«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17 հունիսի 2016 թ. |
N 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին.
1) ապահովել սույն հրամանից բխող փոփոխությունները իրենց ստորաբաժանումների աշխատանքային ձեռնարկներում և ուղեցույցներում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային երթևեկության սպասարկման և օդանավակայանների սերտիֆիկացման վարչության պետին.
1) ապահովել սույն հրամանի բխող տեղեկատվության հրապարակումը Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված 1 |
«Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է թռչող սարքերով Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման ընթացակարգերը:
2. Կարգի իմաստով.
1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում.
ա. գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար թռիչքները,
բ. դիտարկումների համար թռիչքները,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկ»-ով սահմանված թռիչքները,
դ. օդապարիկներով, սավառնակներով, դելտապլաններով, պառապլաններով, դիրիժաբլներով և հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները.
2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների համար սահմանված մասնագիտական գիտելիքների և հմտությունների ուսուցման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով, օդապարիկներով, սավառնակներով և դիրիժաբլներով իրականացվող թռիչքները: Դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում կամ ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում` թռիչքային պատրաստվածության թռիչքների և աերոդրոմային վարժանքների միջոցով:
2. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Թռչող սարք շահագործողը պատասխանատու է տվյալ սարքի անվտանգ թռիչքային, տեխնիկական շահագործման համար` թռչող սարքը արտադրողի կողմից սահմանված պահանջների չափանիշներին համապատասխան:
4. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված թռչող սարքերով:
5. Հատուկ բնույթի թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ (աերոբատիկ) վարժություններ:
6. Գյուղատնտեսության և շինարարության կարիքների, դիտարկումների համար, ինչպես նաև օդապարիկներով, դիրիժաբլներով, սավառնակներով թռիչքներ իրականացնող մարմինները, կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք թռիչքներից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն):
7. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ով սահմանված օդաչուի կամ օդաչուների համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում` հեռակառավարող անձի տվյալները.
2) օդանավ շահագործողի վկայականը, կամ թռչող սարքի գրանցման, կամ հաշվառման վկայականը.
3) թռչող սարքի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը, եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ թռչող սարքի սեփականատեր.
4) թռչող սարքի տիպի կամ նմուշի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից.
5) թռչող սարքի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կամ տվյալ թռչող սարքը արտադրող կազմակերպության կողմից.
6) տեղեկատվություն` տվյալ թռիչքների ընթացքում, թռչող սարքի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.
7) թռչող սարքի արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը, եթե այդ թռչող սարքի վերաբերյալ չկան լիարժեք տեղեկություններ.
8) թռիչքների ծրագիրը.
9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.
10) ավիացիոն անվտանգության ծրագիրը:
8. Անհրաժեշտության դեպքում` Գլխավոր վարչության պահանջով դիմողը ապահովում է թռչող սարքի ֆիզիկական վիճակի ուսումնասիրությունը Գլխավոր վարչության կողմից:
9. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների կողմից հարցում է կատարվում վկայական տվող պետության ավիացիոն իշխանություններին` տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության, թռչող սարքի գրանցման (հաշվառման), օդանավին, օդանավ շահագործողին տրված վկայականների (թույլտվությունների) վավերականությունը ճշտելու նպատակով:
10. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է Գլխավոր վարչության կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:
11. Հայտը մերժվում է`
1) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա.
2) եթե Կարգի 9-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
12. Թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք տվյալ թռիչքների վերաբերյալ` նշելով թռիչքի իրականացման շրջանները կամ թռիչքային սխեմաները, սկիզբը և ավարտը տեղեկացնում են թռիչքից 2 ժամ առաջ օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնին, որը ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին: Օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնը ստանալով վերոնշյալ տեղեկատվությունը այն տրամադրում է նաև օդային երթևեկության սպասարկման թռիչքների ղեկավարին և կենտրոնական կարգավարական ծառայությանը: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում վերը նշված մարմինների կողմից ներկայացվում են առարկություններ, որ առկա են թռիչքը խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին անհապաղ տեղեկացվում է դիմողին և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը:
13. Օդապարիկներով, դիրիժաբլներով և սավառնակներով թռիչքների պահանջները սահմանվում են Գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով հաստատված ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW) և Գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով հաստատված «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ կանոնակարգերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկ»-ով թռիչքներ իրականացնող մարմինները տվյալ թռիչքն իրականացնելուց անմիջապես առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն օդային տարածքի կազմակերպման միավորներին, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմիններին և հակաօդային պաշտպանության ուժերին: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները` տվյալ թռիչքի օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
15. Սպորտային և սիրողական նպատակով դելտապլաններով, պառապլաններով, և հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սահմանված` չկառավարվող օդային տարածքում կամ Գլխավոր վարչության կողմից հատկացված օդային տարածքներում` պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ նշված թռիչքների համար արգելված օդային տարածքներում: Թռիչքների մասին տեղեկացումը թռչող սարքի շահագործողի կողմից իրականացվում է սույն կարգի Ձև 5-ով պահանջվող տեղեկությունների ցանկի համաձայն, թռիչքից 2 ժամ առաջ օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնին, որը ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին: Օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնը ստանալով վերոնշյալ տեղեկատվությունը այն տրամադրում է նաև օդային երթևեկության սպասարկման թռիչքների ղեկավարին և կենտրոնական կարգավարական ծառայությանը: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում վերը նշված մարմինների կողմից ներկայացվում են առարկություններ, որ առկա են թռիչքը խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին անհապաղ տեղեկացվում է դիմողին և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը:
16. Հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները, Զվարթնոց, Շիրակ և Էրեբունի աերոդրոմների թռիչքի/վայրէջքի ուղղություններով տեղորոշիչ կետից մինչև 7 կմ հեռավորություն և անմիջապես օդանավակայանի տարածքում կարող են իրականացվել միայն Գլխավոր վարչության կողմից հատուկ թույտվության առկայության դեպքում:
17. Կառավարվող և չկառավարվող օդային տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգերով (մինչև 5 կգ քաշ ունեցող) թռիչքները կարող են իրականացվել ոչ ավելի քան 50 մետր (հարաբերական բարձրություն), առանց Գլխավոր վարչություն հայտ ներկայացնելու և սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկացմանը:
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
18. Ուսումնական թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները կամ համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք սույն կարգի Ձև 2-ով ուսումնական թռիչքները սկսելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ հայտ են ներկայացնում Գլխավոր վարչություն` դրա մեջ նշելով թռիչքների կատարման ընդհանուր ժամանակահատվածը` ըստ ուսումնական տարվա պլանի, թռիչքների կատարման համար նախատեսված օդային տարածքը և օգտագործվող աերոդրոմները, օդանավերի տիպը և քանակը, թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները:
19. Հայտին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) ուսումնական թռիչքներ իրականացնող օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների տվյալները (Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ով սահմանված համապատասխան վկայականները և բժշկական սերտիֆիկատները).
2) ուսումնական թռիչքներում նախատեսված ուսանող-օդաչուների ցուցակը.
3) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում).
4) օդանավի գրանցման վկայականը.
5) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիր, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը.
6) օդանավի տիպի սերտիֆիկատը.
7) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը.
8) օդանավն արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը.
9) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.
10) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.
11) թռիչքների իրականացման ուսումնական ծրագիրը.
12) ավիացիոն անվտանգության ծրագիրը:
20. Ուսումնական թռիչքների իրականացման ծրագրերը մշակում են համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատությունները կամ ֆիզիկական անձինք և հաստատվում են Գլխավոր վարչության կողմից:
21. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում թռիչքային անձնակազմի անդամների (օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների) Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ով սահմանված բժշկական սերտիֆիկատի գործունեության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամների վկայականի գործունեության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի հետ և դրանց գործունեության ժամկետի վրա` ԻԿԱՕ-ի Հավելված 1 պահանջների համաձայն:
22. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է Գլխավոր վարչության կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:
23. Հայտը մերժվում է`
1) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա.
2) եթե Կարգի 9-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
24. Ուսումնական թռիչքները իրականացվում են օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:
25. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, ինչպես նաև տվյալ թռիչքը իրականացնող օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի կողմից տրված թռիչքային պլանով նախատեսված օդային տարածքում:
26. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան երեք օդաչու-ուսանողներ:
27. Ուսումնական թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:
28. Օդաչու-ուսանողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել միայն օդաչու- հրահանգչի կամ օդաչու-քննողի ներկայության դեպքում:
29. Եթե թռիչքները իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս պետք է տեղեկացնի օդային երթեևեկության մարմիններին թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ, քան 30 րոպե ժամանակահատվածում` կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել լրացուցիչ վթարափրկարարական միջոցառումներ:
30. Եթե թռիչքները իրականացվելու են կառավարվող օդային տարածքում ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:
Ձև N 1
Form N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION
ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցները
Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)
ICAO three-letter designator code of the air operator (if available)
_________________________________________________________________________________
3. Օդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft_________________________________________________________
4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը
Aircraft type, nationality and registration marks, and the quantity
_________________________________________________________________________________
5. Թռիչքի նպատակը
Purpose of flight
6. Թռիչքի կատարման ամսաթիվը, ժամը,
Date and time of flight operation
________________________________________________________________________________
7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը (ները)
Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing
_________________________________________________________________________________
8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները
Minimum and maximum flight altitudes
_________________________________________________________________________________
9. Օդանավի անձնակազմի տվյալները և
օդանավի ստանդարտ սարքավորումները
Aircraft crew data and standard equipment of the aircraft
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
(Position, name, surname of CEO of the airo perator or its representative)
Ստորագրություն_________Signature Կնիք (առկայության դեպքում) / Seal (if available)
Ամսաթիվ________________Date
Ձև N 2
Form N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION
ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION IN THE REPUBLIC OF ARMENIA
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցները
Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)
ICAO three-letter designator code of the air operator (if available).
_________________________________________________________________________________
3. Օդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft_________________________________________________________
4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը
Aircraft type, nationality and registration marks, and the quantity
_________________________________________________________________________________
5. Թռիչքի նպատակը
Purpose of flight
6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը, (սկիզբը` ամիսը, տարին, ավարտը` ամիսը, տարին)
Period of flights (start: month, year and end: month, year)
________________________________________________________________________________
7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը (ները)
Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing
_________________________________________________________________________________
8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները
Minimum and maximum flight altitudes
_________________________________________________________________________________
9. Օդանավի անձնակազմի տվյալները և
օդանավի ստանդարտ սարքավորումները
Aircraft crew data and standard equipment of the aircraft
_________________________________________________________________________________
(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
(Position, name, surname of CEO of the air operator or its representative)
Ստորագրություն_________Signature Կնիք (առկայության դեպքում) / Seal (if available)
Ամսաթիվ________________Date
Ձև N 3
Form N 3
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ---
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
PERMISSION-----
FOR SPECIAL FLIGHTS OPERATION
Օդանավ շահագործող` |
------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------- ------------------------------- ------------------------------- -------------------------------
-------------------------------
-------------------------------
-------------------------------------
-------------------------------------
--------------------------------
-------------------------------- |
Ձև N 4
Fօrm N 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ-----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
PERMISSION----
FOR TRAINING FLIGHTS OPERATION
Օդանավ շահագործող` Կ.Տ. |
------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------ ------------------------------------- ------------------------------------- ------------------------------------- ------------------------------- -------------------------------
-------------------------------
-------------------------------
-------------------------------
-------------------------------
-------------------------------------
-------------------------------------
--------------------------------
--------------------------------
|
Ձև N 5
Ց Ա Ն Կ
ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Թռչող սարքի շահագործողի տվյալները (անուն, ազգանուն).
2. Կապի բոլոր միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ*, արտակարգ դեպքերի համար հեռախոսահամար).
3. Թռչող սարքի տիպը.
4. Թռիչքի նպատակը.
5. Թռիչքի օդային տարածքը.
6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).
7. Թռիչքի նվազագույն և առավելագույն բարձրությունները:
*սույն տեղեկությունը տրամադրվում է առկայության դեպքում, ելնելով շահագործողի շահերից:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|