն Ընկերության տնօրենի 2011 թվականի հունվարի 6-ի թիվ 32 հրամանը: 2016 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են մուտքագրվել Լիլիթ Ռուբենի Մարգարյանի կրթության փաստը հավաստող փաստաթղթեր, որոնց մեջ բացակայում է հետդիպլոմային կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 43.1 կետի 2-րդ ենթակետի պահանջին,

3. 2016 թվականի մարտի 3-ին հարուցված վարչական վարույթի զննման արձանագրության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի գործակալության լիցենզիաների գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվության համադրության արդյունքում պարզվել է, որ առողջապահության նախարարության կողմից 2007 թվականի հունիսի 22-ին տրված N Կ-XX-001056 լիցենզիայում գործունեության իրականացման վայրը նշված է` ք.Երևան, Նոր Նորք համայնք, Գյուրջյան փող, հ 6 շ., մինչդեռ թիվ 276325-16 զեկուցագրի հիման վրա զննումը իրականացվել է ք. Երևան, Գյուրջյան 35/3 հասցեում գործող դեղատնային կրպակում, որտեղ գործունեություն իրականացնելու լիցենզիա ընկերությանը չի տրամադրվել, ինչն էլ հանդիսանում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում, որի արդյունքում խախտվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված միայն լիցենզիայում նշված վայրում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու պահանջը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները և ղեկավարվելով 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Ե. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԵՂԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, Նոր Նորք համայնք, Գյուրջյան փող, հ 6 շ.) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2007 թվականի հունիսի 22-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Կ-XX-001056 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտումների պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Ե. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՊԵՂԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան