Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2016-04.01.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.03.01/5(548) Հոդ.56
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
22.01.2016
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
22.01.2016
Дата вступления в силу
11.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616067

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունվարի 2016 թ.

N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանելու մասին» N 190-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 66-րդ, 67-րդ և 68-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

«66. Բրոկկոլի,

67. Կաղամբագոնգեղ-կոլռաբի

68. Հազար»:

 

Ս. Կարապետյան