«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
23 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը`
(նախաբանը փոփ. 27.10.14 N 735-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված 2013 թվականի հունվարի 23-ի N 25-Ն հրամանի |
Ձև
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ |
Փաստաթղթի համարը | ||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||||||
2. Առևտրային կազմակերպության անվանումը |
|||||||||||||||||||||||
3. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը |
|||||||||||||||||||||||
4. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն) |
|||||||||||||||||||||||
5. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
|||||||||||||||||||||||
6. Հեռախոսի համարը |
|||||||||||||||||||||||
7. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
Եռամսյակ |
||||||||||||||||||||
(դրամ) | |||||||||||||||||||||||
Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի | |||||||||||||||||||||||
7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ |
|||||||||||||||||||||||
7.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ |
5% | ||||||||||||||||||||||
7.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար |
|||||||||||||||||||||||
7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար |
|||||||||||||||||||||||
7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ |
4% | ||||||||||||||||||||||
7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար |
|||||||||||||||||||||||
7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար |
|||||||||||||||||||||||
7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար |
|||||||||||||||||||||||
7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (2015թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%) |
|||||||||||||||||||||||
7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար |
|||||||||||||||||||||||
7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար |
| ||||||||||||||||||||||
Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը |
Եկամուտը |
Դրույքաչափը |
Հարկի | ||||||||||||||||||||
8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ |
X |
||||||||||||||||||||||
8.1 (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 460-Ն) | |||||||||||||||||||||||
8.2 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտներ | |||||||||||||||||||||||
9. Արտադրական գործունեությունից |
3.5 % |
||||||||||||||||||||||
10. Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ |
10 % |
||||||||||||||||||||||
11. Նոտարական գործունեությունից |
20 % |
||||||||||||||||||||||
12. Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ |
5 % |
||||||||||||||||||||||
13. Ընդամենը |
x |
||||||||||||||||||||||
14. Հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ |
|||||||||||||||||||||||
14.1 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները |
|||||||||||||||||||||||
14.2 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները |
|||||||||||||||||||||||
15. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ |
Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները
NN |
Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարը |
Հսկիչ-դրամարկղային մեքենայով |
Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդ) |
Տեսակարար կշիռը (%) | |||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս |
ենթադաս | ||
|
||||||
|
Առևտրային կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) |
_________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հաշվապահ | _________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
(աղյուսակը խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն, լրաց. 06.03.15 N 107-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.07.15 N 460-Ն, լրաց. 02.03.16 N 128-Ն)
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:
Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:
(1-ին կետը խմբ. 12.03.13 N 90-Ն)
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:
5. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)
6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը:
7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը:
8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:
8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը՝ 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների և «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների:
(8.1-ին կետը լրաց. 08.07.15 N 460-Ն, 02.03.16 N 128-Ն)
8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:
(8.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):
(8.3-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ՝ անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:
(8.4-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 =7.4 X 7.5):
(8.5-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:
(8.6-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):
(8.7-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%-ի չափով ((7.1X1,5%):
(8.8-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.10=7.9, եթե (7.3-7.8) ≥ 7.9, ապա 7.10=(7.3-7.8):
(8.9-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.11=[7.8-(7.3-7.9)], եթե (7.3-7.8) ≥ 7.9 ապա 7.11=0):
(8.10-րդ կետը լրաց. 08.07.15 N 460-Ն)
8.11. Հաշվարկի 8.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտները և այդ եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը: Ընդ որում, շրջանառության հարկը հարկվող օբյեկտի նկատմամբ 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է 1% դրույքաչափով, իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1.5% դրույքաչափով:
(8.11-րդ կետը լրաց. 02.03.16 N 128-Ն)
9. Հաշվարկի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը: Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները և տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները (8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը):
(9-րդ կետը լրաց. 06.03.15 N 107-Ն, 08.07.15 N 460-Ն)
10. Հաշվարկի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը, 8.2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):
(10-րդ կետը լրաց. 27.10.14 N 735-Ն, փոփ. 08.07.15 N 460-Ն, լրաց. 02.03.16 N 128-Ն)
11. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (8-12-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (8-12-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:
12. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտները:
12.1 Հաշվարկի 14.1-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:
(12.1-ին կետը լրաց. 06.03.15 N 107-Ն)
12.2 Հաշվարկի 14.2-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:
(12.2-րդ կետը լրաց. 06.03.15 N 107-Ն)
13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (13-րդ և 14-րդ կետերի հանրագումար):
14. Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների) համար` անկախ կիրառման ժամանակահատվածից:
Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:
(14-րդ կետը լրաց. 12.03.13 N 90-Ն)
15. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման):
Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
(15-րդ կետը խմբ. 12.03.13 N 90-Ն, 02.12.13 N 524-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 12.03.13 N 90-Ն, խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն, լրաց. 06.03.15 N 107-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.07.15 N 460-Ն, լրաց. 02.03.16 N 128-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 25-Ն | |
02.03.2016, N 128-Ն | 01.07.2016, N 25-Ն | |
08.07.2015, N 460-Ն | 13.08.2015, N 25-Ն | |
06.03.2015, N 107-Ն | 25.04.2015, N 25-Ն | |
27.10.2014, N 735-Ն | 27.11.2014, N 25-Ն | |
02.12.2013, N 524-Ն | 11.02.2014, N 25-Ն | |
12.03.2013, N 90-Ն | 25.03.2013, N 25-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|