Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հոդ.51
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
08.02.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
08.02.2010
Дата вступления в силу
11.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

8 փետրվարի 2010 թ.
ք. Երևան

N 120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները`

(նախաբանը փոփ. 23.09.14 N 635-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հարկային մարմին դիմելու դեպքում` հարկ վճարողների հետ կնքել սույն հրամանի 1-ին կետով սահմանված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին օրինակելի ձևի պայմանագրեր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի հուլիսի 22-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներակայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 1964-Ն հրամանը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի հուլիսի 22-ի N 1964-Ն հրամանի համաձայն կնքված պայմանագրերը գործում են` մինչև համապատասխան պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը և պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում հարկ վճարողների կողմից կարող են ներկայացվել հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված հաշվետվությունների տեսակները:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2010 թ. փետրվարի 8-ի N 120-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ________

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ք. Երևան

 ___ _________________ 20 թ.

 

 

_______________________________________ (ՀՎՀՀ ___________), այսուհետ՝ «Հարկ վճարող», ի դեմս ___________-ի, որը գործում է __________________________ հիման վրա, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, այսուհետ՝ «Հարկային մարմին», ի դեմս _______________________________________________-ի, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20_____թ. ______________ N ________ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

(նախադասությունը փոփ. 23.09.14 N 635-Ն, 12.04.16 N 16-Ն)

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած Հարկ վճարողը կարող է Հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` Հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) N 2 հավելվածով սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված Հաշվետվությունները` եթե դրանք ներկայացված են Օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Սույն պայմանագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում Հարկ վճարողն իրավունք ունի դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվներ, դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ, ինչպես նաև Օրենքի N 4 հավելվածով հաստատված կարգին համապատասխան` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի հաշվառումն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

(1-ին կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

2. Սույն պայմանագրի համաձայն

1) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվություններ, հաշվարկներ, այլ փաստաթղթերը և տեղեկությունները և (կամ)

2) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում հարկային հաշիվներ և (կամ)

 3) հարկային մարմնից ստացած սերիա-համարներով Հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (այսուհետ` բիլինգային ծրագրով) դուրս են գրվում հարկային հաշիվներ և (կամ).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով վարում են առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքեր (այսուհետ` էլեկտրոնային գրքեր).

5) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կամ ներմուծողները հարկային մարմնից ստացված մուտքի անվանման և գաղտնաբառի միջոցով մուտք են գործում դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելու հատուկ համակարգչային ծրագիր (այսուհետ՝ «Վերոսիստեմ» համակարգ) և կատարում գրանցումներ:

Սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային եղանակով, եթե այդ եղանակով Հաշվետվությունների ներկայացումը պարտադիր է օրենքով և օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտերով: Սույն պայմանագրի հիման վրա Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը կարող է պայմանավորված լինել օրենքով սահմանված պարտադրանքով կամ Հարկ վճարողի Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացնելու ցանկությամբ:

Սույն պայմանագիրը կարող է օգտագործվել միայն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու համար, եթե օրենքին համապատասխան հարկ վճարողը պարտավոր չէ և չի ցանկանում Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Բիլինգային ծրագիր կիրառող անձանց կողմից, սույն պայմանագրին համապատասխան, սույն կետի 3-րդ ենթակետում նշված եղանակով կարող են դուրս գրվել հարկային հաշիվներ, եթե Հարկ վճարողը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N1504-Ն որոշմամբ սահմանված չափանիշները:

Սույն պայմանագիրը կարող է օգտագործվել միայն էլեկտրոնային գրքերի վարման համար, եթե օրենքին համապատասխան Հարկ վճարողը պարտավոր չէ և չի ցանկանում Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և դուրս գրել հարկային հաշիվներ:

(2-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

3. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ-որ սահմանված է «Հարկերի մասին» և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում:

4. Հարկային մարմինը հավաստում է, որ տնօրինում է Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունելու, էլեկտրոնային գրքերի վարման և ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման, հարկ վճարողների կողմից կիրառվող` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ` բիլինգային ծրագրի), ինչպես նաև «Վերոսիստեմ» համակարգի միջոցով, հարկային մարմնից ստացած սերիա-համարներով դուրսգրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկությունների ընդունման ծրագրերի:

(4-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

5. Հարկ վճարողը կարող է ներկայացնել Հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված Հաշվետվությունների տեսակները և (կամ) էլեկտրոնային եղանակով դուրս գրել հարկային հաշիվներ և (կամ) վարել էլեկտրոնային գրքեր:

6. Սույն պայմանագրի կնքվելուց հետո Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկ վճարողին է տրամադրում օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը (Login&Password)` առձեռն փակ ծրարով: Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը կիրառվում է Էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային գրքերի վարման և ինտերնետային հարկային հաշիվների դուրս գրման համար` Հարկ վճարողի ներկայացուցչի կողմից համապատասխան համակարգ մուտք գործելու համար:

7. Կողմերն ընդունում են, որ բոլոր լիազորված անձանց սույն պայմանագրի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչը որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված և (կամ) կնիքով վավերացված փաստաթուղթը: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են բնօրինակներ և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում և վեճերի քննարկման մինչդատական վարույթում:

8. Կողմերն ընդունում են, որ էլեկտրոնային համակարգում օգտագործվող մուտքի անունն ու գաղտնաբառը և լիազորված անձանց սույն պայմանագրի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային թվային ստորագրությունները բավարար են էլեկտրոնային փաստաթուղթ ներկայացնողին նույնականացնելու, Հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ու դրանք երրորդ անձանց կողմից չթույլատրված գործողություններից ու միջամտություններից պաշտպանելու համար:

9. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացնելը Հարկ վճարողին իրավունք է տալիս Հարկային մարմին չներկայացնել այդ Հաշվետվությունները թղթային եղանակով, իսկ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների մասով համապատասխան իրավական ակտերով սահմանված դեպքերում` չներկայացնել դուրսգրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ (տեղեկանք): Հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային հայտի հիման վրա Հարկային մարմնում հաշվառված Էլեկտրոնային գրքերի վարումը Հարկ վճարողին իրավունք է տալիս համապատասխան առաքման վայրերի և առաքման կետերի համար չվարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքեր թղթային եղանակով: Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելը հարկ վճարողին իրավունք է տալիս պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտում չլրացնել պահանջվող դրոշմապիտակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (5-9-րդ կետեր):

(9-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

10. Կողմերն ընդունում են, որ Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացման պահ է համարվում.

1) հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի մասով` հաշվետվությունների ընդունման համակարգի կողմից Հարկ վճարողին ավտոմատ ուղարկվող անդորրագրի (ծանուցման) մեջ նշված օրն ու ժամը,

2) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում դուրսգրվող հարկային հաշիվների մասով` հարկային հաշիվը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացման օրը, ժամը և րոպեն,

3) բիլինգային ծրագրով դուրսգրված հարկային հաշիվների մասով, այդ հարկային հաշիվներում արտացոլված` սահմանված տեղեկությունների Հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ մուտքագրման օրը, ժամը և րոպեն,

4) էլեկտրոնային գրքերում առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի ուղեկցող փաստաթղթերի (այսուհետ` ուղեկցող փաստաթղթերի) գրանցումը (հաշվառումը) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հաստատելու օրը, ժամը և րոպեն,

5) «Վերոսիստեմ» համակարգի միջոցով գրանցումների կատարման մասով՝ սահմանված տեղեկությունների Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ մուտքագրման օրը, ժամը և րոպեն:

(10-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

11. Կողմերն ընդունում են, որ օգտագործվող մուտքի անունի ու գաղտնաբառի միջոցով էլեկտրոնային համակարգում մուտքագրած` լիազորված անձը իրավունք ունի կատարել այն գործողությունները (հաշվետվությունների ներկայացում, հարկային հաշիվների դուրսգրում կամ առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի գրանցում, դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տեղեկությունների գրանցում), որոնց լիազորությունը ներկայացվել է Հարկ վճարողի կողմից: Հարկ վճարողի ներկայացուցիչների վերաբերյալ սույն պայմանագրով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը, ներկայացուցիչներից յուրաքանչյուրի լիազորության շրջանակները, ներկայացուցիչների փոփոխությունները, յուրաքանչյուր ներկայացուցչի լիազորության շրջանակները և դրանց փոփոխությունները, անձանց լիազորության դադարեցումն իրականացվում է Հարկ վճարողին սպասարկող հարկային մարմին ներկայացվող գրություններով, որոնք համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

(11-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

12. Սույն պայմանագիրն անհատույց է:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում, էլեկտրոնային գրքերը վարվում, իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային թվային ստորագրության, մուտքի անունի և գաղտնաբառի (Login&Password) միջոցով Հարկային մարմնի համապատասխան համակարգ մուտք գործելու և այդ համակարգում Հաշվետվությունները, ուղեկցող փաստաթղթերի և օգտագործված դրոշմապիտակների հաշվառման համար պահանջվող տվյալները կամ հարկային հաշիվները ձեռքով կամ Հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվառման (այդ թվում` հաշվապահական հաշվառման) ծրագրից տվյալները Հաշվետվության կամ հարկային հաշվի ձևի մեջ փոխանցելու միջոցով լրացնելու միջոցով:

(13-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

14. Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, էլեկտրոնային գիրք վարողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

15. Հաշվետվությունների ներկայացման և (կամ) էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման և (կամ) էլեկտրոնային գրքերի վարման և (կամ) դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումների կատարման համար Հարկ վճարողը ապահովում է հետևյալ անհրաժեշտ տեխնիկական պայմանները`

1) 128 Կբիթ/վրկ և ավելի արագությամբ ինտերնետային կապ,

2) Intel Pentium III պրոցեսորին համարժեք կամ ավելի հզոր պրոցեսորով, 512 MB կամ ավելի մեծ ծավալով գործառնական հիշողությամբ, 50 Gb և ավելի տարողությամբ կոշտ սկավառակով և DVD-սարքավորված համակարգիչ:

3) Windows XP, Vista գործառնական համակարգի, Internet Explorer կամ Mozilla Firefox ծրագիր ու Adope Acrobat Reader կամ Adope Acrobat Professional ծրագրերի առկայություն,

4) «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ից (ՀՎՀՀ` 02707093) ստացված էլեկտրոնային թվային ստորագրություն,

5) Հարկային մարմնից ստացված օգտվողի մուտքի անունի և գաղտնաբառի առկայություն:

(15-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

16. Հաշվետվությունները, հարկային հաշիվները և էլեկտրոնային գրքերի հաշվառման հայտերը վավերացվում են համապատասխան լիազորություն ունեցող անձանց ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ:

17. Սույն պայմանագիրը կքված է համարվում դրա բոլոր հավելվածներով: Սույն պայմանագրի որևէ (ցանկացած) հավելված կիրառվում է, եթե պայմանագրի համաձայն դրա գործողությունը համապատասխան հավելվածին վերաբերվող մասով կասեցված չէ:

18. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N1504-Ն որոշմանը և սույն պայմանագրի հավելված 1-ին համապատասխան: Հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրումը իրականացվում է ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N1504-Ն որոշմանը և սույն պայմանագրի հավելված 2-ին համապատասխան: Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի գրանցումն իրականացվում է սույն պայմանագրի հավելված 3-ին համապատասխան: Ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին էլեկտրոնային եղանակով գրանցումները կատարվում են սույն պայմանագրի հավելված 4-ին համապատասխան:

(18-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հարկ վճարողն իրավունք ունի`

1) էլեկտրոնային եղանակով Հաշվետվությունները ներկայացնել անձամբ` (անհատ ձեռնարկատերերը), կազմակերպության ղեկավարի, կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձի (անձանց) միջոցով,

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ էլեկտրոնային Հաշվետվությունները ներկայացնող, էլեկտրոնային գրքերը վարող, էլեկտրոնային գրանցումները կատարող կամ դուրսգրվող հարկային հաշիվները վավերացնելու իրավասություն ունեցող անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ ստանալ,

3) պահանջել, որ Հաշվետվությունը ներկայացված, էլեկտրոնային գիրքը հաշվառված, իսկ հարկային հաշիվը վավերացված համարվի իր նշված անձի կամ անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում:

(19-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

20. Սույն պայմանագիրը կնքելու նպատակով հարկ վճարողը պարտավոր է`

1) ներկայացնել Հարկ վճարողի պետական գրանցման վկայականի պատճենը,

2) ներկայացնել Հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` պայմանագիր կնքելու, ինչպես նաև մուտքի անունի և գաղտնաբառի օգտագործման և դրանք Հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու մասին,

3) ներկայացնել սույն կետի 2-րդ ենթակետում նշված լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում) պատճենը:

21. Հարկ վճարողը պարտավոր է`

1) սույն պայմանագրի կնքման նպատակով, ինչպես նաև լիազոր անձանց փոփոխման դեպքերում հարկային մարմնին տրամադրել այն անձանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարները, էլեկտրոնային ստորագրության հավաստագրերը և ստորագրության ստուգման տվյալները, որոնք իրավունք ունեն Հարկ վճարողի անունից ներկայացնել հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր, էլեկտրոնային գրքերի հաշվառման հայտեր, ԱԱՀ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով դուրս գրել (վավերացնել) հարկային հաշիվներ: Լիազոր անձին վերաբերվող տվյալները, էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը և ստորագրման տվյալները Հարկային մարմին ներկայացվում է մինչև Հաշվետվության ներկայացման, էլեկտրոնային գրքի հաշվառման հայտի ներկայացման կամ հարկային հաշվի դուրսգրման ժամանակ այդ անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրության առաջին անգամ կիրառումը.

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ Հաշվետվությունը կամ էլեկտրոնային գրքի հաշվառման հայտը կամ հարկային հաշիվը վավերացնելու լիազորություն ունեցող անձի (անձանց) փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել Հարկային մարմնին.

3) լիազոր անձի (անձանց) էլեկտրոնային ստորագրության հավաստագրի կամ Հարկ վճարողի հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում 1-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հարկային մարմնին.

4) ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում Հաշվետվությունները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկների և գրանցման հայտի, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել թղթային կրիչով, հարկային հաշիվները դուրս գրել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ, իսկ ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը վարել հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) համապատասխան գրքերում:

(21-րդ կետը խմբ. 26.12.12 N 445-Ն)

22. Հարկային մարմինն իրավունք չունի չընդունել այն Հաշվետվությունները, որոնք ներկայացված են`

1) հարկ վճարողի լիազորված անձանց կողմից,

2) եթե Հաշվետվությունները ներկայացված են օրենքով սահմանված և սույն պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:

23. Հարկային մարմինը պարտավոր է`

1) ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված Հաշվետվությունների տվյալների, էլեկտրոնային գրքերի, հարկային հաշիվների, էլեկտրոնային գրանցումների պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված Հաշվետվությունները, էլեկտրոնային գրքերը և հարկային հաշիվները պահպանվում են թղթային կրիչի վրա լրացվող այդպիսի փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված` համապատասխան ժամկետներում.

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ տրամադրել, եթե Հարկ վճարողի կողմից ներկայացվել է դիմում: Նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` դիմումի և սույն պայմանագրի 20-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա դիմումի ներկայացման օրվա ընթացքում.

3) ցանկացած պահին հաշվետվություն ներկայացնելու, էլեկտրոնային գիրք վարելու, հարկային հաշիվ դուրս գրելու, էլեկտրոնային գրանցումներ կատարելու հնարավորությունը մշտապես պահպանելու համար ապահովել համապատասխան համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների, էլեկտրոնային գրքերի կամ հարկային հաշիվների ձևերի փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում կամ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում, էլեկտրոնային գրքերի ձևերում և լրացման կարգերում, Հարկային հաշիվների ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում համապատասխան համակարգում կատարել համապատասխան փոփոխություններ.

5) թղթային կրիչով ներկայացված Հաշվետվությունները, ներառյալ` դուրսգրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը 15-օրյա ժամկետում տեղադրել հաշվետվությունների ներկայացման համակարգում:

(23-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

 

IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

25. Հարկ վճարողն է պատասխանատվություն կրում իր մուտքի անունի և գաղտնաբառի (Login&Password) օգտագործման անվտանգության և գաղտնիության համար:

26. Հարկային մարմինը պատասխանատու չէ էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի, ինչպես նաև ինտերնետ կապի կամ հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման հետևանքով հարկային հաշիվները ժամանակին դուրս չգրելու կամ էլեկտրոնային գրքերում ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը, ինչպես նաև էլեկտրոնային գրանցումները ժամանակին չկատարելու համար: Հարկային մարմինը պատասխանատու չէ ինտերնետ կապի խափանման կամ անբավարար որակի, էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով Հաշվետվությունների ժամանակին չներկայացման, էլեկտրոնային գրքերում ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը, ինչպես նաև էլեկտրոնային գրանցումները ժամանակին չկատարելու կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, մուտքի անունի կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունների պատշաճ կերպով և սահմանված ժամկետում չներկայացնելու համար, այլ անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև էլեկտրոնային գրքերը այլ անձանց կողմից վարելու համար:

(26-րդ կետը լրաց. 23.09.14 N 635-Ն)

27. Հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով և բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:

28. Սույն պայմանագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների չկատարման դեպքում առաջացած հետևանքների պատասխանատվությունը կրում է Հարկ վճարողը:

 

V. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

29. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:

 

VI. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

30. Սույն պայմանագրով նախատեսված և Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:

31. Սույն պայմանագիրը լրացվում է Հարկային մարմնի համապատասխան գրասենյակում, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

32. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի կողմից ստորագրվելու (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:

33. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Սույն պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

35. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված`

1) հաշվետվությունների ներկայացման մասով` այն պահից, որ պահից օրենքով պարտավոր չէ ներկայացնել և դադարեցնում է Հաշվետվությունները էլեկտրոնային ձևով ներկայացնելը,

2) ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման մասով` դադարում է համարվել ավելացված արժեքի հարկ վճարող,

3) հարկ վճարողը գրավոր տեղեկացնում է հարկային մարմնից ստացած սերիա-համարներով բիլինգային ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը դադարեցնելու մասին:

4) հարկ վճարողը ներկայացնում է իր բոլոր առաքման վայրերի ու բոլոր առաքման կետերի էլեկտրոնային գրքերը հաշվառումից հանելու մասին էլեկտրոնային հայտ:

Ժամանակի ընթացքում գործում են պայմանագրի այն դրույթները, որոնց կիրառումը չի հակասում իրավական ակտերին:

36. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված`

1) հաշվետվությունների ներկայացման մասով` այն պահից, որ պահից օրենքի համաձայն հարկ վճարողը պարտավոր է Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով,

2) ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման մասով` այն պահից, որ պահից հարկ վճարողը օրենքի համաձայն կրկին համարվում է ԱԱՀ վճարող,

3) հարկ վճարողը գրավոր տեղեկացնում է հարկային մարմնից ստացած սերիա-համարներով բիլինգային ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման եղանակը կիրառելու մասին,

4) հարկ վճարողը ներկայացնում է իր որևէ առաքման վայրի և (կամ) որևէ առաքման կետի էլեկտրոնային գիրքը հաշվառելու մասին էլեկտրոնային հայտ:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԱՅԼ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

___________________________________

(հարկ վճարողի անվանումը)

Վերադաս հարկային մարմին

_______________________________

(գտնվելու վայրը)

_____________________________

(գտնվելու վայրը)

___________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

_________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

_________________________________

(ստորագրություն)

________________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

(հավելվածը խմբ. 10.07.12 N 211-Ն, 26.12.12 N 445-Ն, փոփ., լրաց. 23.09.14 N 635-Ն, փոփ. 12.04.16 N 16-Ն)

 

 

Հավելված 1

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

_____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

1. ԱԱՀ վճարողը իրական ժամանակում ինտերնետային կապի միջոցով հարկային հաշիվները (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս է գրում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N1504-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը ընդունում է դրանք, եթե հարկային հաշիվները դուրս են գրված Որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումը հարկ վճարողը իրականացնում է համապատասխան համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը ներբեռնում և տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից:

3. Ծրագիրը, առաջին անգամ գործարկվում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի անվանման (login, user name) և գաղտնաբառի (password) մուտքագրումից հետո:

4. Ծրագրի միջոցով հարկային հաշվում լրացվում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված` ծախսը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներով սահմանված տվյալները և վավերապայմանները, հարկ վճարողին անհրաժեշտ այլ տվյալները:

5. Լրացված ինտերնետային հարկային հաշիվը ստանում է սերիա-համար վավերացվելու դեպքում:

6. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ դուրս են գրվում այն անձանց միջոցով, որոնք ներկայացվել են հարկային մարմին` որպես հարկային հաշիվներ վավերացնելու իրավասություն ունեցող անձինք և որոնց էլեկտրոնային ստորագրությունը գրանցված է հարկային մարմնում: Ինտերնետային հարկային հաշիվներ վավերացվում են հարկ վճարողի կողմից լիազորված իրավասու անձին (անձանց) և նրա (նրանց) էլեկտրոնային ստորագրությամբ (ստորագրություններով):

7. Էլեկտրոնային հարկային հաշվի ստացումը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում հարկ վճարողը այդ հարկային հաշվի վերաբերյալ Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին չի ներկայացնում: Էլեկտրոնային հարկային հաշվի ստացման վավերացումը միաժամանակ դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կապի միջոցով ստացված էլեկտրոնային հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում:

8. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Հարկային մարմինն իրավունք ունի` չընդունել էլեկտրոնային եղանակով դուրս գրված այն հարկային հաշիվները, որոնք`

1) վավերացվել են սույն Հարկ վճարողի կողմից չլիազորված անձի (անձանց) կողմից,

2) եթե հարկային հաշիվները դուրս են գրվել և վավերացվել Որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ:

(հավելվածը խմբ. 10.07.12 N 211-Ն)

 

 

Հավելված 2

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

_____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

1. ԱԱՀ վճարողը պարտավորվում է հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով դուրս գրել հարկային հաշիվներ համակարգչային հատուկ ծրագրերի (այսուհետ` բիլինգային ծրագրեր) միջոցով` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել դրանք` եթե դրանք դուրս են գրված Որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Սույն պայմանագրի 1.1 կետով նախատեսված Հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրող ԱԱՀ վճարողը հավաստում է, որ

1) կիրառում է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման հատուկ ծրագիր (ծրագրեր),

2) իր կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թվաքանակը գերազանցում է հազար հատը:

3. Բիլինգային համակարգի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը հարկային մարմին ներկայացված լինելու դեպքում բիլինգային համակարգ կիրառողի կողմից այդ հարկային հաշիվների վերաբերյալ Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում: Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կապի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում:

4. ԱԱՀ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ, որը պետք է գրանցված լինի հարկային մարմնում որպես հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրություն:

5. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվները համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշիվները էլեկտրոնային կամ թղթային ձևով տրամադրվել են ապրանքներ ձեռքբերողներին (ծառայություններ ստացողներին), թե ոչ:

6. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգչային ծրագրերի միջոցով հարկային հաշիվների դուրս գրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքը իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ` օպտիկա-մանրաթելային կապով), եթե հարկ վճարողը ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը:

(հավելվածը խմբ. 10.07.12 N 211-Ն)

 

 

Հավելված 3

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

_____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) N 4 հավելվածով նախատեսված ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային հաշվառում է համարվում օրենքի 4-րդ հավելվածով սահմանված կարգին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի (այսուհետ` էլեկտրոնային գիրք) վարումն առանց թղթային կրիչի` էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ:

2. Ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային գրքերի համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցում և ինտերնետային ցանցից դուրս ռեժիմներում: Ծրագրի գործարկումը (ակտիվացումը), էլեկտրոնային գրքի (գրքերի) գրանցումը, էլեկտրոնային գրքերի վարման դադարեցումը, վերագրանցումը, համապատասխան հայտերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը և էլեկտրոնային գրքերում ուղեկցող փաստաթղթերի գրանցման հաստատումը կատարվում են ինտերնետային ցանցում ռեժիմում (ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում), իսկ ծրագրով նախատեսված մյուս գործառույթները կարող են իրականացվել նաև ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում:

4. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում): Ծրագիրը համակարգչում առաջին անգամ գործարկելու (ակտիվացնելու) համար պահանջում է ինտերնետային ցանցում ռեժիմում մուտքագրել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), օգտվողի մուտքի անունը (login) և գաղտնաբառը (password):

5. Հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից (որոնց համար սահմանված կարգով ներկայացված էլեկտրոնային հայտով գրանցել է էլեկտրոնային գիրք) ապրանքի, արտադրանքի (այսուհետ` ապրանք) առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում օրենքի N 4 հավելվածին համապատասխան պարտավոր է ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը սույն կարգին համապատասխան վարել բացառապես այդ առաքման վայրի կամ կետի համար գրանցված էլեկտրոնային գրքում:

6. Մինչև ապրանքների, արտադրանքի փաստացի առաքումը կամ տեղափոխումը ուղեկցվող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըստ առաքման կամ տեղափոխման հաջորդականության, համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է ուղեկցող փաստաթղթերի հաշվառման համար օրենքի N 4 հավելվածով պահանջվող գրանցումները, որոնք հաստատվում են ինտերնետային ցանցում ռեժիմում: Համակարգում գրանցումները հաշվառված լինելու մասին ծանուցումը վկայում է ուղեկցող փաստաթղթերի` օրենքի N 4 հավելվածին համապատասխան հաշվառված լինելու մասին:

(հավելվածը խմբ. 10.07.12 N 211-Ն)

 

Հավելված 4

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

_____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումներ (այսուհետ՝ գրանցումներ) կատարում են՝

1) այդպիսի ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք՝ մինչ այդ ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչ ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը),

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ նախկինում իրենց կողմից ներկայացված դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալների ճշգրտման անհրաժեշտության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցում են հետևյալ տեղեկությունները.

1) ապրանքի ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (ծածկագրի նիշերի այն քանակությամբ, որը սահմանված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով),

2) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) ապրանքատեսակի անվանումը,

4) ապրանքի ենթատեսակը (նկարագիրը),

5) ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) պիտանելիության ժամկետի ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

7) տվյալ ապրանքատեսակի վրա փակցված դրոշմապիտակների սերիաները և հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով),

8) դրոշմապիտակների քանակը:

3. Տեղեկությունները գրանցվում են էլեկտրոնային եղանակով «Վերոսիստեմ» համակարգում (Համակարգ)՝ tax-stamp.taxservice.am կայքի հասցեով:

4. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կամ ներմուծողները (այսուհետ՝ արտադրողները կամ ներմուծողները) «Վերոսիստեմ» համակարգ մուտք են գործում մուտքի անվանման և գաղտնաբառի միջոցով:

5. «Վերոսիստեմ» համակարգ մուտք գործելու համար անվանում և գաղտնաբառ տրամադրվում է փակ ծրարով՝

1) սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դրոշմապիտակների հայտ ներկայացրած արտադրողներին և ներմուծողներին՝ հայտով պահանջված դրոշմապիտակների հետ միասին,

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, վերջիններիս կողմից հարկային կամ մաքսային մարմին նախկինում իրենց կողմից ներկայացված դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալների ճշգրտում կատարելու և (կամ) ստացված դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմնի կողմից նախատեսված արտադրատեսակի փոխարեն այլ արտադրատեսակին փակցված լինելու վերաբերյալ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում:

6. Արտադրողը կամ ներմուծողը ծրարով ստացված գաղտնաբառը փոխում է առաջին անգամ «Վերոսիստեմ» համակարգ մուտք գործելու ժամանակ:

7. Տեղեկությունների գրանցումները կատարվում են առանձին էջում: Գրանցումներ կատարելուց հետո տվյալ ապրանքին Համակարգի կողմից տրվում է համարանիշ: Տեղեկությունների ներկայացման պարբերականությունը և ներկայացման դեպքերի թիվը արտադրողը կամ ներմուծողը որոշում է ինքնուրույն:

8. Արտադրողը իրացվող՝ անհրաժեշտ համարանիշով ապրանքի համար նշում է այն դրոշմապիտակների քանակը, որոնք փաստացի փակցվել են տվյալ ապրանքատեսակի վրա:

9. Տեղեկությունների գրանցումներն ավարտվելուց հետո գրանցումների դեպքը Համակարգի կողմից համարակալվում է: Գրանցումների դեպքի համարը կարող է օգտագործվել հաշվառման և նախկինում կատարված գրանցումների ճշգրտման նպատակներով:

10. Նախկինում կատարված՝ տեղեկությունների գրանցումների ճշգրտման դեպքում ընտրվում է ճշգրտման ենթակա դեպքի համարը և համակարգի կողմից ներկայացված այդ գրանցումներում կատարվում են ճշգրտումներ: Գրանցումների ճշգրտման դեպքում՝ փոփոխություններ են կատարվում միայն գրանցումների այն տողերում, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ:

11. Տեղեկությունների գրանցումների ճշգրտումներ չեն կատարվում, եթե դրանք վերաբերում են ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանին:

(հավելվածը լրաց. 23.09.14 N 635-Ն)

 

(հավելվածը խմբ. 10.07.12 N 211-Ն, 26.12.12 N 445-Ն, փոփ., լրաց. 23.09.14 N 635-Ն, փոփ. 12.04.16 N 16-Ն)