Գլխավոր տեղեկություն
Номер
N 166-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.77
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
02.03.2016
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
02.03.2016
Дата вступления в силу
11.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10316091

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 2 մարտի 2016 թ.

ք. Երևան

N 166-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1311-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել`

1) Ինովացիոն նախագծերի մրցույթի հայտի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) Ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները` համաձայն հավելված 2-ի։

 

Ա. Մինասյան

 Հավելված 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2016 թվականի մարտի 2-ի
N 166-Ն հրամանի

 

ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏ

 

1. Նախագծի անվանումը

 

 

 

 

2. Նախագծի համառոտագիրը

 

 

 

 

3. Նախագծի նկարագրությունը

 

 

 

 

4. Ինովացիոն լուծման ներկա վիճակը (գաղափար, գաղափար` հիմնավորված տեսական կամ փորձնական հետազոտություններով, նախանմուշ, արտադրանք` շուկայում իրացվող կամ պատրաստ շուկայում իրացվելու համար)

 

 

 

 

5. Մտավոր սեփականության իրավունքները (արտոնագրի հայտեր, արտոնագրեր, լիցենզիոն իրավունքներ և այլն)

 

 

 

 

6. Արդիականությունը (նպատակային շուկաներում առաջարկվող ինովացիոն լուծման անհրաժեշտության մակարդակը, պահանջարկի ակնհայտությունն ու էլաստիկությունը, պոտենցիալ գնորդների կողմից մրցակցային առավելությունների ընկալման մակարդակը)

 

 

 

 

7. Նորույթը (նպատակային շուկաներում առկա նմանատիպ լուծումների առկայությունը, դրանց նկատմամբ համեմատական առավելություններն ու թերությունները)

 

 

 

 

8. Ամբողջականությունը (ավարտուն տեսքի բերելու համար լրացուցիչ հետազոտությունների ու մշակումների (ՀուՄ) կամ այլ տեխնոլոգիաների գնման կամ տեխնիկական խորհրդատվության անհրաժեշտությունը, տեխնոլոգիական սխեմայի կամ քարտեզի առկայությունը)

 

 

 

 

9. Բարդությունը (խնդրի սկզբունքորեն նոր լուծում, թե առկա լուծումների բարելավում, մեծ թվով տեխնոլոգիական լուծումների համախմբություն, թե մեկ տեխնոլոգիական լուծում)

 

 

 

 

10. Հիմնավորվածությունը (տեխնիկական ցուցանիշներն ու պարամետրերը հիմնավորող լաբորատոր կամ փորձարարական հետազոտությունների արդյունքների առկայությունը, ոլորտի բարձրակարգ փորձագետների կամ կազմակերպությունների կողմից մասնագիտական կարծիքների առկայությունը)

 

 

 

 

 

11. Գնագոյացումը (ինքնարժեքի հաշվարկման հնարավորությունը, շուկայական գնի հիմնավորվածությունը, ինքնարժեքի նվազման վրա ազդող գործոնների հստակությունը)

 

 

 

 

12. Նորմատիվ կարգավորումը (համապատասխան ստանդարտների առկայությունը, լիցենզիաների, թույլտվությունների, սերտիֆիկատների անհրաժեշտությունը, նորմատիվ այլ սահմանափակումների առկայությունը)

 

 

 

 

13. Նպատակային շուկաների գրավչությունը (պահանջարկի պոտենցիալ ծավալը` դրամային ու քանակական ցուցանիշներով ըստ սեգմենտների, նպատակային շուկաների զարգացման մակարդակը (աճող, կայուն, թե նվազող), ցիկլիկ կամ սեզոնային բնույթը, նոր շուկաներ ստեղծելու հնարավորությունը)

 

 

 

 

14. Մրցակցությունը (նպատակային շուկաներում մրցակիցների առկայությունը, դրանց զբաղեցրած դիրքը շուկայում, ուժեղ և թույլ կողմերը)

 

 

 

 

15. Մրցակիցների ներուժը (մրցակիցների ինովացիոն պոտենցիալը, նյութական, արտադրական և կազմակերպչական ռեսուրսների մակարդակը, փորձառությունը և համբավը նպատակային շուկաներում, հավելյալ ծառայությունների, երաշխիքների կամ պայմանների տրամադրման հնարավորությունները)

 

 

 

 

16. Անբարեխիղճ մրցակցությունը (մրցակիցների կողմից կոռուպցիոն սխեմաների, փոխկապակցվածության, գնային դեմպինգի, վարչական և այլ լծակների օգտագործման հնարավորությունը)

 

 

 

 

17. Տրանսպորտային կապուղիները (տրանսպորտային ուղիները, ծախսերն ու ռիսկերը, պահպանման պայմաններն ու ժամկետները, մատակարարման հանգույցների առկայությունն ու որակը)

 

 

 

 

18. Առևտրային ցանցերը (դիստրիբյուցիոն, առևտրային ցանցերի և հարթակների, էլեկտրոնային գործարքների, շուկա մուտք գործելու վճարների առկայությունը, ուղղակի մարքեթինգի գործիքների օգտագործման հնարավորությունը)

 

 

 

 

19. Գնահատականների հիմնավորվածությունը (շուկայի մասնագիտական ուսումնասիրության, վաճառքի նախնական պատվերների կամ պայմանագրերի առկայությունը, վաճառքի փորձի և գնորդների հետ հետադարձ կապի առկայությունը)

 

 

 

 

20. Համալրվածությունը արտադրատեխնիկական միջոցներով (շենքային պայմանների, լաբորատորիաների, չափիչ սարքերի, արտադրական հաստոցների, սարքավորումների առկայությունը, նոր սարքավորումներով և այլ հիմնական միջոցներով համալրվելու անհրաժեշտությունը, արտադրությունը այլ տեղում իրականացնելու կամ պատվիրելու հնարավորությունը)

 

 

 

 

21. Հայտատուի կայուն զարգացման ներուժը (այլ ինովացիոն ծրագրերի կամ մշակումների առկայությունը, առևտրայնացման փորձեր կատարելու ակտիվության մակարդակը, նախագծի ազդեցությունը հետագա գիտաինովացիոն գործունեության վրա, ֆինանսական ինքնաբավության մակարդակը, ռազմավարական զարգացման ծրագրի առկայությունը)

 

 

 

 

22. Հայտատուի ներգրավվածությունը (նախագծի իրականացման մեջ հայտատուի սեփական ռեսուրսների ներգրավվածության աստիճանը)

 

 

 

 

23. Համագործակցությունը այլ ինովացիոն սուբյեկտների հետ (գիտական, արտադրական, կրթական, ինովացիոն կենտրոնների կամ առևտրային ընկերությունների հետ համագործակցության առկայությունը և դրա մակարդակը)

 

 

 

 

24. Մասնագիտական կադրերի ինովացիոն ներուժը (թիմում գիտական և բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը և որակավորման մակարդակը, տարիքային կազմը, նոր մասնագիտական կադրեր պատրաստելու ծրագրերի և պրակտիկայի առկայությունը, դրանց հնարավորությունները, հորիզոնական կապերի և թիմային աշխատանքի մակարդակը)

 

 

 

 

25. Անձնակազմի մոտիվացիան (ինովացիոն լուծումն ապահովող մասնագետների ներգրավվածության չափը առևտրայնացման գործընթացում, անձնակազմի նյութական և ոչ նյութական խրախուսման մեխանիզմների առկայությունը)

 

 

 

 

26. Նախագծի ղեկավարության կարողությունները (կառավարչական անձնակազմի փորձառությունը, գիտելիքների մակարդակը, նպատակային շուկաներում ինովացիոն լուծումների առաջմղման համար անձնական կապերի առկայությունը, շուկա դուրս բերելու հստակ ռազմավարության և պատկերացումների առկայությունը)

 

 

 

 

27. Հաշվարկային ցուցանիշներ (ֆինանսական նախահաշիվ, ինքնարժեք, շուկայական գին, ժամկետներ)

 

 

 

 

28. Կանխատեսումային ցուցանիշներ (ակնկալվող վաճառքի ծավալներ, մրցակցային դիրք, եկամուտներ, շահույթ, ժամկետներ և այլ կանխատեսումային ցուցանիշներ)

 

 

 

 

29. Արտաքին ցուցանիշներ (նախագծի իրականացման ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման, երկրում սոցիալական նշանակության խնդիրների լուծման, շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների, հասարակական կարծիքի ձևավորման, երկրի ինովացիոն վարկանիշի բարձրացման, արտերկրի շուկաներում ճանաչելիության բարձրացման, տվյալ ոլորտի զարգացման, նոր գիտական և բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստման և կատարելագործման, վերազգային ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու, գլոբալ արժեշղթայում կայուն բարձր դիրքեր զբաղեցնելու հնարավորությունների վրա)

 

 

 

 

30. Հայտատուի տվյալները

(հայտատու կազմակերպության անվանումը, պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը կամ հայտատու քաղաքացու/անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրի կամ բնակության հասցեները, էլեկտրոնային հասցեն, ստացիոնար և բջջային հեռախոսները, կայքէջը)

 

 

 

 

Ստորագրություն

 

Ամսաթիվ

 

 Հավելված 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2016 թվականի մարտի 2-ի
N 166-Ն հրամանի

 

 

Ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները

Գնահատման չափանիշ

Գնահատական
(0-10)

Կշիռ

Միավոր

Առաջարկվող ինովացիոն լուծման տեխնոլոգիական ամբողջականության և նորույթի աստիճանը

 

0,3

 

Առաջարկվող ինովացիոն լուծման արդիականության և նպատակային շուկաների գրավչության աստիճանը

 

0,25

 

Հայտատուի ինովացիոն ներուժի աստիճանը

 

0,1

 

Նախագծի իրականացման ազդեցության աստիճանը ՀՀ տնտեսական զարգացման և սոցիալական նշանակության խնդիրների լուծման վրա

 

0,15

 

Տնտեսական, տեխնիկական, իրավական և այլ ռիսկերի աստիճանը

 

0,2