«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
4 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6024 -րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 2008 թ.նոյեմբերի 4-ի թիվ 17-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) անձնական գործերը վարելու կարգը:
2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:
3. Անձնական գործը վարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում):
4. Քաղաքացիական ծառայողի համար վարվում է միայն մեկ անձնական գործ:
5. Անձնական գործի վարումը սկսվում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:
6. Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև 1):
7. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմումը.
2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
3) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը.
4) անձնական թերթիկը (Ձև 2), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ` անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:
Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ.
5) 3X4 սմ չափսի 2 լուսանկար.
6) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է:
Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.
7) սոցիալական քարտի պատճենը.
8) անձնագրի, զինվորական գրքույկի և կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, օրենսդրությամբ նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (Ձև 3) («Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի համաձայն պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարությունը լրացնում են ըստ Ձև 4-ի).
10) դատվածության մասին տեղեկանքը.
11) քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի քաղվածքը.
12) քաղաքացիական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.
13) փորձաշրջան անցնելու մասին իրավական ակտի պատճենը.
14) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտերի պատճենները.
15) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով տրված գույքի և եկամուտների հայտարարագրման մասին տեղեկանքը.
16) աշխատանքային գրքույկը.
17) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.
18) քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու մասին ատեստավորման թերթիկի և համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենները.
19) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.
20) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները.
21) ժամկետային աշխատանքային պայմանագիրը.
22) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.
23) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով.
24) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.
25) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.
26) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.
27) oրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:
9. Կադրային ստորաբաժանման ծառայողը ստուգում է անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարում հետևյալ գրառումը` «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ)»:
10. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվելու պահից` հնգoրյա ժամկետում:
11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև կադրային ստորաբաժանման անձնական գործերի հաշվառման մատյանում:
12. Անձնական գործերը կադրային ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:
13. Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարի մեջ:
14. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:
15. Կադրային ստորաբաժանումը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրառումը:
16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործը (բացառությամբ աշխատանքային գրքույկի) առնվազն 5 տարի պահպանվում է կադրային ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ, իսկ քաղաքացիական ծառայողի` այլ մարմնում քաղաքացիական ծառայության (քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնում նշանակվելու կամ քաղաքացիական ծառայության (քաղաքացիական հատուկ ծառայության) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում` տվյալ մարմին:
17. Անձնական գործը պահող կադրային ստորաբաժանումը պարտավոր է`
1) վարել անձնական գործը.
2) տրամադրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու oրը.
3) անձնական գործին կցել սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը.
4) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.
5) առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի խնդրանքով, ծանոթացնել նրան իր անձնական գործին.
6) քաղաքացիական ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող փաստաթղթերը.
7) անցկացնել անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմել համապատասխան ակտ և այդ մասին տեղյակ պահել կադրային ստորաբաժանման ղեկավարին.
8) Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:
18. Արգելվում է անձնական գործը վարելիս փաստաթղթերում որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախoրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
19. Քաղաքացիական ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում վերջինիս անձնական գործը պահվում է կադրային ստորաբաժանումում:
20. Անձնական գործերի պահպանության համար oգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների:
21. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:
22. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:
23. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող կադրային ստորաբաժանման ծառայողը, նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը:
24. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ oրինակելի ձևի (Ձև 5):
25. Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողի համար կազմվում է նոր անձնական գործ սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 3-րդ և 21-րդ ենթակետերի) համապատասխան, որը պահվում է ոստիկանության ծառայողի անձնական գործի հետ միասին:
26. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը կադրային ստորաբաժանումն իրականացնում է սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 3-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ և 20-րդ ենթակետերի) համապատասխան:
27. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերի տվյալները (Ձև 6) գրանցվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրում:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ
N _
___________________________________________________________________ ազգանուն
____________________________________________________________________ անուն, հայրանուն
|
Ձև N 2
ԿԱԴՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ |
|
1. Անունը, հայրանունը, ազգանունը ___________________________________________________
նշել նաև նախկինները
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________
3. Ծննդավայրը ____________________________________________________________________
գյուղ, ավան, քաղաք
_________________________________________________________________________________
շրջան, մարզ, հանրապետություն
4. Ազգությունը ____________________________________________________________________
5. Քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունենալը)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
6. Կրթությունը ____________________________________________________________________
ուսումնական հաստատության անվանումը
_________________________________________________________________________________
ուսումնառության ժամկետը, կրթական աստիճանը, մասնագիտությունը
_________________________________________________________________________________
7. Գիտական կոչումը կամ աստիճանը __________________________________________________
8. Ունե՞ք արդյոք գիտական հայտնագործություններ ______________________________________
9. Մայրենի լեզուն, ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում և ի՞նչ աստիճանի _____________________
_________________________________________________________________________________
գերազանց, լավ, բավարար
10. Դատապարտվե՞լ եք Դուք կամ Ձեր մերձավոր ազգականները (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կամ իրականացվե՞լ է քրեական հետապնդում Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականների նկատմամբ _________________________________________________
_________________________________________________________________________________
ե՞րբ, ինչի՞ համար, ո՞ւմ կողմից, պատճառը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
11. Զբաղվու՞մ եք արդյոք ձեռնարկատիրական գործունեությամբ |
____________________________ եթե այո, ապա ինչպիսի՞ |
_________________________________________________________________________________
12. Անդամակցո՞ւմ եք որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական, այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության ___________________________________________
եթե այո, ապա ո՞ր
_________________________________________________________________________________
13. Ունե՞ք արդյոք մերձավոր ազգականներ արտասահմանում |
_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը |
ո՞ր երկրում, ինչպիսի՞ կապերի մեջ եք
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
14. Զինապարտությունը _____________________________________________________________
զինապարտ, ոչ զինապարտ, զինվորական մասնագիտությունը
_________________________________________________________________________________
զինվորական կոչումը, զինվորական գրքույկի համարը
15. Ձեր մերձավոր ազգականները (նշել այն անձանց նախկին ազգանունները, անուններն ու հայրանունները, որոնք օրենքով սահմանված կարգով փոխել են, ինչպես նաև նախկին ամուսինների տվյալները)
Մերձավոր |
Անուն, |
Ծննդյան օրը, ամիսը, |
Աշխատանքի |
Բնակության վայրը |
16. Մասնակցությունը հանրապետական կամ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում
Անվանումը |
Ընտրական մարմնի գտնվելու վայրը |
Որպես ինչ է ընտրվել |
Տարեթիվը | |
սկիզբը |
ավարտը | |||
17. Աշխատանքային գործունեությունը (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական և մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում, ծառայությունը զինված ուժերում)
Տարեթիվը |
Պաշտոնը` նշելով կազմակերպությունների, ձեռնարկությունների և պետական կառավարման մարմինների անվանումները |
Գտնվելու վայրը | |
ընդունվելու |
ազատվելու | ||
18. Մասնակցությունը մարտական գործողություններին, ծառայողական պարտականությունների կատարումը արտակարգ իրավիճակների պայմաններում ____________________________________________
այս կետը լրացվում է միայն համապատասխան փաստաթղթի
_________________________________________________________________________________
առկայության դեպքում` նշելով մասնակցության վայրը, սկիզբը և ավարտը
19. Պարգևատրվե՞լ եք, արդյոք, պետական պարգևներով |
_____________________________________
ե՞րբ, ո՞ւմ կողմից, ի՞նչ պարգևով |
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
20. Անձնագիրը (նույնականացման քարտը) |
_____________________________________
սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված |
_________________________________________________________________________________
այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում նշել նաև տվյալ պետության կողմից տրված անձնագրի տվյալները
21. Հանրային ծառայությունների համարանիշը ___________________________________________
22. Հաշվառման վայրը ______________________________________________________________
այլ պետության տարածքում հաշվառված լինելու դեպքում, նշվում է նաև այդ մասին
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
23. Բնակության վայրը ______________________________________________________________
_________________________________________________________________________________
24. Բնակարանային, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները ______________________
_________________________________________________________________________________
25. Էլեկտրոնային փոստի հասցե ______________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: |
1) Նախազգուշացված եմ` կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ (տվյալներ) կամ փաստաթղթեր ներկայացնելու համար, ոստիկանությունում ծառայության անցնելու և պաշտոնում նշանակվելու դեպքում ոստիկանությունում ծառայությունից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: |
___________________________________________ թերթը լրացնողի անունը, հայրանունը, ազգանունը |
_________________________ ստորագրությունը |
« ____ » _________ 20 թ.
_________________________________________________________________________________
___________________________________
կադրային մարմնի ծառայողի պաշտոնը
___________________________________ կոչումը |
________________ ստորագրությունը |
անունը, հայրանունը, ազգանունը
«____» _________ 20 թ.
(ձևը խմբ. 10.06.16 թիվ 10-Ն)
Ձև 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_______________________________________________________-ի անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____________ (ճանաչված եմ, ճանաչված չեմ)
բ) ՀՀ կառավարության 08.05.08 թ. թիվ 461-Ն որոշման հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ________________________________________________________ (տառապում եմ, չեմ տառապում)
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ________________________________________________________ (ունեմ, չունեմ)
-Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն) ________________________________________________________ ________________________________________________________
դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ________________________________________________________ (ունեմ, չունեմ)
ե) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) ___________________________________ (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _________________________ (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ________________________________________________________ (գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
|
Ձև 4
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________________________________-ի անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ___________________________________________________ (ունեմ, չունեմ)
բ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) ___________________________________ (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
գ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _________________________ (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ _______________________________________________________ (գտնվում եմ, չեմ գտնվում) Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
|
Ձև 5
Վ Ե Ր Գ Ի Ր
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
_______________________________________________________-ի (քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)
|
Ձև 6
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Քաղաքացիական ծառայողի անձնական գործից «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրում գրանցման են ենթակա`
1. ազգանունը, անունը, հայրանունը.
2. կառուցվածքային ստորաբաժանումը.
3. զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.
4. պաշտոնի նշանակման հրամանի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը.
5. դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման տարին, ամիսը, ամսաթիվը.
6. ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
7. ծննդյան վայրը.
8. սեռը.
9. ընտանեկան դրությունը.
10. անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից).
11. սոցիալական քարտի համարը.
12. լուսանկարը.
13. բնակության վայրը (փոստային հասցեն).
14. հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն).
15. կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը և որակավորումը).
16. զինապարտությունը, զինվորական կոչումը.
17. գիտական աստիճանը և այն շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը.
18. գիտական կոչումը և այն շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը.
19. ատեստավորումը (տարին, ամիսը, ամսաթիվը և ատեստավորման արդյունքը).
20. վերապատրաստումը (ուսումնական հաստատությունը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթի համարը).
21. խրախուսանքները (այդ թվում` պետական պարգևները) և կարգապահական տույժերը (հրամանի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը).
22. ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության ստաժը.
23. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու հրամանի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամկետը):
(հավելվածը խմբ. 10.06.16 թիվ 10-Ն)