Գլխավոր տեղեկություն
Номер
N 1706-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.06.2016
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.06.2016
Дата вступления в силу
07.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հունիսի 2016 թ.

N 1706-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001179 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը և հաշվի առնելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրված հարցման և դրան ի պատասխան ներկայացված տեղեկատվության համադրման արդյունքը, այն է` 2015 թվականի հուլիսի 30-ին անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ավետիսյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտ` կից ներկայացված շինության հատակագծով, իսկ 2016 թվականի ապրիլի 11-ին նույն անհատ ձեռնարկատերը ներկայացրել է նույն հասցեում դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու մասին հայտ` կից ներկայացնելով նույն շինության հատակագիծը, որոնց համեմատությամբ պարզվել է, որ առկա է մակերեսների անհամապատասխանություն, մասնավորապես` 2016 թվականի հայտին կից ներկայացված շինության հատակագծով առևտրի սրահի (սպասասրահի) տարածքը ներկայացված է եղել 18.08 քառակուսի մետր, իսկ սանհանգույցը` 2.7 քառակուսի մետր, մինչդեռ 2015 թվականին հայտին կից ներկայացված շինության հատակագծով առևտրի սրահի (սպասասրահի) համապատասխան տարածքը 17.67 քառակուսի մետր է, իսկ սանհանգույցի համար ներկայացված տարածքը` 1.4 քառակուսի մետր:

Դեղատնային կրպակի գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն առևտրի սրահի (սպասասրահի) համար պահանջվում է նվազագույնը 18 քառակուսի մետր տարածք, իսկ «գ» պարբերությամբ` սանհանգույցի համար` 2 քառակուսի մետր, սակայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն գրանցված է միայն 2015 թվականին ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված շինության հատակագիծը` համապատասխան տարածքները 17.67 քառակուսի մետր և 1.4 քառակուսի մետր մակերեսներով, որի արդյունքում դեղատնային կրպակի գործունեության լիցենզավորման ժամանակ հայտատուի կողմից խախտվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման պարտադիր պահանջները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի մայիսի 11-ին տրված (մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի ք., Երևանյան փողոց, 10 շենք, 19) դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Ա-ԴԳ-001179 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտումների պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ավետիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան