Գլխավոր տեղեկություն
Номер
N 874-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2016-30.01.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.04/30(474).1 Հոդ.302.4
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
19.09.2013
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
19.09.2013
Дата вступления в силу
14.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2013 թ. 

ք. Երևան

N 874-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 372-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը» (այսուհետ՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ») համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանը։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։

 

  Վ. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. սեպտեմբերի 19-ի

N 874-Ն հրամանի

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

ՀԴ-011-2013

(հավելվածը փոփ. 22.06.16 N 613-Ն)